Բայդենը դարձյալ քննարկումների կենտրոնում է հայտնվել (լուսանկարներ, տեսանյութ)

Բայդենը դարձյալ քննարկումների կենտրոնում է հայտնվել (լուսանկարներ, տեսանյութ)

Քաղաքական Ipress 2021-05-29 21:08:00 2766
bayden_0Aor6.jpg

iPress.am- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դարձյալ հայտնվել է քննարկումների կենտրոնում, երբ մայիսի 28-ին այցելել է երկրի Վիրջինիա նահանգի Լենգլի-Յուսթիս միացյալ բազա, գրում է Daily Mail-ը: Նշվում է, որ առաջին հերթին Բայդենը որոշել է լուսանկարվել զինվորականների հետ F-35 Lightning II կործանիչների ֆոնին: Այս ընթացքում աթոռին հենված նախագահը ներկա գտնվողներից միակն է եղել, որ ծնկի է իջել՝ ի նշան Black Lives Matter շարժման հետ («Սևամորթների կյանքը նշանակություն ունի» շարժում-Tert.am) համերաշխության:

Այս դեպքին հաջորդել է նախագահի ելույթը: Չնայած նրան, որ սկզբում ամեն ինչ սովորականի պես է ընթացել, այնուամենայնվ, որոշ ժամանակ անց 79-ամյա նախագահն իր ուշադրությունը կենտրոնացրել է վետերաններից մեկի դստեր վրա, որը նստած է եղել հենց նրա դիմաց: Մասնավորապես, Բայդենն ասել է, որ իրեն շատ են դուր գալիս նրա «մազերի ամրակները», իսկ օրիորդը նման է «19 տարեկան փոքրիկ լեդիի, որը նստած է խաչաձև արված ոտքերով»: Ամերիկացի առաջնորդի այս խոսքերը մի շարք քննարկումների առիթ են դարձել: Ինչպես նշում է The New York Post-ը, սա առաջին դեպքը չէ, երբ նախագահն իր ելույթների ժամանակ ուշադրություն է դարձնում կանանց:

Մասնավորապես, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման ժամանակ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Բայդենը հայտնի էր դարձել այն բանի համար, որ 2015 թվականին Էշ Քարթերի՝ պաշտպանության նախարարի պաշտոնում երդման արարողության ժամանակ կանգնած է եղել Քարթերի կնոջ՝ Ստեֆանիի թիկունքում, բռնել է նրա ուսերից և երբեմն-երբեմն շշնջացել է նրա ականջին: Նույն տարվա սկզբին Բայդենը շշնջացել էր նաև սենատոր Քրիս Քունսի 13-ամյա դստեր ականջին և համբուրել նրա գլուխը:

Bidens salute service members ahead of Memorial DayNo description available.Biden leans in to say something to Maggie Coons, next to her father Sen. Chris Coons after Biden administered the Senate oath to Coons in 2015Vice President Joe Biden kisses a niece of incoming Senate Majority Leader Mitch McConnell

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը