Բայդենի նախազգուշացումն Ադրբեջանին

Բայդենի նախազգուշացումն Ադրբեջանին

Քաղաքական Ipress 2022-03-21 21:26:00 1653
aliev-biden_uiplZ.jpg

1in.am-  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել Իլհամ Ալիեւին՝ Նովրուզի առիթով: Ուղերձում Բայդենը արել է բավականին ուշագրավ ձեւակերպում: խոսելով այն մասին, որ լրանում է ամերիկա-ադրբեջանական դիվանագիտական հարաբերության 30-ամյակը, ԱՄՆ նախագահը նշել է, թե՝ մինչ իրենք արձանագրում են այդ տարեդարձը, իր վարչակազմը շարունակում է Հարավային Կովկասում ժողովրդավարության եւ խաղաղության աջակցությունը:

Բայդենը շարունակել է, թե իրենք նաեւ շարունակելու են Ադրբեջանի հետ գործակցությունը անվտանգության, խաղաղության համար, ինչպես նաեւ տնտեսական կապերի նոր հնարավորությունների համար:

ԱՄՆ նախագահի ձեւակերպումներն ուշագրավ են նրանով, որ դրանցում նշմարվում է Ադրբեջանի «տարանջատում» Կովկասում ժողովրդավարությունից: Համենայնդեպս հատկանշական է, որ Բայդենը նշում է ժողովրդավարությանն աջակցության մասին, եւ շարունակում, որ «նաեւ» կշարունակեն գործակցությունն ու աշխատանքը Ադրբեջանի հետ: Տպավորություն է, որ Բայդենը Ադրբեջանը դիտարկում է այդ ժողովրդավարությունից դուրս:

Սա զարմանալի էլ չէ, եթե նկատի առնենք, որ Բաքուն որեւէ կերպ հնարավոր չէ անգամ այսպես ասած արարողակարգային տրամաբանությամբ ասոցացնել ժողովրդավարության հետ: Միաժամանակ, ԱՄՆ նախագահը կարծես թե զգուշացնում է Ալիեւին, որ ԱՄՆ հետ գործակցության հարցում խնդիրներ առաջացնելու դեպքում, Ալիեւը կարող է խնդիրներ ունենալ հենց ժողովրդավարությանը չասոցացվելու առումով: Սրան զուգահեռ, սակայն, ԱՄՆ նախագահը կարծես թե ակնարկում է նաեւ, որ Ալիեւից ժողովրդավարություն չէ, որ ակնկալում է Վաշինգտոնը, այլ իր քաղաքականությանը համահունչ վարքագիծ՝ ռեգիոնալ անվտանգության, խաղաղության եւ տնտեսական հեռանկարների հարցում:

Ինչ է դա նշանակում, միարժեք գնահատելը դեռեւս վաղ է, քանի դեռ ծավալվում են բավականին բարդ գործընթացներ ուկրաինական թատերաբեմում, որոնք իրենց հերթին էական առնչություններ են ունենալու նաեւ Իրանի շուրջ առկա իրողություններին, ընդհուպ Պարից ծով-մերձավորարեւելյան գոտում հարաբերությունների ճարտարապետությանը, միեւնույն ժամանակ նաեւ ամերիկա-թուրքական հարաբերությանը: Ավելին, ԱՄՆ նախագահի «ակնարկը» կարող է առնչություն ունենալ նաեւ հայ-թուրքական գործընթացի հեռանկարի հետ: Այդ իմաստով, Բայդենը նախազգուշացնում է Ադրբեջանին, գուցե առանց ուղիղ «ցուցումների»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը