Ամբողջական տեքստ. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ

Ամբողջական տեքստ. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ

Քաղաքական Ipress 2021-04-24 21:50:00 2484
biden-genocide-a_4Yv9t.jpg

iPress.am-Ամեն տարի այս օրը մենք հիշատակի տուրք ենք մատուցում այն անձանց, որոնք զոհ են գնացել Օսմանյան ժամանակաշրջանում տեղի ունեցած Հայկական ցեղասպանությանը և վերստին հանձնառություն ենք ստանձնում կանխել և երբևէ թույլ չտալ նմանօրինակ ոճրագործության կրկնություն։ 1915թ․ ապրիլի 24-ից սկսած՝ օսմանյան իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսում հայ մտավորականության և համայնքի առաջնորդների ձերբակալություններից հետո, մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ մահվան ուղարկվեցին՝ բնաջնջման նպատակով։

Մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնի զոհերին, որպեսզի պատմությունը երբևէ չմոռանա տեղի ունեցածի սարսափները։ Մենք հիշում ենք, որպեսզի մշտապես զգոն լինենք ատելության քայքայիչ ազդեցության հանդեպ՝ իր բոլոր դրսևորումներով։

Կենդանի մնացածներից շատերը նոր տուն հիմնեցին ու նոր կյանք սկսեցին կերտել աշխարհի տարբեր վայրերում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում։ Ուժի ու տոկունության շնորհիվ հայ ժողովուրդը գոյատևեց և վերստին կերտեց իր համայնքը։ Տասնամյակների ընթացքում հայ ներգաղթյալներն ամենատարբեր ուղիներով հարստացրել են Միացյալ Նահանգները, բայց նրանք երբեք չեն մոռացել իրենց ողբերգական պատմությունը, որը մեր ափեր էր բերել նրանց նախնիներից շատերին։ Մենք հարգում ենք նրանց պատմությունը։ Մենք տեսնում ենք նրանց ցավը։  Մենք հաստատում ենք պատմությունը։ Մենք սա չենք անում մեղավորներ գտնելու համար, այլ ապահովելու, որ տեղի ունեցածը երբևէ չկրկնվի։

Այսօր, սգալով կորուստների համար, եկե՛ք նաև մեր հայացքն ուղղենք դեպի ապագա՝ դեպի մի աշխարհ, որ մենք ուզում ենք կառուցել մեր երեխաների համար։ Աշխարհ, որ ստվերված չէ մոլեռանդության  ու անհանդուրժողականության առօրյա չարիքներով, աշխարհ, որտեղ հարգված են մարդու իրավունքները և որտեղ բոլոր մարդիկ կարող են ապրել իրենց կյանքն արժանապատիվ ու անվտանգ։ Եկե՛ք վերահաստատենք մեր միասնական վճռականությունը՝ կանխելու հետագա ոճրագործություններն աշխարհի ցանկացած կետում։ Եվ եկե՛ք ձգտենք ամոքման ու հաշտեցման աշխարհի բոլոր մարդկանց համար։

Ամերիկյան ժողովուրդն իր հարգանքի տուրքն է մատուցում բոլոր հայերին, որոնք զոհ են դարձել 106 տարի առաջ այս օրը սկսված ցեղասպանությանը։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21315

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Քաղաքական 1302

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Քաղաքական 297

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Հասարակական 225

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

Բանակ 186

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

Քաղաքական 162

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 144

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

Հասարակական 105

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը