«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր զոհվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ». Բայդեն ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր զոհվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ». Բայդեն ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքական Ipress 2021-04-24 21:16:00 984
biden-genocide_248NJ.jpg

iPress.am-ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ օգտագործելով «ցեղասպանություն» եզրույթը. «Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր զոհվեցին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ, և պարտավորվում ենք թույլ չտալ նման վայրագությունների կրկնությունը։

1915 թվականի ապրիլի 24-ից սկսած, երբ Կոստանդնուպոլսում օսմանյան իշխանությունները ձերբակալեցին հայ մտավորականներին ու համայնքների ղեկավարներին, մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, սպանվեցին կամ մահվան դատապարտվեցին բնաջնջման արշավի ընթացքում:

Մենք հարգում ենք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, որպեսզի տեղի ունեցածի սարսափները երբեք չջնջվեն պատմությունից։ Նրանցից, ովքեր վերապրել են, մեծամասնությունը ստիպված է եղել փնտրել նոր տներ և նոր կյանք ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում:

Անցած տասնամյակների ընթացքում հայ ներգաղթյալները Միացյալ Նահանգներին հարստացրել են բազմաթիվ եղանակներով, սակայն նրանք երբեք չեն մոռացել ողբերգական պատմությունը: Մենք հարգում ենք նրանց պատմությունը. Մենք տեսնում ենք այդ ցավը։ Մենք հաստատում ենք պատմությունը։ Մենք դա անում ենք ոչ թե նրա համար, որ մեղադրենք, այլ որպեսզի այն, ինչ տեղի ունեցավ, երբեք չկրկնվի։

Այսօր, երբ մենք սգում ենք, եկեք նաև մեր հայացքներն ուղղենք դեպի ապագան՝ դեպի այն աշխարհը, որը ցանկանում ենք կառուցել մեր երեխաների համար: Եկեք վերահաստատենք մեր վճռականությունը՝ կանխելու ապագա վայրագություններն աշխարհի ցանկացած կետում։ Եվ եկեք ձգտենք ապաքինման և հաշտեցման աշխարհի բոլոր մարդկանց համար։ Ամերիկյան ժողովուրդը ոգեկոչում է բոլոր այն հայերին, ովքեր զոհվել են 106 տարի առաջ այսօրը տեղի ունեցած ցեղասպանության ժամանակ»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը