iPress.am- ԱԺ նիստում քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: «Իմ քայլը» այդ պաշտոնին առաջադրել է Տաթևիկ Բարսեղյանի թեկնածությունը:
«Իմ քայլի» պատգամավոր Սոս Ավետիսյանը քիչ առաջ հայտնեց «շահերի բախման» մասին: «Այս քննարկմանը ես չեմ մասնակցելու, չեմ մասնակցելու նաև քվեարկությանը: Տիկին Բարսեղյանն իմ կինն է»,- ասաց Ավետիսյանը:
