Գերբարձր խաղադրույքներն Ուկրաինայում փոխում են գործակիցները արցախյան հարցում

Գերբարձր խաղադրույքներն Ուկրաինայում փոխում են գործակիցները արցախյան հարցում

Քաղաքական Ipress 2022-01-19 01:08:00 615
putin-zelenski_qFE7i.jpg

Ռուսաստանը մտահոգված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն կարողանում այցելել ռեգիոն, հայտարարել էր ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: Այդ այցի չկայանալու համար պատասխանատվությունը հրապարակավ դե ֆակտո ստանձնել է Ադրբեջանի նախագահ Ալիևը, որն օրեր առաջ իիր հայտարարություններից մեկում նշել էր, թե Ադրբեջանը թույլ չի տա, որպեզի Մինսկի խմբի համանախագահները զբաղվեն արցախյան հակամարտությամբ:

Բաքուն, ինչպես հայտնի է, համարում է, թե լուծել է այդ հարցը պատերազմով: Իհարկե այդ պարագայում բազում հարցեր են առաջանում նույն Ալիևի և Ադրբեջանի պահվածքի, քայլերի հետ կապված, որոնցով Բաքուն ուղղակի, թե անուղղակի խոստովանում է, որ չի լուծել ոչ մի հարց էլ: Սակայն, դրանից գոնե առայժմ չի փոխվում այն հանգամանքը, որ Մինսկի խմբի համանախագահները իսկապես չեն կատարում ռեգիոնալ այց, թեև դրա մասին խոսում են սկսած դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին ու նոյեմբերին Նյու Յորքում և Փարիզում տեղի ունեցած հանդիպումներից, երբ եռյակը քննարկումներ էր ունենում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Ավելին, մինչև Փարիզի հանդիպումը, նոյեմբերի սկզբին ըստ էության սպասվում էր ռեգիոնալ այց և ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը ԱՄՆ պետքարտուղար Էն Օլսենի հետ այցելել էր Հայաստան, սպասելով, որ այստեղ իրեն միանան նաև ռուս և ֆրանսիացի համանախագահները, ինչը սակայն տեղի չունեցավ, որովհետև վերջին պահին Բաքուն դրեց ռեգիոնալ այցի պայմաններ, որոնք էլ ընդունելի չէին հայկական կողմի համար: Դրանից հետո միայն օրեր անց տեղի ունեցավ հանդիպումը Փարիզում, որից հետո դարձյալ խոսվեց ռեգիոնալ այցի հնարավորության մասին, սական առ այսօր՝ ապարդյուն:

Անկե՞ղծ է ՌԴ մտահոգությունը, թե ոչ, բավականին բարդ է գնահատել: Բանն այն է, որ Նյու Յորքի և Փարիզի հանդիպումները, ինչպես նաև տարբեր առիթներով Մինսկի խմբի երեք համանախագահների, առաջին համանախագահ երկրների, նաև համանախագահ երեք երկրների արտաքին գործերի նախարարների հայտարարություններում ըստ էության ճանաչվոււմ է այն ստատուս-քվոն, որ կա այսօր և այն դերը, որ նոյեմբերի 9-ից ստանձնել է Ռուսաստանը: Այս իմաստով, Մոսկվան գուցե իսկապես մտահոգ է, որ չի ստացվում համանախագահների ռեգիոնալ այցը և չի ստացվում այդ իրողություններն առավել ամրագրելու հնարավորությունը:

Մյուս կողմից սակայն, ներկայումս ընթանում է չափազանց բարդ խաղ ուկրաինական ուղղությամբ, որտեղ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները բավականին բազմաշերտ քննարկումների, բանակցության և հակադրությունների մեջ են ու կա հավանականություն, որ արցախյան իրավիճակը դարձել է այդ խնդրից ածանցվող, ըստ այդմ այդ մասշտաբում տեղի ունեցողին ենթակա: Ահա այս առումով, Բաքուն գուիցե համանախագահների ռեգիոնալ այցի առերևույթ խոչընդոտն է, այսպես ասած ֆորմալ խոչընդոտը, իսկ իրականում Բաքուն ընդամենը կարողանում է օգտվել այն բարդ իրավիճակից, որ առկա է համանախագահների միջև ավելի լայն իմաստով: Ի վերջո, անցնող մոտ կես տարվա ընթացքում Բաքուն կարծեք թե չէր կարողանում խուսափել համանախագահների հովանու ներքո որոշակի արտաքին հանդիպումներից և քննարկումներից, երբ հենց համանախագահների միջև առկա է ավելի շատ համաձայնություն կամ մոտեցումների համադրվածություն: Իրավիճակը սկսեց փոխվել, երբ սկսեց լարվել դիմակայությունը «ուկրաինական» ուղղությամբ, որտեղ կատարված են գերբարձր խաղադրույքներ:

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն