Բաքուն կորցնում է «հաղթանակը»

Բաքուն կորցնում է «հաղթանակը»

Քաղաքական Ipress 2021-01-09 22:14:00 1872
ggo_9B4RK.jpg

Lragir.am-ը գրում է.

Ադրբեջանում հարցում են անցկացրել, եւ պարզվել է, որ հարցվածների մեծամասնությունը հայերի հետ համատեղ կյանք չի պատկերացնում։ Ավելին, շատերն ասել են, որ հակամարտությունը լուծված չէ, եւ պատերազմը ոչինչ չի փոխել։

Ադրբեջանի փախստականների հարցերով հանձնաժողովը, իր հերթին, զգուշացրել է, որ «ազատագրված տարածքներ վերադառնալ չցանկացող» տեղահանված անձինք կզրկվեն արտոնություններից։ Բաքուն փաստորեն խոստովանում է, որ մարդիկ չեն ուզում վերադառնալ, անգամ հանուն արտոնությունների։

Ալիեւը ստիպված է խոստովանել, որ նոր ճանապարհ է կառուցվում դեպի Շուշի, «որովհետեւ ավանդական ճանապարհներն այդ քաղաք ներկայում այնքան էլ ընդունելի չեն մեզ համար»։ «Ճիշտ է, մենք օգտվում ենք այդ ճանապարհներից, բայց օգտվում ենք ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ, ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ Կարմիր շուկայի տարածքով։ Այսօր Շուշի հասնելու համար պարտադիր պետք է նոր ճանապարհ կառուցել, եւ մենք արդեն սկսել ենք աշխատանքը», – ասում է Ալիեւը։

Մեկ այլ կարեւոր հանգամանք է այն, որ Բաքուն պաշտոնապես հերքել է տեղեկությունը, որ Թուրքիան մտադիր է Ադրբեջանում երեք ռազմաբազա բացել։ Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունը ստիպված է անընդհատ հավաստիացնել, որ որոշումները սուվերեն են կայացվում։ Ընդ որում, աշխարհում վստահ են, որ «Թուրքիան Ադրբեջանին Հայաստանի դեմ ռազմական գործողություններում օգնության դիմաց Ադրբեջանի տարածքում առանձնահատուկ իրավունքներ կստանա, ընդհուպ մինչեւ էքստերիտորիալություն»։ Այս մասին հայտնում է իրանական Farda-ն։

Ադրբեջանը կարծես արդեն սկսել է հասկանալ, որ հրադադարի հայտարարությունը չի նախատեսում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի վերադարձ Բաքվի վերահսկողության տակ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է լեհ ռազմական փորձագետ Վիտոլդ Ռեպետովիչը։

Նրա խոսքով, այս հայտարարությունն ավելի շատ խոսում է Ստեփանակերտի նկատմամբ Բաքվի վերահսկողության երկարաժամկետ կորստի մասին։ «Ուրախությունն աստիճանաբար վերափոխվում է զայրույթի։ Ռուսներն ազդանշան են տվել Ալիեւին, որ ստիպված է լինելու ընդունել դա եւ որպես նախազգուշացում անսպասելի հայտարարել է, որ նոյեմբերի 9-ին ուղղաթիռի խոցումը պատահական չէր, այլ սպանություն», – գրել է փորձագետը։

Դատելով բաց աղբյուրներից՝ Ադրբեջանը բախվել է լուրջ խնդիրների։ Առաջին, պարզվել է, որ «ազատագրված» հողերը նախկին փախստականների համար չեն, այլ ուրիշների, եւ տեղահանված անձինք չեն ուզում հետ վերադառնալ անգամ արտոնություններից զրկվելու վախի ներքո։ Երկրորդ, հանրությունը չի կարծում, որ հակամարտությունը լուծված է, եւ Ալիեւը, որը փորձում է ամրացնել իր իշխանությունը «վերադարձնելով Ղարաբաղը», ստիպված է լինելու պատասխանել հարցի՝ ու՞ր է Ղարաբաղը եւ ինչպե՞ս գնալ Շուշի։ Երրորդ, հարցեր են առաջանալու Ադրբեջանի ինքնիշխանության վերաբերյալ։

Բաքվի համար դժվար է մարսել «հաղթանակը», որը ձեռք է բերվել Թուրքիայի ու Ռուսաստանի անմիջական աջակցությամբ։ Հանուն արդարության պետք է նկատել, որ ինչպես Հայաստանում 1994 թվականի հետո, այնպես էլ Ադրբեջանը հիմա չգիտեն ինչ անել Արցախի, նրա բնակիչների հետ, որոնք այդ հողի տերն են ու չեն պատրաստվում լքել այն՝ օրինական իրավունքներ ներկայացնելով։ Արցախցիների հարցերին չի կարող պատասխանել նաեւ Ռուսաստանը, որն ապահովել է իր ռազմական ներկայությունն Արցախում, բայց գիտի, որ հյուր է։

Արցախցիների հողի ու կյանքի իրավունքն անքակտելի է, անկախ այն բանից ճանաչված է, թե ոչ։ Մոսկվան, Բաքուն, Անկարան եւ անգամ Երեւանը պետք է հաշվի նստեն դրա հետ։ Տերը ողջ է եւ չի պատրաստվում լքել իր տունը։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել