Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի.
Ռուսաստանի Դաշնության նկատմամբ Ձեր՝ որպես հայրենանվեր ղեկավարի ցուցաբերած մեծագույն նվիրվածությունն ու անշահախնդիր հոգատարությունը,պետական ծանրակշիռ մտածողությունն ու հեղինակությունը հայտնի է ինչպես աշխարհի գերտերություններին, այնպես է յուրաքանչյուր հասարակ քաղաքացու:
Որպես հայ մարդ և մեկը ՀՀ քաղաքացիներից՝ իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն այն ամենի համար,ինչ Դուք այս օրհասական պահին արել և անում եք մեր երկրի,հայ ազգի նկատմամբ:
Հայաստանյան մամուլի տեղեկությունների համաձայն՝ հունվարի 11-ից 14 –ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլոց մոսկովյան այց է նախատեսված: Որի նախաշեմին մի շարք կազմակերպություններ բողոքի ակցիաներ են կազմակերպելու՝ «Ամոթ դավաճանին» պաստառներով:Վստահեցնում եմ Ձեզ,որ ես և ինձ նման բազմաթիվ հայ քաղաքացիներ միանում ենք այդ կոչին: Նույն՝«Ամոթ դավաճանին» կոչերի ուղեկցությամբ միաժամանակ Մոսկվա է ժամանելու ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և այլք,ովքեր մասնակցելու են ՌԴ դատախազության աշխատակցի օրվան նվիրված միջոցառումներին: Ցավով պետք է արձանագրել, որ ՌԴ դատախազությունում հյուրընկալվելու է Հայաստանի Հանրապետության դեռևս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ով բացահայտ և ընգդգծված ցինիզմով կոծկել և կոծկում է հայ մարդու կյանքի և Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործություններ:
Հետևաբար նշածս առավել խորը մտահոգության տեղիք է տալիս,երբ ներկա պահին և այս ամենի կողքին ՌԴ դատախազության համակարգում աշխատում են հեղինակավոր աշխատանքային ուղի անցած, ՀՀ նախկին արժանապատիվ դատախազներ:
Նույն մամուլի տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության համալասարաններից մեկում դասախոսում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Ցավով պետք է արձանագրել նաև,որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հեղինակ է մի շարք ենթադրյալ հանցավոր արարքների,ով հատկապես պարտակել է մարդու կյանքի դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործություններ: Եվ այնպես է ստացվել,որ Ձեր երկրի ուսանողներին փաստորեն դասախոսում է ՀՀ իրավապահ համակարգից թաքնվող ենթադրյալ հանցագործը: Որքանով է դա հարիր Ձեզ և հարց է առաջանում՝ մի՞թե ՌԴ կրթական համակարգում առկա է պրոֆեսիոնալ մասնագետների այն աստիճանի սղություն,որ մեկ այլ երկրի հետախուզվող անձն է դասախոսում համալասարանում:
Որպեսզի Ձեզ մոտ թյուր կարծիք չձևավորվի,թե ներկայացվածը կարող է չհամապատասխանել իրականությանը և որպեսզի պատկերն ավելի ամբողջական դառնա,ապա պետք է նշեմ,որ այս մասին բազմիցս հայտնի է դարձել թե՛ ՀՀ տարածքում,թե՛ դրանից դուրս: Բացի այդ,ինչպես նախկին ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի,այնպես էլ ներկայիս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ենթադրյալ հանցագործությունների մասին՝ ՀՀ իրավապահ մարմիններում հաղորդումներ են տրվել,սակայն կարծում եմ հասկանալի է ՉԷ՞,որ Արթուր Դավթյանն ինքն իր նկատմամբ քրեական գործեր չի հարուցի:
Այս և նմանատիպ այլ հարցեր մեծ մտահոգություն և տարատեսակ ողջամիտ ենթադրություններ են առաջացրել հայ հասարակության և հատկապես վերջինների գործառույթներով պայմանավորված՝ քրեական գործերի բացահայտ կոռումպացված,հանցավոր նախաքննությունից տուժած քաղաքացիների մոտ:
Ի դեպ, ինչպես ՀՀ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը,այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ չակերտներով պայքարողի դերակատարությունը ստանձնած Նիկոլ Փաշինյանն առավել մանրամասն լավատեղյակ են նշվածից, սակայն թե՛ մեկը և թե՛ մյուսը կասկածելիորեն ցուցաբերել են հանցավոր անգործություն:
Հ.Գ. Նշվածի կապակցությամբ դեռևս «16.03.2019թ.»-ին առավել հանգամանորեն դիմում-խնդրանք է հասցեագրվել նաև ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ պարոն Ս.Պ.Կոպիրկինին,որտեղից ստացվել է պատասխան գրություն:
Հարգանքով՝ ՀՀ քաղաքացի Ռուզան Ադանալյան