Բա իհարկե, Շուշին դիտավորյալ հանձնվել է․ Նիկոլ Փաշինյան

Բա իհարկե, Շուշին դիտավորյալ հանձնվել է․ Նիկոլ Փաշինյան

Հասարակական Ipress 2021-06-10 19:05:00 558
nkoo_ZLzWJ.jpg

iPress.am- Այո, պատերազմի ու դրա հանգամանքների քննությունը պետք է դառնա առանցքային նպատակ՝ ինձնից սկսած՝ մյուսներով վերջացրած, Օձունում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այս կառավարության ու ժողովրդի միջև կա հոգևոր կապ։

«Ժողովուրդը գիտի, որ վարչապետն իր ընտրած վարչապետն է, երբ լսում է մի հատ լուր, որ Մեղրի ենք տալիս, հարց է տալիս՝ «ես կտայի՞ Մեղրին» ասում է՝ չէի տա, ուրեմն ինքն էլ չէր տա․․․Ես եկել եմ, փորձել եմ հետ բերել Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ», – ասաց նա։

Վարչապետի պաշտոնակատարը նշեց՝ իրենք պատերազմում հուսահատ կռիվ են տվել, որովհետև եզրը չէր երևում, թե որտեղ պետք է տան ու որտեղ պետք է այդ ամենը կանգներ։

«Եթե մեղավոր եմ՝ դատեք ինձ, գնդակահարեք ինձ, ես գնդակահարության պատի տակ խոնարհ կկանգնեմ», – ասաց նա։

Անդրադառնալով ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, ով ասել էր, թե կասկածներ ունի, որ Շուշին դիտավորյալ հանձնվել է, նա ասաց.

«Բա իհարկե, Շուշին դիտավորյալ հանձնվել է, որ դուք Շուշին փոխանակ պաշտպանեիք, կառավարության շենքն էիք պաշարել, որ գրոհեք, ինչի՞ էիք սպասում, սպասում էիք, որ Շուշին ընկնի՞։ Հիմա Շուշիում եղած ու Շուշին թողած մարդկանցից երկուսը ձեր թիմերում են, կանչեք նրանց հարցրեք՝ ո՞վ է հանձնել Շուշին, մեկը Սեյրան Օհանյանը, եղել է այնտեղի պատասխանատուներից մեկը, գլխավոր շտաբի նախկին պետը թող կանգնի ասի՝ ո՞վ է հրաման տվել, թող կանգնի ասի, այսինքն ես հրաման եմ տվել, ինքն էլ կատարե՞լ է. տո եթե…», – հայտարարեց Փաշինյանը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը