«Այսօր աչքովս ընկավ Արցախի փոքրիկ խանի էջում հրապարակված տեսանյութը…»

«Այսօր աչքովս ընկավ Արցախի փոքրիկ խանի էջում հրապարակված տեսանյութը…»

Հասարակական Ipress 2021-04-01 19:59:00 645
lm_3TCOx.jpg

iPress.am-Էդուարդ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր աչքովս ընկավ Արցախի փոքրիկ խանի էջում հրապարակված տեսանյութը։

Արցախի սահմանադրության ու Աստվածաշնչի վրա տված երդումը դրժած այս էակը Կարմիր Շուկայի շուրջ կատարվող իրադարձություններով մտահոգված մարդկանց կոչում է «կեղծ հայրենասերներ» ու իր նմաններին հատուկ ցինիզմով պնդում, որ այս մտահոգությունները կեղծ են ու անտեղի։ Ես վստահ եմ, որ սա հերթական «լկտի սուտ»ն է, որը՝ առաջը չառնելու դեպքում, շուտով կդառնա ցավոտ իրողություն։

Բայց ինձ սրա ասածները այդքան էլ չի մտահոգում։ Ինձ մտահոգում է, որ այս տեսանյութում խանի կողքին նստած է Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատարներից մեկը՝ Վիտալի Բալասանյանը։

Երբ Վիտալի Բալասանյանի նկատմամբ ճնշումներ էին գործադրվում, երբ Արցախի նախագահական ընտրությունների ընթացքում նրան փորձում էին ամեն կերպ սևացնել, այդ «կեղծ հայրենասերները» ու հատկապես Կարմիր Շուկայի հարցը վերջին օրերին օրակարգ բերած Հրանտ Մելիք-Շահնազարյանը առաջիններից էին, ովքեր փորձեցին կանգնել նրա կողքին ու ամեն կերպ համոզել բոլորին, որ նրա նկատմամբ հետապնդումները հակաարցախյան շարժման մաս են կազում, ու ուղղված են սպասարկելու Արցախը հանձնելու օրակարգը։

Այսօր նայում եմ ոչնչության կողքին նստած գեներալին ու մտածում՝ լավ էս մարդն ի՞նչ գործ ունի դրա կողքին, լավ էս մարդը համաձա՞յն է սրա ասածներին, լավ ինչպե՞ս հասանք էս ստորացուցիչ հանգրվանին։ Ցավում եմ»

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը