«Այս ո՞ւր ենք հասել»․ Սերժ Սարգսյան

«Այս ո՞ւր ենք հասել»․ Սերժ Սարգսյան

Քաղաքական Ipress 2020-06-26 22:36:00 945
gl_-Wt-l.jpg

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արձագանքել է Հայաստանի Հանրապետության մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօր հրապարակային հնչեցրած հայտարարությանը, այս մասին տեղեկացնում է նախկին նախագահի գրասենյակը։

«Այս ո՞ւր ենք հասել: Ժառանգաբար իշխանության եկած՝ բռնապետական հարևան երկրի խան Իլհամ Ալիևը, որին երկու տարի առաջ մեր երկրում իշխանությունը զավթած մեկը համարում է կիրթ, հաճոյախոսություններ շռայլում, այն աստիճանի վստահում, որ ԼՂ բանակցային գործընթացի պատմությունը նախընտրում է նրանից լսել, այսօր ցինիկաբար հայտարարում է, թե Հայաստանի անկախության ամբողջ պատմությունն ամոթի պատմություն է:

Հասկանո՞ւմ եք զավեշտը` Ադրբեջանի նախագահը խոսում է նույն բառապաշարով, Հայաստանի անկախության նախորդ տարիները բնութագրում է նույն կերպ, ինչ Նիկոլ Փաշինյանն ամբողջ աշխարհի առջև ունեցած իր տխրահռչակ ելույթներում` ՄԱԿ-ի ամբիոնից, ԵԽԽՎ լիագումար նիստում և հնարավոր բոլոր առիթներով:

Բռնապետ Ալիևը ժողովրդավարության դասեր է տալիս Հայաստանին, անվանարկում բանակն ու մեր փառապանծ բանակի սպաներին ու գեներալներին, խոսում լրագրողների դեմ իրականացվող բռնություններից և Հայաստանի գործող իշխանությունների այլ աղաղակող անօրինականություններից ու կոռուպցիայից:

Այն, որ Ալիևը կարող է իրեն նման բան թույլ տալ, դա զարմանալի չէ, որ Ալիևն ամբողջ ուժով կարող է ատել Հայոց փառապանծ բանակը` ոչ մեկ անգամ պատերազմում իր երկրի կրած ծանր ու ամոթալի պարտության պատճառով, որ կարող է ատել Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներին, բանակի գեներալներին, դա էլ վաղուց նորություն չէ: Նրա նման կեցվածքը միանգամայն սպասելի էր նաև սեփական ապաշնորհ ղեկավարումը փառաբանելու մոլուցքով տարված և իր պետությունը ի լուր աշխարհի «ամբողջությամբ ձախողված պետություն» անվանող Նիկոլ Փաշինյանի բարբաջանքից հետո:

Ինչ վերաբերում է Իլհամ Ալիևին, ապա նա շատ լավ գիտի, որ եթե Հայաստանում կոռուպցիայի ու թալանի մասին խոսում են ինքն ու Նիկոլ Փաշինյանը, ապա իր անվան հետ կապվող պանամական փաստաթղթերի ու բանկային հաշիվների, «ադրբեջանական լանդրոմատի», աշխարհի չորս կողմում իր ընտանիքի ձեռք բերած ահռելի չափերի կարողության, եվրոպացի պատգամավորներին կաշառելու և բազմաթիվ այլ սկանդալային բացահայտումների մասին գրում և խոսում են միջազգային հետաքննող լրագրողները, միջազգային կազմակերպություններն ու հեղինակավոր թերթերը:

Ալիևի լեզուն երկարել է՝ ներսում մեր ապաշնորհ ու ապազգային վայ-կառավարիչների պատճառով, բայց նա պետք է լավ հիշի, որ սրանք, ինչպես և իր ռեժիմը, անցողիկ են, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր հաղթական բանակով և հայրենանվեր բազմաթիվ հայ քաջորդիներով միշտ պատրաստ են հերթական շառաչուն ապտակը հասցնելու հոխորտացող ագրեսորին: Եվ չմոռանա նաև, որ ոչ հեռու ապագայում, երբ Հայաստանում իշխանության վերադառնան ազգային ու կարող ուժերը, միջազգային հանրությունը կրկին պարտադրելու է նրան` ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը»:

Поделиться
Класс
Send
img9123_cnpdk.jpeg

«Չեմ զղջում հայհոյանքի համար»․ Վիլեն Գաբրիելյան (տեսանյութ)

img9121_k9oJK.jpeg

Ողբերգական դեպք Հրազդանում. հայտնի հրուշակագործին կախված են հայտնաբերել

img9116_rSHBg.jpeg

«3 անգամ փորձել են հետ բերել, 4-րդին սիրտը չի դիմացել». ինչն է դարձել 24-ամյա աղջկա՝ կյանքից հեռանալու պատճառը

img9109_Vyr-Q.jpeg

Ռուբեն Մխիթարյանը կմիանա Վարդան Ղուկասյանին

img7648_XMZXo.jpeg

Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ դիրքերի ուղղությամբ. Բացառիկ կադրեր

img9085_SbhUr.jpeg

Վարդան Ղուկասյան․ Քաղաքապետարանի ճանապարհը՝ քրեական գործերի թաքցման կարճ ուղի՞

img9081_jwjbM.jpeg

Լավագույն լուծումը մոտակա հոգեբուժարանում սանիտարների հետ բանավիճելն է. Երկրորդ նախագահի գրասենյակը՝ Փաշինյանին

img9079_TmLck.jpeg

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ասացեք գոնե մի զիջում, որ Ադրբեջանն է արել». Փաշինյանը չկարողացավ պատասխանել պատգամավորի հարցին

img9078_YNeOv.jpeg

Ամուսինը հայտնել է, որ ԲԿ-ում բուժքույրն ինչ-որ ներարկում է կատարել իր կնոջը, որից 1 րոպե անց կինը մահացել է

img9077_2Ofyo.jpeg

Սարսափի մեջ ենք. Սյունիքո գյուղերի բնակիչները հաստատում են

img9074_JI9KV.jpeg

Երևան-Սևան մայրուղում վրաերթի է ենթարկվել մի տղամարդ, ում որդին երեկ է նույն վայրում մահացու վրաերթի ենթարկվել

img9070_C7Dhx.jpeg

Կյանքումս 2 մեծ սխալ եմ գործել. մեկ, որ ամուսնացել եմ փոքր հասակում, մեկ էլ, որ ընտրել եմ Փաշինյանին