«Բաքվում շրջող այս բեռնատարը ծածկված է Արցախի ՊԲ խոցված տեխնիկայի ավտոհամարանիշներով». Վարուժան Գեղամյան

«Բաքվում շրջող այս բեռնատարը ծածկված է Արցախի ՊԲ խոցված տեխնիկայի ավտոհամարանիշներով». Վարուժան Գեղամյան

Միջազգային Ipress 2020-12-10 13:39:00 23322
ays-apagan-aysor-sparnum-e_C-t1D.jpg

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաքվում մեկնարկել է «Մեծ հաղթանակին» նվիրված արարողությունը, որի առանցքային դրվագը մի քանի րոպեներից մեկնարկող զորահանդեսն է։

Քիչ առաջ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները ծաղիկներ դրեցին պատերազմի հերոսներին նվիրված «Շեհիդների ծառուղում»։

Ադրբեջանում վստահ են, որ սա մեծ հաղթանակների սկիզբն է միայն։

Թուրքիայում ևս վստահ են, որ սա մեծ հաղթանակների սկիզբն է միայն։

Հայաստանում մեր երկրի համար պատասխանատու պաշտոնյաները (Կառավարությունում ու ԱԺ-ում) խոսում են «երեք ժողովուրդներին բավարարող որոշումների մասին», իսկ նրանց սատարող մարդիկ շարունակում են հավատալ, որ իրենց չեն խաբում ու չեն թալանում ու չեն ուզում լսել այն զգուշացումները, որ հնչում են բոլոր կողմերից։ Առաջիկա ամիսներին ՀՀ-ից սպասվող արտագաղթը, Սյունիքի ու Վայոց Ձորի հայաթափումը, տնտեսական խորը ճգնաժամը և հասարակության անկումը չնկատողները խլում են նույնիսկ այն փոքր հաղթանակի հնարավորությունը, որ կա մեզ համար ապագայում։

Հուսամ՝ դուք հիմա կնայեք զորահանդեսը, կհասկանաք վերջապես, թե ինչ է եղել, կապրեք ցավի այն անհրաժեշտ գիտակցումը, որ ստիպում է վեր կենալ ու գործել հանուն պետության, այլ ոչ թե տգետների իշխանության։

Կից նկարում էլ դնում եմ այսօր Բաքվում շրջող այս բեռնատարը, որը ծածկված է Արցախի Պաշտպանության բանակի խոցված տեխնիկայի ավտոհամարանիշներով։ Նայե՛ք ու հասկացեք, որ այս ապագան այսօր սպառնում է Հայաստանի մնացած տարածքին։

Իմիջիայլոց, այսօր, 1991թ. դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեն։

Հ. Գ. ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք զրկվել ենք մեր հայրենիքի 1/4-ից»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը