Այո, Ադրբեջանը պետք է ստանա ճանապարհ. Փաշինյան

Այո, Ադրբեջանը պետք է ստանա ճանապարհ. Փաշինյան

Քաղաքական Ipress 2021-11-23 21:39:00 4233
aliev-pashinyan_EAgt5.jpg

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, թե աշխատանքային մակարդակում երբեք Ադրբեջանից միջանցք արտահայտություն չեն լսել:

«Ադրբեջանի շանտաժի քաղաքականությունն է, անունը դրել են «Զանգեզուրի միջանցք» ու ասում են՝ եթե միջանցք չտաք, մենք պատերազմով միջանցքը կստանանք: Այս փաստը պետք է դնենք միջազգային հանրության աչքի առաջ», - ասուլիսի ժամանակ հայտարարեց Փաշինյանը:

Նա նշեց, թե սա պետք է ի ցույց դնեն որպես Ադրբեջանի բացահայտ ագրեսիվ քաղաքականություն, որն էլ պետք է գնահատականի արժանանա:

«Ես էլի ասում եմ՝ մենք շահագրգիռ ենք տարածաշրջանային կոմունիկացիների բացման հարցով, որովհետև Հայաստանը 30 տարի գտնվում է շրջափակման մեջ», - ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ չի լինլու այնպես, որ Ադրբեջանը ոնց ուզի, այնպես էլ մտնի ու դուրս գա:

«Չի լինելու այդպիսի բան, բայց, մյուս կողմից, Հայաստանը շահագրգիռ է, որ երկաթուղային ու ավտոմոբիլային կապը վերականգնվի : Այո, Ադրբեջանը պետք է ստանա ճանապարհ, տվյալ դեպքում, Նախիջևանի մասին չէ խոսքը, խոսքը Թուրքիա-Ադրբեջան կապի մասին է ու, իմիջայլոց, ես հույս ունեմ ճիշտ կհասկացվեմ՝ այդտեղ էլ Հայաստանը շահագրգռություն ունի», - հայտարարեց Հայաստանի վարչապետը:

Նա ասաց, թե իրենց մեղադրում են ու ասում՝ «միջանցք են տալիս, Սյունիք են տալիս»:

«Ժողովուրդ ջան, եթե Հայաստանում, կներեք, տենց տվող կառավարություն լիներ, կրակոցները չէին հնչի, ի՞նչ իմաստ կունենային այդ կրակոցները: Մենք ամեն հնարավոր ձևերով փորձում ենք Հայաստանի շահը պաշտպանել ու դրա համար հարվածներ ենք ստանում, հնարավոր է, էլի կստանանք», - ասաց վարչապետը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը