Այ քեզ միլիոններ. ինչ ունեցվածք ունի ԳՇ պետի պաշտոնակատարը

Այ քեզ միլիոններ. ինչ ունեցվածք ունի ԳՇ պետի պաշտոնակատարը

Հասարակական Ipress 2021-03-10 21:45:00 3597
mhi_FH5l_.jpg

 iPress.am- Չնայած որ Նիկոլ Փաշինյանն ուզում էր հենց այսօր լուծել ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակման հարցը, բայց պարզվեց այդքան էլ հեշտ չէ, կան որոշակի իրավական խնդիրներ։  Եվ քիչ առաջ հայտնի դարձավ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնակատարի անունը՝ գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյան:

Շուրջ 12 տարի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ստեփան Գալստյանը, որը մինչ այդ պաշտոնին անցնելը հանդիսացել է ՀՀ ՊՆ ավիացիայի պետ, ավիացիայի վարչության պետ, թերևս Հայաստանի ամենահարուստ պաշտոնյաներից մեկն է:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2019 թվականի հայտարարագրերում գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի անունով հայտարարագրված է 11, իսկ կնոջ՝ Նատալյա Գեննադիևնա Գալստյանի անվամբ՝ 20 անշարժ գույք:  

2012-ին «Հետքի» հոդվածում օդաչու Վալերի Պողոսյանին, պնդում է, որ Ստեփան Գալստյանը մուլտիմիլիոնատեր է:

««Ռիջ Էյրվեյս»-ը պատկանում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին, սակայն գրանցված է նրա կնոջ՝ Նատալյայի անունով: Ըստ Պողոսյանի՝ նույն Գալստյանին պատկանող 2 հատ «Ան-12» և 2 հատ «Իլ-76» ինքնաթիռները նույնպես թռիչքներ են կատարում Աֆրիկայում: Այդ օդանավերի ձեռքբերման համար, նրա կարծիքով, ծախսվել է նվազագույնը 9 մլն դոլար: «Հետաքրքիր է՝ որքա՞ն է այս երիտասարդ գեներալի աշխատավարձը»,- հարց է տալիս Պողոսյանը:

Տարբեր աղբյուրների համաձայն՝ Գալստյանների ընտանիքն է պատկանում նաեւ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Զառիթափ համայնքում, գտնվող «Գոմք» ՓՀԷԿ-ը, որը շահագործում է «ՆատԷներգո 68» ՍՊԸ-ն:  

Ըստ «ԷկոԼուրի», 2016-ին շահագործման հանձնված ՓՀԵԿ-ը, բնապահպանական խնդիրների աղբյուր էր:
 

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը