Սգում եմ իմ լավ բարեկամի անդառնալի կորուստը

Սգում եմ իմ լավ բարեկամի անդառնալի կորուստը

Հասարակական Ipress 2020-04-22 22:46:00 429
ssh_z1jv2.jpg

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ոչ պաշտոնական ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել.

«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել ամերիկահայ բարերար Ասո Թավիթյանի մահվան կապակցությամբ

Խոր ցավով և մեծագույն ափսոսանքով ստացա մեր ազգի նվիրյալ զավակներից մեկի`«Թավիթյան» հիմնադրամի նախագահ, ամերիկահայ բարերար, ՀՀ Պատվո շքանշանի ասպետ Ասո Թավիթյանի մահվան գույժը:

Երկրային կյանքին հրաժեշտ տվեց հիրավի բացառիկ անհատականություն:

Ասոյի բազմաթիվ հայրենանվեր ձեռնարկումները Հայաստանի անկախությունից ի վեր անգնահատելի են:

Նա հատկապես նախանձախնդիր էր մեր նորանկախ պետության համար ամենատարբեր ոլորտներում մրցունակ` կիրթ և բարձր որակավորմամբ կադրեր պատրաստելու գործին աջակցության հարցում: Իր ստեղծած «Թավիթյան» հիմնադրամի միջոցներով անցած տասնամյակների ընթացքում Հայաստանի պետական համակարգում աշխատող հարյուրավոր երիտասարդներ կրթություն են ստացել ԱՄՆ-ի «Թաֆթս» համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և
դիվանագիտության դպրոցում և իրենց գիտելիքները լավագույնս ծառայեցրել Հայաստանի Հանրապետությանը:

Չափազանց մեծ է Ասո Թավիթյանի ներդրումը նաև հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում:

Խորին վշտակցություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, որոնց համար թանկ է նրա պայծառ հիշատակը, որոնց կյանքը Ասոն իր բարի գործերով փոխել է:

Ցավակցում եմ մեզ բոլորիս, քանզի կորցրեցինք հայրենանվեր որդի:

Սգում եմ իմ լավ բարեկամի անդառնալի կորուստը, աղոթում նրա ազնիվ հոգու համար:

Բարին գործելը Ասոյի հավատամքն էր, և այդ գործերն էլ վստահաբար այսօր ներկայացնում են նրան իր երկրային և երկնային կյանքում:

Հանգչիր խաղաղությամբ, սիրելի՜ Ասո:

Աստված թող լույսի և խաղաղության մեջ պահի հոգիդ»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը