Աղջիկը կոսմետոլոգի մոտ այցից հետո գրեթե զրկվել է քթից. Զգույշ եղեք (լուսանկարներ)

Աղջիկը կոսմետոլոգի մոտ այցից հետո գրեթե զրկվել է քթից. Զգույշ եղեք (լուսանկարներ)

Միջազգային Ipress 2021-06-19 13:50:00 576
qti-xndir_yAheK.jpg

iPress.am- Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքի բնակչուհին այցելել է կոսմետոլոգի՝ քթի տեսքը փոքր-ինչ կորեկցիայի ենթարկելու համար: Այդ նպատակով նրան լցանյութեր (ֆիլլեր) են ներարկել, բայց մի քանի օր անց աղջիկը գրեթե զրկվել է քթից և վերին շրթունքից, քանի որ նրա մոտ սկսել է նեկրոզ զարգանալ: Այս մասին գրում է The New York Post-ը:

26-ամյա Լիա Մորտոնի կարծիքով՝ ինչ-որ բան սխալ է ընթացել դեռ սկզբում: Մասնավորապես, կլինիկան չի զգուշացրել նրան հնարավոր կողմնակի ազդեցությունների մասին և պարզապես ներարկիչը մտցրել է նրա մաշկի մեջ:

Նույն օրը երեկոյան նա ցավ ու ճնշում է զգացել քթի մեջ, իսկ առավոտյան քթի ծայրը սպիտակել է և զգայուն դարձել: Աղջիկը զանգահարել է կլինիկա, որտեղ նրան հանգստացրել են նման ազդեցության առնչությամբ:

Մի քանի օր անց նրա քթի վրա հայտնվել են փոքրիկ սպիտակ բշտիկներ, որոնք այնուհետև սևացել են: Խուճապի մատնված բրիտանուհին գնացել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է նեկրոզ, այսինքն՝ հյուսվածքի մահ: Պարզվել է, որ լցանյութը ներարկելիս վնասվել է քթի ծայրին արյուն մատակարարող անոթը:

Մորտոնին հատուկ սկանավորման են ենթարկել, որը ցույց է տվել, որ նրա քթին և վերին շրթունքին արյուն չի հասնում: Աղջկան բուժում են նշանակել: Այնուամենայնիվ, նեկրոզի պատճառով նրա դեմքին դեռ սպիներ կան: Բացի այդ, հայտնի չէ, թե արդյոք քթի և շրթունքի ծայրը կվերականգնեն իրենց նախկին գույնը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը