Աղդամի բլինդաժում պառկած հաշվում էի մեկ Փաշինյանի շնորհիվ մեր վրա կրակող տանկերի արկերը, մեկ էլ Քոչարյանի շնորհիվ մեր վրա արձակված հրթիռները (Photo)

Աղդամի բլինդաժում պառկած հաշվում էի մեկ Փաշինյանի շնորհիվ մեր վրա կրակող տանկերի արկերը, մեկ էլ Քոչարյանի շնորհիվ մեր վրա արձակված հրթիռները (Photo)

Քաղաքական Ipress 2022-01-18 14:57:00 1074
Հետևեք մեզ՝ Telegram-ում
artur-danielyan_SwSlI.jpg

Դեմից զգուշացնում եմ, էս մեկը կարդալուց տեքստի կեսերից մի շիշ վոլոկարդին պիտի դատարկեք:

Էս պատերազմի ժամանակ մեր դիրքի սպառնալիքներից մեկը տանկային գրոհն էր: Սրա մասին բավականին հանգամանալից գրել էի: Բարեբախտաբար գրոհից խուսափեցինք, բայց այդ տանկերը միևնույն է բավականին անարգել շարժվում, դիրքավորվում ու կրակում էին մեր ուղղությամբ: Դիրքի 7 վիրավորներից ամենածանրը հենց տանկից արձակած արկի արդյունքում էր վիրավորվել: Օրական առնվազն 30 արկ արձակում էին: Որոշ օրերին 100-ից ավել էին կրակում, մենք էլ 44 օր ապրեցինք մեր կողքով սլացող տանկային արկերի ֆոնին, ինչը հոգեբանորեն բավականին ճնշող երևույթ էր, մանավանդ, երբ տեսանք, որ մի քանիսը բլինդաժի տանիքը տաշելով են անցել:

Ադրբեջանական տանկերը նման ազատ տեղաշարժի հնարավորություն էին ստացել, այսպես կոչված, վերելակային պայմանավորվածությունների արդյունքում: Դուշանբեյի` ԱՊՀ գագթնաժողովի ժամանակ տեղի ունեցած Փաշինյան Ալիև կարճ հանդիպումից հետո մեր զինված ուժերը հրահանգ են ստացել որևէ կերպ չարձագանքել հակառակորդի կրակին, ինչից օգտվելով էլ ադրբեջանցիք շփման գծի ողջ երկայնքով երկու տարվա ընթացքում ահռելի ինժիներական աշխատանքներ իրականացրին: Մեր դիրքի առջև փորված տանկային հորը հենց այդ ինժեներական աշխատանքներից մեկն էր:

Մնացած 6 վիրավորներն իրենց վնասվածքները ստացել էին թշնամու հրետանու աշխատանքի արդյունքում: Հերթական հրետակոծության ժամանակ որոշեցի մոտավոր հաշվել, թե ինչ գումար են ծախսել ադրբեջանցիք միայն մեր դիրքը «մշակելու» վրա: Ստացվեց մոտ $3,000,000, ընդ որում, այդ 3 միլիոնից մեկ միլիոնը ծախսվել է մի օրում, ավելի շուտ մեկ ակնթարթում: Հոկտեմբերի 18-ին մեզ կապ տվեցին ու ասացին, որ հրադադար է կնքվել, ու որ մենք հետևաբար պետք է առանձնահատուկ ուշադիր ու զգուշավոր լինենք: Ինչպես և ակնկալվում էր ադրբեջանցիք երկար սպասել չտվեցին: Հրադադարի կնքման րոպեին մեր դիրքը օդ բարձրացավ 300մմ-նոց 9К58 ռեակտիվ հրթիռների համազարկից, սրանք ավելի հայտնի են «Սմերչ» անվանումով: Մեկ հրթիռի արժեքը գնման պահին մոտ $100,000 էր: Մեզ վրա առնվազն ութ հատ էր կրակվել: Ութ հատ 800 կիլոգրամանոց հրթիռ մեկ մարտական դիրքի վրա: Ու այս ամենը մեկ այլ` Դուշանբեից լիֆտից ոչ պակաս դավադիր պայմանավորվածության արդյունք էր:

Տեսեք, 1992 թ.-ի գարնանը Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելը առաջարկում է Կասպիական էներգակիրների տարանցման նոր ուղի կառուցել, որը կանցնի Թուրքիայով ու կամրապնդի Եվրոպական էներգետիկ անվտանգությունը: Հին ուղին կոչվում էր Բաքու-Նովորոսիսկ ու անցնում էր Ռուսաստանով: Այդ պահին գլխավոր խնդիրը նրանում էր, որ Ադրբեջանում Ռուսաստանի դիրքերը բավականին ամուր էին, իշխանություններն էլ Մոսկվային շատ լոյալ: Այս ամենը կտրուկ փոխվեց, երբ մերոնք ազատագրեցին Շուշին, ընդ որում, դա տեղի ունեցավ նույնքան առեղծվածային կերպով, որքան Շուշիի հանձնումը 30 տարի անց: Շուշիի «անկման» պես Ադրբեջանում իշխանության են գալիս խիստ հակառուս ու թուրքամետ գործիչներ` Աբուլֆազ Էլչիբեյի գլխավորությամբ: Փորձելով վերկանգնել կորսված հեղինակությունը` Ադրբեջանում Մոսկվան 1992թ.-ի հունիսի 12-ին լայնամասշտաբ գրոհ է նախապատրաստում հայկական ուժերի դեմ: Գրոհի արդյունքում օկուպացվում է Շահումյանն ամբողջովին, Մարտակերտի ու Ասկերաին շրջանները մասամբ: ԼՂԻՄ տարածքի գրեթե կեսը զավթվում է:

Էլչիբեյն ու իր ավագ ընկերները Մոսկվայի այս քայլը չեն գնահատում, ինչը բնական է: Նրանց Արցախը չէ որ պետք է, նրանց ռուսներից ազատված Ադրբեջան է պետք, Շուշին հո անիմաստ չեն տվել մեզ: Դա արվել էր, որպեսզի ռուսներին անմիջապես մեղադրեին հայամետության մեջ: Հետևաբար Էլչիբեյը միևնույն է պահանջում է` ռուսական զորքերը դուրս բերել Ադրբեջանից և դրան զուգահեռ բորբոքում է հակառուսական կրքերը հենց Ռուսաստանի ներսում` մասնավորպես Թաթարստանում և Բաշկորտոստանում:

Սրա արդյունքում Հայաստանում փոխվում է պաշտպանության նախարարը` Վազգեն Սարգսյանին փոխարինում է Վազգեն Մանուկյանը, իսկ Արցախում փոխվում է ՊԲ հրամանատարը` Արկադի Կարապետյանին փոխարինում է Սամվել Բաբայանը: Ու նույն տեմպով արդեն մեր զորքերն են սկսում առաջ շարժվել` ազատագրելով քիչ առաջ օկուպացված հողերը:

1993թ.-ի մարտի 9-ին Անկարայում ստորագրվում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան պրոյեկտի առաջին փաստաթուղթը: Մեկ շաբաթ անց մերոնք մտնում են Քելբաջար: Այս ֆոնին մայիսի 28-ին ադրբեջանցիք հասնում են նրան, որ ռուսական 104-րդ բազայի անձնակազմը դուրս գա իրենց երկրից: Ռուսները զորքը հանում են, իսկ զենքը թողնում գնդապետ Սուրաթ Հուսեյնովին: Եվս երկու շաբաթ անց, հունիսի 14-ին Տեր-Պետրոսյանը գալիս է Ստեփանակերտ ու ասում, որ եթե Քելբաջարը չտանք, մեր հիմնական թշնամին Ռուսաստանն է լինելու: Արցախի իշխանավորները որոշում են տալ համաձայնությունը, բայց ժամանակ ձգել: Նույն պահին վերոհիշյալ Հուսեյնովը ապստամբում է Էլչիբեյի դեմ ու նրան մեղադրում ռազմական անհաջողությունների մեջ:

Ելցինը, այդ ժամանակը օգտագործելով, փորձում է Ադրբեջանի հետ լեզու գտնել` պահպանելու համար ՌԴ ներկայությունը տարածաշրջանում, բայց տապալվում է: Սրանից հետո մերոնք մտնում են Աղդամ, Ֆիզուլի, Ջեբրայիլ և Կուբաթլու: Սրա արդյունքում Բաքվում իշխանության է գալիս Հեյդար Ալիևն ու սկզբից պարգևատրում է գնդապեն Հուսեյնովին, հույս ներշնչելով Մոսկվային, որ նա հավատարիմ կմնա իրենց, բայց հետո պարգևազրկում ու աքսորում է նույն գնդապետին, հասկացնելով, որ Ադրբեջանը Մոսկվայի համար անվերադարձ կորսված է: Հեղաշրջումների այս շղթայի ու իրական կազմակերպիչների մասին շատ հանգամանալից հոդված է գրել «Washington Post»-ի լրագրող Դեն Մորգանը 1998թ.-ի հոկտեմբերի 4-ին (հոդվածի վերնագիրն է՝ «Azerbaijan’s riches alter the chessboard»):

Իշխանության գալուն պես Հեյդար Ալիևը ամեն ինչ անում է, որպեսզի շփման գծում շուտափույթ հրադադար հաստատվի: Հրադադարը հաստատվում է 1994թ.-ի մայիսի 9-ին, ու մեր զորքերը կանգ են առնում Թալիշում, որտեղից ապագայում կառուցվելիք նավթամուղը հնարավոր էր խոցել նույնիսկ «Գրադ»-ով: Երկու շաբաթ անց սկսվում է էս կինոյի երկրորդ սերիան՝ ռուս-չեչենական պատերազմը, որը փաստացի շարքից հանում է Բաքու-Նովորոսիսկ նավթամուղը:

1999թ.-ի նոյեմբերի 18-ին Ստամբուլում տեղի ունեցող ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ մեկնարկ է տրվում ԲԹՋ-ի շինարարությանը` միջակառավարական համաձայնագիր ստորագրելով: Այս միջոցառումից երկու շաբաթ առաջ սպանվում է կառուցվելիք նավթամուղի հիմնական հակառակորդը՝ Վազգեն Սարգսյանը: Նույն ժամանակահատվածում փաստացի ավարտվում է, հինգ տարի տևած ու 60,000 հոգու կյանք տարած, ճահճանման ռուս-չեչենական պատերազմը, երբ վարչապետի աթոռը նոր ստանձնած Վլադիմիր Պուտինը զորք է մտցնում Չեչնիա ու հերթով և շատ արագ զբաղեցնում բոլոր քաղաքները, իսկ երբեմնի ահաբեկիչները հանձնվում են ու անցնում Մոսկվայի կողմը:

ԲԹՋ-ի կառուցման մեկնարկը խաղաղություն է բերում ոչ միայն Չեչնիային, այլ ինչքան էլ զարմանալի չէ՝ Կովկասին: Սակայն տարօրինակ է, որ երբևէ հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը չի եղել ավելի խաղաղ, քան 1999-2008 թվականներին, այսինքն նավթամուղի կառուցման տարիներին: Իհարկե բնական է, որ այդ ընթացքում Ադրբեջանը հակված էր ամեն ինչ անել, որպեսզի շինարարությանը ոչինչ չխանգարի: Ինձ համար, մեղմ ասած, անհասկանալի է, թե ինչու էր հայկական կողմն այդքան խաղաղ... պրակտիկան ցույց տվեց, որ նավթամուղի կառուցումից հետո մեզ նույնիսկ դաշտերը մշակել թույլ չէին տալիս, կրակելով յուրաքանչյուր տրակտորի վրա, ուր մնաց ենթակառուցվածք սարքեինք:

Ընդ որում, մինչդեռ Ադրբեջանցիք խողովակաշարի համար էքսկավատորով փոս էին փորում, մեր Հ1-ը ստեղ պնդում էր, որ այդ նավթամուղը երբեք չի կառուցվելու: Երբ փոսի մեջ խողովակներ էին իջեցնում, տարատեսակ փորձագետներ մեզ համոզում էին, որ Բաքուն էդքան նավթ չունի ու պրոյեկտը տակ ա տալու: Երբ խողովակներն իրար էին կպցնում, մեզ ստեղ պատմում էին, որ մենք WTO ենք մտել, Եվրախորհրդին ենք անդամակցել, ցեղասպանությունն էին ճանաչում բոլորը, միլիոնավոր ներդրումներ էին գալիս երկիր, Հազարամյակների Մարտահրավերի Կորպորացիան, Լինսի հիմնադրամը, Սփյուռքը, երկնիշ տնտեսական աճը... բան: Ոբշեմ, մի հատ խորը և համապարփակ «հաղթելու ենք/կրելու ենք» օպերացիա:

Երբ սկսեցին Բաքվի նավթը ծախել, մեզ սկսեցին պատմել տարածաշրջանի ամենամարտունակ բանակի մասին հեքիաթները: Մինչդեռ թվերը հակառակի մասին էին վկայում: Երբ Քոչարյան Ռոբերտը ստանձնում էր իշխանությունը, մեր ՊՆ-ի բյուջեն մոտ 70 միլիոն դոլար էր, իսկ Ադրբեջանինը` մոտ 100 միլիոն դոլար, ինչը, մեկ շնչին ընկած հաշվարկով, մեզ ահագին զիջում էր: Երբ Քոչարյանը լքեց աթոռը, մեր ռազմական բյուջեն վեցապատկվել էր, հասնելով մոտ 400 միլիոն դոլարի, բայց Ադրբեջանականը աճել էր 13 ԱՆԳԱՄ ու դարձել էր 1,3 ՄԻԼԻԱՐԴ: Ընդ որում, նավթամուղը սկսեց փող բերել 2006-ից, բայց շփման գծում 1994-ից ի վեր առաջին լուրջ բախումը տեղի ունեցավ շինարարության ավարտից 2 տարի անց, Սերժ Սարգսյանի` իշխանությունը ստանձնելու պահին՝ 2008-ի մարտի 4-ին:

Ու սա դեռ ամենը չէ... էն վոլոկորդինը ներս արեք ու շարունակեք:

Ուրեմն, էս մեր Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը եքյա, 1,770 կիլոմետրանոց կառույց է, որ բաժանված է երեք կտորի` ադրբեջանական, վրացական ու թուրքական: Ամեն կտորն ունի իր կապալառուն (հայի ասած՝ տենդեր շահողը): Շինարարության ամենամեծ` 886 կիլոմետրանոց կտորը «շահել» է հունական Աթենքում (սա կարևոր նրբություն է, հիշեք սա) գտնվող մի ընկերություն, որի անունն է «Consolidated Contractors Company» (կրճատ՝ CCC): Ընկերությունը հետագայում կդառնա Մերձավոր Արևելքի խոշորագույն շինարարական հիմնարկներից մեկը, սակայն 2003 թվականի դրությամբ այդ տենդեր շահելն իրենց համար շատ մեծ, աներևակայելի հաջողություն էր: Այդ հաջողությամբ նրանք պարտական են մի շատ հնարամիտ բիզնեսմենի, ով նստած էր իրենց տնօրենների խորհրդում: Այդ հնարամիտ մարդու անունը Գևորգ Թորոյան է:

Հիմա կասեք, լավ, հետո ի՞նչ, քիչ հայ կա, որ թուրքերի հետ ա աշխատում: ՈՒ ճիշտ կասեք, քիչ չեն: Ուղղակի սա միակն է, ով Քոչարյանի հոգեզավակ հանդիսացող «Հայաստան Համահայկական Հիմնադրամ»-ի խորհրդի անդամ էր ու ղեկավարում էր հիմնադրամի ողջ գործունեությունն ԱՄՆ-ում: Նշանակվել է Թորոյանը հիմնադրամի այդ պաշտոնին 2003 թվականին ու բավականին լավ ցուցանիշներ է ցույց տվել: Այնպես է ստացվել, որ հենց 2003 թվականին էլ «CCC»-ն սկսել է աշխատանքները ԲԹՋ-ում: Ընդ որում, Թորոյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի միակ նախագահողներից էր, ով համ էլ ССС-ին էր ղեկավարում, բայց կան ինձ հայտնի առնվազն ևս երկու տասնյակ մարդիկ, ովքեր ակտիվ փող են աշխատել ԲԹՋ-ում ու սփյուռքահայ մեծ բարերար են ձևացել:

Համաձայնեք, սա իմանալով, արդեն այդքան էլ տարօրինակ չի թվում, որ ԲԹՋ-ի ողջ շինարարության ընթացքում գեթ մեկ լուրջ միջադեպ չի եղել շփման գծում: Ո՞նց ըլներ... բա Հայաստանում էդքան ասֆալտը ո՞նց էինք փռելու: Բա Հազարամյակի Մարտահրավերների փողը ո՞նց էինք ստանալու...

Վստահ եմ` կգտնվեն մարդիկ, որ կասեն՝ «հա ի՞նճճճ, ի՞նճճճ... ի՞նչ կապ ունի Քոչարյանը: Քոչարյանը ուրդուց իմանար, որ իր հիմնադրամի գլխավոր դոնորը Բաքվից է փող ստանում»: Ու հա, դե ոչ մի ապացույց չկա, որ Քոչարյանը գիտեր... Գուցե և չգիտեր: Այնպես, ինչպես չգիտեր, ընտրություններում «կռելու» շանս չունենալու մասին` թեկուզ և իրեն գրել տվել էին արդյունքներն ընտրություններից ամիսներ առաջ: Նա նաև չգիտեր, որ Իշխան Սաղաթելյանին առաջադրելով, նա միայն երաշխավորում է ԱԺ-ի լեգիտիմությունը` ուրիշ ոչինչ չստանալով: Չգիտեր երևի: Կամ վերջի վարիանտ երևի դեբիլ ա: Ես իհարկե չեմ հավատում, որ դեբիլ ա, բայց ում, ոնց հարմար ա թող տեղավորվի էս իրականության մեջ: Իրականություն որտեղ 1,3 մլն չեչեն կարողացավ խանգառող նավթամուղը շարքից հանել, իսկ մենք ոչ: Մենք ծախվանք: Ավելի շուտ՝ մեզ ծախեցին, դեռ 23 տարի առաջ:

Ես էս մի տարուց ավել ա փորձում եմ տեղավորեմ ու դեռ մինչև վերջ չի տեղավորվում: Աղդամի բլինդաժում պառկած հաշվում էի մեկ Փաշինյանի շնորհիվ մեր վրա կրակող տանկերի արկերը, մեկ էլ Քոչարյանի շնորհիվ մեր վրա արձակված հրթիռներն ու փորձում հասկանալ` ո՞նց կարար երկնիշ տնտեսական աճ ապահոված, բյուջեն տասնապատկած, ՀՆԱ-ն հնգապատկած մարդը չհասկանար, որ նա այդ ամենն անում է մեր բոլորիս ապագայի հաշվին, որ նա մեր բյուջեն տասնապատկել է, բայց Ադրբեջանականը քսանհինգապատկել, արանքում կարողություն դիզել, որի մի մասը սեփական փիառի վրա ա ծախսել: Դիզել, փիառվել ու թռել է:

Կարա՞ք գուշակեք` ու՞ր ա թռել: Չեք կարա՞... ոնց, բա էսքան ում համար եմ գրում: Աթենք ա թռել, սիրելիներս, ԱԹԵՆՔ:

Լավ ընկերներ ունի նա Աթենքում: Իրեն սիրում են այնտեղ: Աթենքում է նա որոշել տեղավորվել: Փաշինյանի հետ միասին 5000 հոգի տեղավորեցին Եռաբլուրում: Իրար հետ սիրուն մարսեցին այդ ամենը, մեղքը գցեցին ժողովրդի վրա, վերջում մեկը կմեկնի Կանադա, մյուսը հետ կգնա իր Աթենքը: Աթենքում մի լավ զագառ կընդունի, կհանդիպի իր հին ընկերների հետ, օրինակ, Գևորգ Թորոյանին, կքննարկեն աշխարհին հուզող հումանիտար պրոբլեմները, լուծումներ կփնտրեն այնպես, ինչպես լուծումներ էին փնտրում ԱՄՆ նախկին փոխանխագահ Ալբերտ Գորի առաջնորդած «Build for peace» նախաձեռնության շրջանակներում, երբ իսրայելա-պաղեստինյան հաշտեցման անվան տակ Սիրուշոն մի հրեա տղայի հետ երգում էր «Time for pray» («Աղոթելու ժամանակն է») երգը, իսկ արանքում փող ա, որ լվում էին «CCC»-ենք: Մեր «CCC»-ն հո մեկ օրում չի Մերձավոր Արևելքի խոշորագույն շինարարը դարձել: Այ սենց երգել-պարելով, հաղթել-կրելով առաջ են շարժվել: Մեր Թորոյան Գևորգը Ալբերտ Գորի այդ նախաձեռնության խորհրդում էլ էր նստած: Դե Ամերիկայի Հայկական Համագումարում ու մեր եկեղեցում պաշտոնները տվյալ դեպքում անպակաս են: Էլի եմ ասում՝ ճարպիկ մարդ ա:

Քոչարյանն իր հարցազրույցներում մի քանի անգամ կրկնել է հետևյալ բառերը՝ եթե ՀՀ իշխանությունները լինեին թուրքական գործակալներ, ապա կանեին այն, ինչ անում են հիմա: Հիմա ոնց չասես, ա՜յ Սեդրակիչ, ա՜յ «հերոս», ա՜յ «վոյին»... եթե դու լինեիր Ադրբեջանի ագենտ, դու ամեն ինչ կանեիր, որ ԲԹՋ-ն կառուցվի ու դրա դիմաց օտկատ կստանայիր, մի փոքր մասը կծախսեիր, կփիառվեիր, մնացածը կհանեիր երկրից, կտանեիր տաք երկներ, պաշտոնը լքելուց էլ լիքը ականներ կշարեիր իրավահաջորդիդ ոտքերի տակ, տաս տարի շարունակ տակը կփորեիր, ինքդ էլ կվերադառնայիր էն ժամանակ, երբ Ադրբեջանն էլի քո կարիքը ունենա իր մեկ այլ գործակալին փրկելու ու իշխանավարումը ձգելու համար:

Ու եթե ձեզ թվում է, որ սա էր Քոչարյանի ամենաստոր դրսևորումը: Ստիպված եմ հիասթափեցնել... սա շատ-շատ թոփ 4-ի մեջ մտնի...

Հ.Գ. հետաքրքիր ա չէ՞, որ Քոչարյանին ինչի մեջ ասես մեղադրել են, բայց էս ակնհայտ պոռնոն շրջանցել են, որտև դե, ով ունի հավես բառացիորեն սաղ աշխարհի հետ թշնամանա... Նույնիսկ 77-ամյա Տեր-Պետրոսյանն մինչ օրս այս ամենի մասին խոսելիս շատ զգուշավոր ակնարկներով է խոսում... Լիսաբոն... Նյութ Գինգրիչ... նավթային լոբբի... և այլն:

May be an image of 13 people, people standing and people sitting

Поделиться
Класс
Send
rubli-2_vX2qT.jpg

Ռուբլին աննախադեպ աճեց

zelenski-erdogan_Hk2RU.jpg

Կարեւոր հայտարարություն Ուկրաինայից՝ Թուրքիայի հարցով

suisse2_2XhdQ.jpg

14-ամյա հայ աղջկա անունով Credit Suisse-ում բանկային հաշիվ է բացվել, տարիներ անց հաշվին ավելի քան 100 մլն $ է եղել․ Հետք

kapiki-jrcagik_uZx-A.jpg

Կապիկի ջրծաղիկի դեպքերը հասել են 30-ի Video

ben-avetisyann-u-kin_3CeuG.jpeg

Բեն Ավետիսյանն ու կինը բաժանվե՞լ են Video

xachaturov_DNSSG.jpg

Գիշերը դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին բերման են ենթարկել դատարան, թուղթը տվել են ձեռքը, որ ապօրինի մակագրի. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել

dzyun_Z6f0q.png

Գեղարքունիքի Լճափ գյուղում առատ ձյուն է տեղում Video

vahagn-xacaturyan-1_-U2Nv.jpg

Վահագն Խաչատուրյանը դաշնամուր է նվագել Լիտվայի նախագահի և նրա կնոջ համար

2000-rubli_ud6kY.jpg

Ռուբլին աննախադեպ աճեց. լավ լուր արտագնա աշխատող հայրենակիցների համար

pasinyan_I0DHj.jpeg

Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

kapiki-jrcaxik_7RWoz.jpg

Սկսել է տարածվել կապիկի ջրծաղիկ. ԱՀԿ Photo

vtar-1_hYQXw.jpg

Ողբերգական ու շղթայական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ. ՖՈՏՈ

Իրադարձային 185418

ԲԱՑԱՌԻԿ. Հրապարակվել է Արմինե Ճաղարյանի մահվան ողբերգական դեպքից տեսանյութ

Life 168837

Ներկա գտնվելով Արմինեի հոգեհանգստին հասկացա... Video

Իրադարձային 152949

Հրապարակվել է Վարդան Ուռումյանի մասնակցությամբ ողբերգական վթարի տեսանյութը. Կա 3 զոհ

Իրադարձային 151260

Վրաերթի ենթարկված հղի կնոջ վերջին հրաժեշտը Video

Իրադարձային 122382

Լուսանկարներ՝ Արմինե Ճաղարյանի ողբերգական մահվան դեպքից

Իրադարձային 111111

«Գետի մեջտեղում քար կար, նավարկության ընթացքում այդ քարին կպանք, նավակը թեքվեց». ռեժիսորը պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը

Իրադարձային 93243

Տեղի է ունեցել Արմինե Ճաղարյանի հոգեհանգստի արարողությունը (Video)

Իրադարձային 91989

Հրապարակվել է այսօրվա դաժան և ողբերգական ավտովթարի տեսանյութը. մանրամասներ

Իրադարձային 86103

Հայտնի է ողբերգական վթարից մահացածների ինքնությունը. ՖՈՏՈ

Life 81711

Արմինեի ամուսինը գլուխը բռնած ու իրեն կորցրած արտասվում էր կնոջ հոգեհանգստին. անչափ հուզիչ տեսանյութ