Տիգրան Ավինյանը խոսեց ադրբեջանական կողմի հետ գաղտնի փաստաթղթի վերաբերյալ հարցի մասին

Տիգրան Ավինյանը խոսեց ադրբեջանական կողմի հետ գաղտնի փաստաթղթի վերաբերյալ հարցի մասին

Հասարակական Ipress 2021-03-03 18:57:00 471
bdj_E43bM.jpg

iPress.am-  Այսօր Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Տարոն Սիմոնյանը խոսեց հայտնի փաստաթղթի մասին, որի վերաբերյալ հայտարարություն չի արվել պաշտոնապես: Խոսքը վերաբերում է հայտնի փաստաթղթին, որտեղ «Կապան»-ի փոխարեն գրված է եղել «Կաֆան»:

Սիմոնյանը ցանկացավ իմանալ, թե ով է ստորագրել փաստաթուղթը, եթե ստորագրվել է ու ինչ հանգամանքներում է այն ստորագրվել՝ արդյո՞ք եղել է սպառնալիք 

Ամբիոնին մոտեցավ Տիգրան Ավինյանը, ով հայտարարեց, որ դեռևս դեկտեմբերի 19-ին ՊՆ-ն հայտարարություն է տարածել, համաձայն որի, ցիտում եմ .«Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր երթևեկության անխափանության նկատառումներով:

Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ-ի անվտանգությունը կապահովվի ռուս սահմանապահների միջոցով: Շփման գծի մեկ կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր, մյուս կողմում՝ Ադրբեջանի սահմանապահ զորքեր»:  

«Մենք անընդհատ կրկնում ենք, որ այս պայմանավորվածությունը եղել է դեռևս 2020 թվականի դեկտեմբերին ռուսական կողմի հետ, որն այն համաձայնեցրել է ադրբեջանական կողմի հետ»,-ասաց նա:

Սիմոնյանը նշեց, որ այդ փաստաթուղթը կիրառման կարող էր դրվել միայն ԱԺ-ի կողմից վավերացման արդյունքում, եթե դա չի արվել, եղել է իշխանության յուրացում. «Եթե ստորագրվել է, դուք այնպիսի իրավիճակի մեջ եք դնում ապագա սերունդներին, որ այն ստորագրողներին կամ պետք է դատել որպես հանցագործ, կամ հեռացնել որպես ոչ գործունակ անձնավորության, ինչից հետո մենք պետք է կարողանանք դուրս գալ այդ ստորագրության տակից»: 

Ավինյանը նշեց, որ որևէ բանի տակից դուրս գալու անհրաժեշտություն չի լինի. «Ուրևէ իրավական խնդիր տվյալ հարցի մասով չկա ու չի լինելու»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը