«Մոտեցա ու Ավինյանին ասեցի՝ ուզում եմ Ձեզանից լսել՝ ի՞նչ է կատարվում, ինչպես ենք նվիրել մեր սուրբ հողերը՝ Քարին տակը, Շուշին». Մուշեղ Մարդոյան

«Մոտեցա ու Ավինյանին ասեցի՝ ուզում եմ Ձեզանից լսել՝ ի՞նչ է կատարվում, ինչպես ենք նվիրել մեր սուրբ հողերը՝ Քարին տակը, Շուշին». Մուշեղ Մարդոյան

Հասարակական Ipress 2021-01-31 13:34:00 909
mushex_Bophd.png

«Եկել է ժամանակը, որ պատմեմ, թե ինչ եմ տեսել իմ աչքերով, այն դավաճանությունների մասին, թե ինչպես ենք նվիրել մեր սուրբ  հողերը՝ Քարին տակը, Շուշին: Ես ուզում էի, որ մեր ազգը մի քիչ ուշքի գա այս ամենից հետո, բայց տեսնելով, թե ինչ է կատարվում Հայաստանում, Ադրբեջանում, ուր են տանում մեզ, որ Հայաստանի կառավարությունն ուզում է  եղբայրանալ թուրքերի հետ, իսկ Ալիևն ասում է, թե Հայաստանի հողերը իրենց պատմական հողերն են: Փաստորեն, ուզում է Հայաստանն էլ խլել մեզանից, իսկ Էրդողանն ուզում է Էնվեր փաշայի գործը տանել մինչև վերջ, ես չկարողացա դիմանալ, արդեն պետք է պայթեի, դրա համար որոշեցի կիսվել իմ ազգի հետ»,- ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսանյութում օրեր առաջ պատմել է պատերազմի ժամանակ Արցախում կռված Մուշեղ Մարդոյանը՝ հայտնելով, որ իր կյանքի մեծ մասն ապրել է Հայաստանից դուրս՝ Սփյուռքում:

«Պատերազմի ժամանակ գնացել եմ Ղարաբաղ, եղել տարբեր վայրերում: Հիմա կպատմեմ Քարին տակի և Շուշիի դավաճանությունների մասին: Նոյեմբերի 4-ին՝ ցերեկվա 2-ի կողմերը, երբ շատ թեժ մարտ էր, խրամատներից դուրս եկան ՄՈԲ-ի զինվորականները և նահանջելով շարժվեցին դեպի Շուշիի ճանապարհը:  Ընկերներով գժված գոռում էինք, թե՝ տղերք, էս ի՞նչ եք անում, ո՞ւր եք գնում, նրանք պատասխանում են, որ կատարում են իրենց հրամանատարի հրամանը՝ գնդապետ Բարխուդարյանի:

Ու նահանջելով գնացին: Քարին տակում մնացինք մենք՝ 5 ընկերներով, որոնցից 4-ն իմ նման Սփյուռքից էին, 2-ը՝ ծնունդով քարինտակցիներ: Մնացինք մենք՝ 5 հոգով, Քարին տակի հրամանատար Բաղդասարը, ևս 2 հոգի քարինտակցիներ և 18-20 տարեկան մեր առյուծ երեխեքը, ու այդպես սկսեցինք պայքարել մինչև երեկո: Հրամանատար Բաղդասարին երբ հարցնում ենք, թե՝ էս ի՞նչ եղավ, ինչո՞ւ մեզ թողեցին՝ դուրս եկան, էս ի՞նչ է կատարվում, ասում էր՝ ես ի՞նչ անեմ, տղերք, իրենց հրամանատարն է հրամայել, որ դուրս գան, ինձ էլ խոսք են տվել, որ օգնության է գալու նոր զորք: Այդպես էլ ոչ մի օգնություն չեղավ: Երեկոյան, երբ արդեն վերջանում են մեր փամփուշտները, սնարյադները, Բաղդասարը, ով 90-ականներին էր կռվել հերոսաբար,  մղկտալով, լացելով ասում էր՝ տղերք անհնար է, մենք գյուղը տվինք, չենք կարող պահել, բայց ես իրավունք չունեմ թողնել այս 18-20 տարեկան երեխեքին, որ զոհվեն այստեղ, պետք է փրկեմ, հանեմ էս երեխեքին:

Ու ինքը կազմակերպեց մեր դուրս գալը: Մնալով, փաստորեն, 5 հոգով, իմ քարինտակցի ընկերներն այն տղամարդկանցից են, որ լացել չգիտեն, ոռնում էին, որ թողնում են իրենց տները, իրենց սրբությունները: Ու այդպես ոռնալով՝ մեր մեքենայով դուրս ենք եկել: Կրակի տակով, դժոխքի միջով մի կերպ դուրս ենք պրծել այդտեղից: Մնալու տեղ չունեինք, գիշերը գնացինք Ստեփանակերտ՝ «Արմենիա» հյուրանոց: Այդ դաժան գիշերը անցկացնելով հյուրանոցում՝ առավոտյան իջել ենք ներքև՝ 1-ին հարկ, ռեստորանում սուրճ խմելու և որոշելու հետագա մեր քայլերը: Մեր տղաներից մեկն ասաց՝ տղերք, հլը տեսեք՝ ո՞վ է մեր հետևը նստած: Շուռ եկա, տեսա, որ Տիգրան Ավինյանն էր նստած նախաճաշում իր ընկերների հետ՝ 4 հոգով:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը