ՀՀ-ում պատմությունը կեղծվում է՝ պետության կողմից խրախուսվելով, Հայոց պատմության դասագրքերում «Հայկական լեռնաշխարհի» փոխարեն «Կովկաս և Արևելյան Անատոլիա» բառերն են կիրառվել․ Ավետիք Իշխանյան

ՀՀ-ում պատմությունը կեղծվում է՝ պետության կողմից խրախուսվելով, Հայոց պատմության դասագրքերում «Հայկական լեռնաշխարհի» փոխարեն «Կովկաս և Արևելյան Անատոլիա» բառերն են կիրառվել․ Ավետիք Իշխանյան

Հասարակական Ipress 2020-08-03 22:58:00 258
acc_kaQMO.jpg

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Հայոց պատմության դասագրքերում տեղ գտած փոփոխություններին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև

«Պարզվում է, Հայոց պատմության դասագրքերում, «Հայկական լեռնաշխարհի» փոխարեն , կիրառված են «Կովկաս և Արևելյան Անատոլիա» բառերը։ Դասագրքերի քարտեզներից հանվել է «Հայաստան» բառը, պատմական այն դարերում, երբ Հայաստանը չի եղել, որպես պետական միավոր։

Հիշում եմ, թե ինչպիսի հպարտությամբ էի նայում Վենետիկի դոժերի պալատի հսկայական պատի քարտեզը, ուր ողջ Մեծ Հայքի տարածքը, մեծ տառերով, ներկայացված է, որպես ՀԱՅԱՍՏԱՆ։ Ի դեպ, վենետիկյան հարապետության տարիներին( 7-18 դարեր), Հայաստանը շատ կարճ ժամանակաշրջանում է ունեցել անկախ պետություն։

 Խորհուրդ կտամ նոր դասագրքերի հեղինակներին դիմել Վենետիկի իշխանություններին, «շտկելու պատմական կեղծիքը»։

Բազմաթիվ նման այլ «առաջադեմ նորամուծություններ» ևս առկա են դասագրքերում։ Այսպիսի իրավիճակ կերազեին թուրք-ադրբեջանական կեղծարար պատմաբանները։ Հետաքրքրական է, որ պատմությունը տարբեր երկրներ, կեղծում են, իրենց կարծիքով, հանուն պետական-ազգային շահերի, «հնացնում, հերոսացնում» իրենց ժողովրդին և այն պետության կողմից խրախուսվող, պետական քաղաքականություն է։

 Ի՞նչ ասես, որ Հայաստանում, նույնպես պատմությունը կեղծվում է, նույնպես պետության կողմից խրախուսվելով, բայց հակառակ միտումով՝ մոռանալ տալով մեր իրական անցյալը և դառնալ ողորմելի։

Տպավորություն եմ ստանում, որ Հայաստանում ինչ-որ օտար ուժեր ձայնարկում են՝ «Մենք ենք տերը ձեր երկրի»։ Հանդուրժելու՞ ենք․․․ Եթե այո, ուրեմն արժանի ենք ․․․վերացման»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը