Ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու ոչ մի հնարավորություն մենք չենք ունեցել․ Նիկոլ Փաշինյան

Ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու ոչ մի հնարավորություն մենք չենք ունեցել․ Նիկոլ Փաշինյան

Քաղաքական Ipress 2021-01-20 21:42:00 672
ll_Q5c9k.jpg

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վարչապետին հարցրեց․

«Արդյոք չեք կարծո՞ւմ, որ բարոյական ու քաղաքական պատասխանատվությունը ենթադրում էր, որ նոյեմբերի 10-ին այդ ցեղասպանությունից հետո ամենախայտառակ հայասպան փասատաթուղթն ստորագրելուց հետո դուք և ձեր իշխանությունը պետք է հրաժարական տար։

Ես խոսում եմ բացառապես բարոյական պատասխանատվության մասին»։ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը մեղավոր է, քանի որ հնարավորություն կար պատերազմի 4-րդ, 5-րդ, 19-րդ, 20-րդ օրը կանգնեցնել այս կործանարար պատերազմը, ունենալ ավելի քիչ տարածքային կորուստներ ու զոհեր, բայց չի արել։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու ոչ մի հնարավորություն մենք չենք ունեցել։ «Դա միֆ է, միֆ է նաև այն, որ մենք պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ քայլեր չենք ձեռնարկել»,- ասաց Փաշինյանը։

«Արդյոք գտնո՞ւմ էինք, որ պետք է հրաժարական տայինք։ Եթե գտնեինք այդպես, հրաժարական կտայինք։ Եվ դա կլիներ գուցե թե շատ հեշտ լուծում, գուցե կլիներ նաև անպատասխանատու լուծում։ Մենք պատրաստ ենք կրել մեր քաղաքական պատասխանատվությունը և կկրենք բոլոր հնարավոր պատասխանատվությունները, որոնք պետք է օբյեկտիվորեն կրենք։ Եվ կկրենք այդ պատասխանատվությունը մեր ժողովրդի առաջ, սրանից որևէ մեկը չի խուսափի։ Նաև պատասխանատվության մաս է ժողովրդին պատկանող իշխանությունը պաշտպանել, պահպանել այնպես, որ որևէ մեկը ժողովրդի իշխանությունը չխլի այնպես, ինչպես շատ երկար ժամանակ ՀՀ-ում խլված է եղել։ Եվ նաև այդ պրոցեսի հետևանքով է, որ մենք այսօր հանգել ենք այսպիսի իրավիճակի»,- ասաց Փաշինյանը։

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ ՌԴ նախագահն ասել էր, թե ավելի վաղ առաջարկ էր եղել ավելի բարենպաստ պայմաններով կանգնեցնել պատերազմը։

«Ես իմ հարցազրույցներում բոլոր մանրամասներին անդրադարձել եմ։ Եվ ես ուզում եմ ասել հետևյալը՝ ընդհանրապես չի եղել քննարկման այնպիսի մի տարբերակ, որ ադրբեջանցի փախստականները Շուշի չվերադառնան։ Իսկ Շուշին ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Այսինքն՝ դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»,- ասաց Փաշինյանը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը