Աստղագուշակ` հունիսի 15-ի համար

Աստղագուշակ` հունիսի 15-ի համար

Հասարակական Ipress 2020-06-14 21:57:00 1941
gushak_THmOw.jpg

Խոյ

Ծանրաբեռնված, միևնույն ժամանակ, հետաքրքիր օր է: Կունենաք բազմաթիվ աշխատանք, այնպես որ ազատ ժամանակ դժվար թե գտնվի: Ողջ օրվա ընթացքում ձեր կողքին կլինեն մտերիմ մարդիկ: Միգուցե անսպասելի, սակայն շատ հաճելի առաջարկ ստանաք:
Ցուլ

 Օրվա առաջին կեսը կլինի ծանրաբեռնված, դուք ոչ մի կերպ չեք հրաժարվում նպատակներից, չնայած հասկանում եք, որ դրանք իրագործել այսօր անհնար է: Օրվա երկրորդ կեսը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար, հիանալի կանցնեն ճանապարհորդությունները՝ հատկապես ռոմանտիկ բնույթի:


Երկվորյակ

 Պետք չէ շտապել, նույնիսկ հեշտ թվացող հարցերին մոտեցեք լրջորեն և բծախնդրորեն: Շատ ճիշտ կլինի, որ այս օրը տրամադրեք հանգստին, որպեսզի վերականգնեք ձեր ուժերը: Օրը հարմար է ուսումնառությամբ զբաղվելու, նոր տեղեկություններ հավաքելու համար: Խորհուրդ է տրվում զգույշ լինել սիրելի անձնավորության հետ շփվելիս:

Խեցգետին

Ամեն ինչ հիանալի է ընթանքում, այնպես որ անհանգստանալու առիթներ չեն լինի: Եթե նույնիսկ կանգնեք բարդ առաջադրանքների առաջ, համոզված եղեք, որ ընկերները պատրաստ են օգնել ձեզ: Օրը հարմար է նոր ծանոթություններ հաստատելու համար: Երեկոյան կարող եք գնալ մարզասրահ:

Առյուծ

Միգուցե չնչին անախորժություններ լինեն, որոնց ուշադրություն դարձնել պետք չէ: Ձեր գրավչությամբ և մարդկանց հետ շփվելու ունակությամբ կհաստատեք հետաքրքիր ծանոթություններ: Երեկոն հարմար է գնումներ կատարելու համար:

Կույս

 Լուրջ խնդիրներ չեն առաջանան, եթե չշտապեք ֆինանսական հարցերում: Շատ լավ կդասավորվեն մտերիմ մարդկանց հետ հարաբերությունները, եթե նույնիսկ որոշ հարցերի շուրջ ձեր կարծիքները չհամընկնեն: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են առողջական խնդիրներ:

Կշեռք

 Հաճելի օր է, որը կպարգևի դրական էմոցիաներ: Կունենաք հիանալի գաղափարներ և հնարավորություն՝ դրանք իրականացնելու համար: Հիանալի օր է նաև նոր գործ սկսելու համար: Միգուցե հետաքրքիր հանդիպումներ լինեն, իսկ մտերիմների հետ ունեցած տարաձայնությունները կմնան անցյալում:

Կարիճ

 Օրը զուրկ չէ տհաճ միջադեպերից, ի դեպ, բազմաթիվ խնդիրներ հենց դուք եք ստեղծում: Խորհուրդ չի տրվում դիմել խորամանկության,  այսօր ձեզ կօգնի միայն բացահայտ գործելը: Օրը հարմար է վաղեմի ընկերների հետ հանդիպման համար: Հիանալի օր է ինտերիերի հետ կապված փոփոխություններ անելու համար, կարող եք նաև հյուրեր ընդունել:

Աղեղնավոր

 Շատ բարենպաստ կլինի օրվա առաջին կեսը, այն կարող եք տրամադրել կարևոր հանդիպումներին, խնդիրների քննարկմանը: Կունենաք հիանալի ինքնազգացողություն և բարձր տրամադրություն: Օրվա երկրորդ կեսին գործնական ակտիվությունը կնվազի, այդ ժամանակը տրամադրեք հանգստին:

Այծեղջուր

 Միգուցե ընտանեկան կոնֆլիկտներ ծագեն, հատկապես կդժվարանաք լեզու գտնել հարազատների հետ: Կանանց հետ ցանկալի չէ գործնական բնույթի հարցեր քննարկել, իսկ ահա տղամարդիկ ձեզ կհասկանան կես խոսքից: Կունենաք հիանալի գաղափարներ, կարող եք անցնել դրանց իրագործմանը:

Ջրհոս

 Հանգիստ, հաճելի օր է, կարող եք զբաղվել ձեզ հետաքրքրող գործերով: Նոր ծանոթություններ հաստատելիս՝ վստահեք ինտուիցիային, այն  ձեզ ճիշտ կհուշի: Կարող եք ոչ այնքան խոշոր գնումներ կատարել: Այսօր ձեզ կհաջողվի գրավել հակառակ սեռի ներկայացուցչի ուշադրությունը:

 Ձուկ 

Այսօր կստանաք կարևոր նորություններ և իրադարձությունները կզարգանան ճիշտ այնպես, ինչպես դուք եք ցանկանում և թույլ կտան իրականացնել գաղափարները: Օրը հարմար է շփման համար, ընդ որում, լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում ունեցել եք տարաձայնություններ: Օրվա երկրորդ կեսին կստանաք կարևոր տեղեկություն:

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել