Աստղագուշակ` հունիսի 1-ի համար

Աստղագուշակ` հունիսի 1-ի համար

Հասարակական Ipress 2020-05-31 21:57:00 4548
Հետևեք մեզ՝ Telegram-ում
be8db21f20f2cd26bc5b432bf6ea45da_APBl3.jpg

Խոյ: Շատ բան անհասկանալի է: Ձեր ունեցած տեղեկատվությունը բավարար չէ ճիշտ որոշում կայացնելու համար: Բացի այդ, շրջապատում բոլորը փորձում են մոլորեցնել ու շեղել ձեզ: Այդ իսկ պատճառով՝ այսօր չարժե կարևոր որոշումներ կայացնել, ինչպես նաև երկարաժամկետ ծրագրեր կազմել:

Անտեսելով ծագած բոլոր խնդիրները՝ կփորձեք լավատեսություն և բարձր տրամադրություն պահպանել: Այդ կերպ կկարողանաք հաղթահարել ժամանակավոր դժվարությունները,կարգավորել հարաբերությունները,որոնք, այլ պարագայում, կարող էին վտանգի տակ դրվել: Հարմար օր է փոքրիկ գնումների համար: Խոշոր ծախսերը ցանկալի չեն:

Ցուլ: Օրը վատ չի դասավորվի: Դուք չեք հանձնվի,անգամ եթե լուրջ խնդիրներ ծագեն:Հիշեք, որ այսօր ճիշտ է ինքնուրույն գործել, որևէ մեկին դիմելով ՝ կարող եք հայտնվել անհարմար իրավիճակում: Գործնական բանակցությունների համար օրն այնքան էլ բարենպաստ չէ, այսօր չափից շատ զիջումների կգնաք, կհամաձայնեք անգամ այն պայմաններին, որոնք ձեզ համար շահեկան չեն:

Փորձեք խուսափել հարազատների հետ հարաբերություններ պարզելուց: Մի շտապեք բոլոր հարցերը միանգամից լուծել: Ցանկալի է հանգիստ գնահատել ստեղծված իրավիճակը, ծանրութեթև անել բոլոր կողմերը և, հետո միայն, կողմնորոշվել հետագա անելիքների մեջ:

Երկվորյակներ: Այսօր շրջապատի մարդկանց հետ հրաշալի լեզու կգտնեք: Անմիջապես գլխի կընկնեք թե վերջիններս ինչ մտադրություններ, ցանկություններ և սպասելքներ ունեն: Հմտորեն կօգտվեք նրանց թուլություններից: Սակայն, ամեն դեպքում, խորամանկել չարժե, միևնույն է կբացահայտվեք, և այդժամ անախորժություններն անխուսափելի կլինեն:Զգացմունքային դաշտը կայուն է: Օրվա ամբողջ ընթացքում կպահպանեք լավատեսություն և բարձր տրամադրություն: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը միայն օգտակար կլինի:

Հաճույքով կփորձեք ձեր ուժերը նոր սպորտաձևերում: Եթե ձեր հեղինակության համար մտահոգված եք, ապա կարող եք մասնակցել բարեգործական միջոցառումների, համոզված եղեք, դուք աննկատ չեք մնա:

Խեցգետին: Օրվա առաջին կեսն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի: Այս ժամանակահատվածումշատերը ձեր ուշադրությոն կարիքը կզգան, մինչդեռ դուք կնախընտրեք կենտրոնանալ սեփական գործերի վրա, ինչը սակայն չի ստացվի:Հնարավոր են ֆինանսական խնդիրներ: Մտերիմներր շատ ավելին են պահանջում և ձեր հնարավորությունները երբեմն չեն ներում նրանց ցանկություններն իրականացնելու համար: Դրամական միջոցներն այսօր ճիշտ չեք տնօրինի:Իսկ ծախսերը կրճատելու մասին մտածելու ժամանակ չեք ունենա:

Զգույշ եղեք հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփումներում: Չափազանց անկեղծ եք և հեշտությամբ եք վստահում մարդկանց, հակառակորդները կարող են հեշտությամբ մոլորեցնել ձեզ:

Առյուծ: Օրվա ընթացքում արմատական փոփոխությունները քիչ հավանական են: Ավելի լավէ օրը նվիրել հանգստին, իսկ կարևոր գործերը կարելի է հետաձգել:Կենսական ներուժը ցածր է: Նշանի շատ ներկայացուցիչներ հոգնածություն կզգան: Ֆիզիկական աշխատանքը, ուժասպառ անող ֆիզիկական մարզումները՝ ցանկալի չեն:

Այնուամենայնիվ, ձեռքերը ծալած նստել չարժե: Անգործությունը կարող է տրամադրություն փչացնել, նշանի շատ ներկայացուցիչներ կընկճվեն և կհուսահատվեն: Փորձեք որևէ հետաքրքիր զբաղմունք գտնել, ներգրավեք նաև ընկերներին մտերիմներին, դա դրական կազդի ձեր հարաբերությունների վրա, նաև զվարճալի կլինի:

Կույս: Թեև օրը լավ կդասավորվի, նշանի որոշ ներկայացուցիչներ վատ տրամադրություն կունենան, խիստ զբաղված կլինեն իրենց հին խնդիրներով: Սակայն որևէ լուծում գտնել չի ստացվի, քանի դեռ չունեք այն ինֆորմացիան, որը կօգնի դուրս գալ ստեղծված իրավիճակից: Հետևաբար փորձեք լիցքաթափվել և լավատեսորեն տրամադրվել:Աշխատեք խուսափել ընտանեկան վեճերից: Անգամ, եթե ամեն բան հարթվի, դեռ երկար

ժամանակ տրամադրությունը վերականգնել չի ստացվի: Եթե ռոմանտիկ ժամադրության եք պատրաստվում, ապա պատրաստ եղեք նախաձեռնությունը ձեր ձեռքն առնել և հաճելիորեն զարմացնել սիրելիին, հակառակ դեպքում՝ ձանձրույթն ու հիասթափությունն անխուսափելի են:

Կշեռք: Այսօր չարժե բարդ, ձանձրալի գործերով զբաղվել, կարևոր որոշումներ կայացնել:Կդժվարանաք հետագա գործողությունների հստակ ծրագիր կազմել և հետևել դրան: Այսօր նշանի շատ ներկայացուցիչներ իրենց առջև անիրականանալի նպատակներ կդնեն, և ձախողման դեպքում՝ կկորցնեն լավատեսությունը և սեփական ուժերի հանդեպ վստահությունը:

Նպատակահարմար օր է փոքր գնումներ կատարելու համար: Կարող եք որոշակի գումար ստանալ, ինչը ճիշտ ժամանակին կլինի: Անձնական հարաբերություններում նշանակալի դրական փոփոխություններ չեն սպասվում, ամեն դեպքում՝ լուրջ խնդիրներ ևս չեն ծագի:

Կարիճ: Բարդ օր է սպասվում: Որոշ անցած- գնացած խնդիրներ կհիշեցնեն իրեց մասին, ստիպված կլինեք վերադառնալ տհաճ հարցերի, որոնք վաղուց լուծված էիք համարում:Մտերիմների հետ հնարավոր են վեճեր: Կդժվարանաք ձեր տեսակետը պնդել, կկորցնեք ինքնատիրապետումը: Շատ կարևոր է հանգստություն պահպանել և պարզ քննարկումը վեճի չվերածել:

Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա: Առողջական խնդիրների պատճառով՝ հնարավոր է ստիպված լինեք որոշ ծրագրեր վերանայել: Հնարավոր է գումարային հարցերի ձգձգում, սակայն ֆինանսական լուրջ խնդիրներ չեք ունենա:

Աղեղնավոր: Այսօր կկայացնեք մի շարք կարևոր որոշումներ: Հստակ գիտակցում եք, թե ինչպես է պետք գործել, իսկ ձեզ շեղելը գրեթե անհնար է: Հեշտությամբ լեզու կգտնեք այն մարդկանց հետ, ում հետ նախկինում տարաձայնություններ եք ունեցել: Հարաբերություններում նշանակալի դրական փոփոխություններ չեն սպասվում, սակայն վեճեր և կոնֆլիկտներ ևս չեն ծագի:

Հրաշալի օր է հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփվելու համար, սիրային ժամադրությունները լավ կանցնեն: Սիրահարված Աղեղնավորները կարող են շատ ժամանակ անցկացնել սիրելիի հետ և դրական լիցքեր ստանալ:

Поделиться
Класс
Send
13dbc44e-3e77-47b2-9a78-98a7e0361414_c9EVo.jpeg

Քիչ առաջ նոր փոխարժեքներ սահմանեց Կենտրոնական բանկը

74c467e4-4677-4d89-9f2c-9d6040e99eeb_ia4NO.jpeg

Տեսախցիկը արձանագրել է ողբերգական վթարի պահը (տեսանյութ)

8817161c-be52-4944-ba32-228782777855_1EXMY.jpeg

1 օր ջուր չի լինի

1600bd14-3ee4-4542-ab33-f14e33238470_01CaZ.jpeg

Դու ո՞վ ես, որ Արցախ տաս, դու՝ ներմուծված թշնամի. ՀՀ վաստակավոր արտիստ

15cb348a-ca85-46bd-967d-e75a88d4583f_KRnzj.jpeg

Պատրաստվեք՝ 36 ժամ ջուր չի լինի

926e20e9-3ad5-45c2-892e-123ed0014b22_xGfu2.jpeg

«Պահանջում եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը». Կարեն Քոչարյան

2d464719-f87c-4741-833e-cb29f3d85d1e_Ttw_4.jpeg

Երկար ժամանակ ջուր չի լինի նշված հասցեներում

70bf8c9c-280a-4816-9e28-8925f8c08740_-WH-g.jpeg

Ողբերգական ավտովթար Արթիկ քաղաքում

f274de53-a9ae-4371-a010-548e50c5b622_9xgu-.jpeg

Ինչպես է թմրամիջոցն ու զենքը հայտնվել Հայաստանում՝ շրջանցելով մաքսային ստուգման կետը (տեսանյութ)

56789f2f-b05c-4229-b25e-1a4727324333_My43e.jpeg

Լարված իրավիճակ Ավան Առինջի գերեզմանոցում․ տղամարդը շիրմաքարի մոտ նստած սպառնում է իր մոտ եղած նռնակը պայթեցնել

0106bdeb-1fee-4ba6-a627-3dd65df8e153_KQC2i.jpeg

Աննա Հակոբյանը ինչո՞վ հերոսածին մայր չէ, որևէ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

2d2938fe-8640-400c-89a8-607b3b6d0ba3_XEnAC.jpeg

Ռուբլին կտրուկ էժանացել է. Փոխարժեքները նվազեցին