Աստված ինձ երեք անգամ է կյանք տվել. Էրիկ Խաչատրյան

Աստված ինձ երեք անգամ է կյանք տվել. Էրիկ Խաչատրյան

Հասարակական Ipress 2021-06-15 19:08:00 2832
erik-khachatryan_Xp0Ks.jpg

iPress.am- 19-ամյա Էրիկ Խաչատրյանը 8 ամիս ադրբեջանական գերության մեջ մնալուց հետո արդեն Հայաստանում է: Էրիկի մայրը՝ Լիանա Ալոյանը, մեզ հետ զրույցում պատմում է՝ տղայի՝ հայրենիք վերադառնալու լուրը իմացել է պատահական, երբ ծանոթներից մեկը զանգահարել և ասել է, որ Էրիկին տեսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված նկարում:

Էրիկը 18 տարեկան է եղել, երբ գերեվարվել է ադրբեջանցի զինվորների կողմից: Հունվարի 15-ին ադրբեջանական բանտում լրացել է նրա 19-ամյակը: Հիշեցնենք՝ հունիսի 12-ին Գեղարքունիքի մարզում քարոզարշավը մեկնարկելիս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 15 հայ գերիներ նույն օրը վերադառնում են Հայաստան: Քիչ հետո Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց նաև վերադարձող գերիների լուսանկարները, նրանց անձնական տվյալները:

Որդու գալուն ամիսներով սպասած մայրն ամեն շաբաթ օր ուխտագնացության է գնացել՝ սրտում փայփայելով, որ մի օր Էրիկը կվերադառնա տուն: Էրիկի վերադառնալու օրն էլ հերթական անգամ գնացել էր ուխտագնացության՝ աղոթելու, որ բոլոր հայ գերիներն ու անհետ կորածները գտնվեն և վերադառնան Հայաստան:

«Այս ամիսների ընթացքում ամեն շաբաթ մեր տեր հոր հետ գնում էինք ուխտագնացության: Հունիսի 12-ին ուխտագնացության էինք գնացել Արագածոտնի մարզի Ծաղկեվանք (գտնվում է Արա լեռան վրա), ոտքով բարձրացանք, պատարագ մատուցեցինք: Աստծուց խնդրեցի, որ մեր բոլոր գերիներն ու անհետ կորածները գտնվեն, վերադառնան իրենց ծնողների մոտ: Վերադարձա տուն, մեկ ժամ հետո զանգ ստացա, ասացին՝ պարոն Փաշինյանի ֆեյսբուքյան էջում նկար կա, որի մեջ Էրիկն է, էդ պահին իմացա, որ տղաս գալիս է: Հույսս միշտ Աստված է եղել, որ ինքը տուն կվերադառնա»,- պատմում է մայրը:

Հայաստանի տարածք մտնելուն պես Էրիկն անմիջապես զանգել է մորը, տեղեկացրել, որ իրեն տեղափոխում են հոսպիտալ՝ բուժզննման: Բուժզննման ընթացքում պարզվել է, որ պատերազմի ժամանակ հրազենային կրակոցի հետևանքով փամփուշտը այսքան ժամանակ Էրիկի մեջքում է մնացել, Ադրբեջանում, սակայն, Էրիկին որևէ բժշկական օգնություն չեն տրամադրել:

Հիմա 19-ամյա տղան Երևանի հոսպիտալներից մեկում է, բժիշկները ծնողներին ասել են՝ բժշկական միջամտության կարիք կա, դեռ անորոշ ժամանակով պետք է մնա հոսպիտալում:

«Հրազենային վնասվածքի հետևանքով փամփուշտը դեռ մարմնում է: Աջ ոտքը կաղում է, դեռ պետք է բժիշկները պարզեն, թե ինչու է մեջքին վիրավորումը, բայց ոտքն է կաղում: Առաջին օրը իրեն տեսակցել ենք, երեկ ամբողջ օրն էլ հիվանդանոցի բակում տեսել ենք, հիմա նորից իր մոտ ենք գնում: Ինքը մեզ պատմում է, որ երբ գերեվարվել է, լավ է զգացել իրեն, ընթացքում է սկսել վատ զգալ»,- ասաց մայրն ու հավելեց՝ հիմա Էրիկն ասում է. «Աստված ինձ երեք անգամ է կյանք տվել. մեկը, որ ծնվել եմ, մյուսը, որ հրազենային կրակոցի հետևանքով փամփուշտը մխրճվել է զինվորական սաղավարտիս մեջ և երրորդ անգամ, որ ադրբեջանական գերությունից հետո տուն եմ վերադարձել»:

Հիմա իր հայրենի հողում Էրիկ Խաչատրյանը երկու նպատակ ունի: Ծնողներին ասել է, որ ուզում է Արարատի մարզի Խաչփառ գյուղում, որտեղ այժմ բնակվում են վարձով, արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին հուշաքար տեղադրել: Մյուսը ցանկանում է վերանորոգել իր ծննդավայր Գեղարքունիքի մարզի Վարդենիս գյուղի սրբատեղերից մեկը. «Երազ է տեսել, ես եմ իրեն ասել՝ արևս, կգաս, որ Սուրբը վերանորոգենք: Հիմա ուզում է դա իրականացնել»,- ասաց Էրիկի մայրը՝ Լիանա Ալոյանը:

Էրիկ Խաչատրյանը երկու ամսվա զինծառայող է եղել, երբ սկսվել է պատերազմը: Այդ ընթացքում հասցրել է անգամ պարգևատրվել, բայց պատերազմի հետևանքով ծնողները չեն կարողացել զինկոմիսարիատից վերցնել նրա շնորհակալագիրը: 44-օրյա պատերազմի ընթացքում 18-ամյա Էրիկը պաշտպանում էր Ջաբրայիլի հատվածը, հետո Հադրութում է մասնակցել մարտական գործողություններին և վերջին անգամ ընտանիքի հետ հոկտեմբերի 12-ին է կապ հաստատել։ Գերի ընկնելու մասին ծնողները տեղեկացել են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից, երբ ադրբեջանական կողմը տեսանյութ է տարածել, որի մեջ եղել է նաև Էրիկը: Տեսանյութը տեսնելուց և Էրիկին ճանաչելուց հետո նրանք դիմել են Կարմիր խաչի օգնությանը:

«43 օր մի տան մեջ են ապրել, շրջափակված են եղել Հադրութի շրջանի Վանք գյուղում: 43 օր հետո առավոտյան էդ տան դուռը բացվել է, ու Էրիկենք հասկացել են, որ փրկվել են, որովհետև էդ տան մեջ մնալու դեպքում էլ ապրելու հույս չկար. սնունդ ու ջուր չեն ունեցել: Իրեն գերեվարող ադրբեջանցի սպաներից են շնորհակալություն հատնել, որ իրենց չեն գնդակահարել, այլ գերեվարել են: Կարմիր խաչին դիմելուց հետո իրեն նամակներ ենք ուղարկել, նամակների հետ մեր ընտանեկան նկարներից էլ ենք ուղարկել: Մի անգամ հասել է իրեն նկարները, մյուս անգամ՝ ոչ: Մեկ անգամ էլ 2 րոպեանոց վիդեո ենք նկարել ու իրեն փոխանցել Կարմիր խաչի միջոցով: Իրեն էլ են հնարավորություն տվել, որ վիդեոյով ինքը մեզ հետ խոսի, առաջին անգամ չի ցանկացել, երկրորդ անգամ խոսել ուղարկել էր: Նամակ ինչքան ուզում, գրում էինք, ու բոլորը հասցնում էին երեխեքին: Էրիկն էլ էնտեղից դուրս գալուց մեր ուղարկած նամակներն է վերցրել ու դուրս եկել»,- պատմում է մայրը:

Գերության 8 ամիսների ընթացքում Էրիկն անընդհատ տեսիլքներ է ունեցել, որ վերադառնալու է Հայաստան: Մայրն ասում է՝ Վանք գյուղում, երբ շրջափակման մեջ է եղել, Էրիկն ամեն աղոթքին եկեղեցու զանգերի ձայներ է լսել: Հիմա որդին ասում է՝ Աստված ուժ է տալու, որ իր պես բոլոր գերեվարված տղաները վերադառնան Հայաստան: Ասում է՝ պատերազմում իր ընկերներն ու եղբայրները հաղթել են, հիմա պետք է բոլոր զոհված զինծառայողների փոխարեն ապրենք և իրենց կիսատ թողած գործը ավարտենք:

Մոր խոսքերով՝ Էրկիկը հայտարարել է նաև, որ այլևս երբեք Հայաստանը չի թողնելու: «Իմ ախպերներն են զոհվել, ես պարտավոր եմ Հայաստանում ապրել»,- ասել է նա:

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն