«Աշխարհում նոր «սառը պատերազմ» է սկսվում»

«Աշխարհում նոր «սառը պատերազմ» է սկսվում»

Միջազգային Ipress 2021-06-03 20:03:00 927
npp_ZovLC.jpg

iPress.am- Աշխարհում նոր «սառը պատերազմ» է սկսվում, և հակառակորդների դոկտրինալ սահմանումն արդեն ընթացքի մեջ է, կարծում է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը:  

Նրա կարծիքով, այսօր աշխարհում կան մի քանի միտումներ, որոնք առաջացնում են անվտանգության ամենալուրջ մարտահրավերներն ու սպառնալիքները:  

«Նախ, այսօր մենք ականատես ենք լինում նոր աշխարհակարգի ձևավորմանը: Մենք տեսնում ենք, որ երկրներին փորձում են ներքաշել նոր «սառը պատերազմում»' պետությունները բաժանելով «յուրայինների» և «օտարների», միևնույն ժամանակ «օտարները» դոկտրինալ փաստաթղթերում  հստակ սահմանված են որպես հակառակորդ»,-ասել է Ֆոմինը RT-ին տված հարցազրույցում:

Միևնույն ժամանակ, միջազգային հարաբերությունների առկա համակարգը և անվտանգության ճարտարապետությունը համակարգայնորեն ոչնչացվում են, իսկ միջազգային կազմակերպությունների դերը նսեմացվում է:  

Փոխնախարարը հավելել է, որ միջազգային իրավունքի փոխարեն կարգ է սահմանվում, «որը հիմնված է որոշակի կանոնների վրա, որոնք չգիտես' ով է առաջարկել, որոնք ոչ մի տեղ չեն գրվել և հարմար են միայն նրանց, ովքեր, ըստ էության, ստեղծել են այդ կարգը»:

Միևնույն ժամանակ, ի հայտ են գալիս սկզբունքորեն նոր տեսակի զենքեր, որոնք արմատապես փոխում են ուժերի հարաբերակցությունը, զինված դիմակայությունը թափանցում է նոր ոլորտներ՝ տիեզերք և կիբերտարածություն: Այս ամենը բերում է պատերազմի սկզբունքների և մեթոդների փոփոխության, ընդգծել է Ֆոմինը:  

Նրա խոսքերով' այս բոլոր թեմաները կքննարկվեն Մոսկվայի 9-րդ միջազգային անվտանգության համաժողովում, որը տեղի կունենա Մոսկվայում հունիսի 22-ից 24-ը:

«Աշխարհում նոր «սառը պատերազմ» է սկսվում». ՌԴ պաշտպանության փոխնախարար

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը