iPress.am-Կյանքի 85-րդ տարում մահացել է Ֆրանսիայի Հայ վետերանների և դիմադրության մարտիկների ազգային ասոցիացիայի դրոշակակիր Աշոտ Շմավոնյանը: Նա իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է Հայ դատի պաշտպանությանը, հսկայական ներդրում է ունեցել Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության և Արցախի անկախության ճանաչման գործում:
Տասնյակ հազարավոր մարդասիրական ծանրոցներ է ուղարկել Հայաստան, վերջերս նաև Արցախի սգավոր ընտանիքների համար: Աշոտ Շմավոնյանի մահվան կապակցությամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ցավակցական հեռագիր է հղել նրա հարազատներին:

