Աշոտ Փաշինյանը՝ Կառավարության շենք ներխուժած և վարչապետի ցուցանակը պոկած ցուցարարի հետ. ՖՈՏՈ

Աշոտ Փաշինյանը՝ Կառավարության շենք ներխուժած և վարչապետի ցուցանակը պոկած ցուցարարի հետ. ՖՈՏՈ

Հասարակական Ipress 2020-11-18 21:55:00 7662
tf_p1U1g.png

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման առաջնորդ Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի նկարը սրճարանում մի երիտասարդի հետ։

Պարզվում է Աշոտ Փաշինյանի ընկերակցությամբ «Տափաստան» սրճարանում նստած երիտասարդը նոյեմբերի 9-ի, լույս 10-ի գիշերը Կառավարության շենք ներխուժած և վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվան ցուցանակը պոկած ցուցարարն է, անունը՝ Ալեքսանդր (Սասուն) Իսկանդարյան։



Երեկ՝ նոյեմբերի 17-ին, վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը տեսանյութ էր հրապարակել կապիտուլյացիայի ակտի ստորագրումից հետո Երևանում տեղի ունեցած իրադարձություններից, որի ընթացքում Աշոտ Փաշինյանի կողքին նստած երիտասարդը ներկայացվում էր որպես հանցագործ և ջարդարար։

Այդ գիշեր տեղի ունեցած իրադարձությունները իշխանականների կողմից զարմանալիորեն ամենաշատ շահարկված իրադարձություններն են վերջին օրերին։ Երբ շուրջ 100.000 մարդ մնացել է անտուն, 5000 զինծառայող զոհվել, 12.000 քառակուսի կիլոմետր Նիկոլ Փաշինյանի մեկ ստորագրությամբ անցել է թշնամու վերահսկողության տակ, իշխանականները Ազգային ժողովի ամբիոնից խոսում էին Ազգային ժողովի կոտրված բռնակների և Կառավարության կոտրված ապակիների մասին։

Օդում կախված էր այն տեսակետը, որ այս իրադարձությունները կազմակերպվել են անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից, որպեսզի «ներքին թշնամիների» դեմ պայքարելու և հասարակությանը իր կատարած դավաճանական քայլից շեղելու հող նախապատրաստի։

Աշոտ Փաշինյանի և ջարդարարի համատեղ նկարը, թերևս գալիս է ապացուցելու, որ հենց «այդպես էլ» եղել է։

Լուսանկարում՝ Աշոտ Փաշինյանը և Ալեքսանդր Իսկանդարյանը

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը