ԱՍԱԼԱ-ն հայտարարություն է տարածել

ԱՍԱԼԱ-ն հայտարարություն է տարածել

Հասարակական Ipress 2021-04-23 19:08:00 8802
nrrrrr_ozRen.jpg

iPress.am ողովուրդը ապրեցաւ 20-րդ դարու առաջին ցեղասպանութեան արհաւիրքը եւ հայրենիքի կորուստը,
որովհետեւ, ամէն բանէ առաջ չկրցաւ ճիշդ հասկնալ թուրք թշնամիի պետական մտածելակերպը, այդ ցեղի
հոգեկերտուածքը ու ինքնապահպանական բնազդի անասնական առանձնայատկութիւնը:

Մենք չկրցանք խորապէս ըմբռնել, որ թուրքը կը մտածէ ու կը գործէ մէկ սկզբունքով՝ իր գրաւած հողին
վերջնականապէս տիրանալ եւ անոր վրայ իր նոր հայրենիքը կառուցել, գերակայ խնդիր համարելով հողի
իսկական տիրոջ բնաջնջելը եւ նոյն հողին մէջ իսկ գերեզմանելը:

Մենք չկրցանք ըստ էութեան ընկալել նաեւ այն ակնյայտ ճշմարտութիւնը, որ պետութիւնները, ըլլան
անոնք դաշնակիցներ թէ բարեկամներ, հիմնական կ’առաջնորդուին իրենց պետական եւ տնտեսական շահերու
թելադրանքով, եւ ո՛չ արդարութեան եւ իրաւունքի վեհ գաղափարներու իրականացման տեսլականով:
Այս էր աշխարհակարգի էութիւնը երէկ, նոյնն է այսօր, նոյնը պիտի ըլլայ վաղը եւ ընդմիշտ:
Մեր մէջ չստեղծուեցաւ ինքնապաշտպանական բնազդի հաւաքական տեսլականը ու ծրագիրը,
չարմատացաւ այն համոզումը, որ սեփական հողին վրայ կանգուն ու ամուր մնալու համար, եթէ մէկ ձեռքիդ
ունենաս բահ ու բրիչ, գիրք ու գրիչ, միւս ձեռքով անպայման պէտք է պահես, սուր ու վահան, նետ ու
կապարճ:

Եւ որովհետեւ այսօր եւս, մենք կը շարունակենք պատմութենէն դասեր չքաղել, հայրենիքէն մեզի
մնացած վերջին հողակտորին վրայ կը շարունակենք կառուցել գերեզմաններ եւ հազարաւոր շիրիմներու
շուրջ հաւաքուելով ծնկաչոք եւ գլխահակ ողբալ, փոխանակ կառուցենք յաղթանակի սլացիկ կամարներ եւ մեր
դրօշը բարձր պարզած անոնց շուրջ հպարտօրէն տողանցենք:

Վկայ արցախեան վերջին պատերազմը եւ մեր մարդկային ու հողային ահռելի կորուստները:
Ու այս բոլորով հանդերձ, հայկական իրականութեան մէջ դեռ կը գտնուին պետական բարձր պաշտօններ
զբաղեցնող անձեր, դրամի հմայքով տարուած գործարարներ, օտարերկրեայ դրամաշնորհներէն կերակրուող
շրջանակներ եւ դժբախտաբար նաեւ միամիտ անհատներ, որոնք թուրքերու հանդէպ մեր մօտեցումներուն մէջ
«շտկումներ» եւ «սրբագրումներ» կատարելու անհրաժեշտութենէ կը բարբաջեն, կարծես, թրքական
եաթաղանի տակ ապրելու հեռանկարը անոնց մօտ հրապուրանք յառաջացնէ:

Այդ խաժամուժին համար մէկ անգամ ընդմիշտ թող յստակ ըլլայ, յանուն թուրքիոյ հետ
սիրաբանութիւններու, «բարեկամութեան» կամ «փոխշահաւետ գործակցութեան» անարժանապատիւ
խաղերու, որեւէ զիջում կամ հրաժարում մեր ազգային եւ մարդկային անժամանցելի իրաւունքներէն,
համահայկական նպատակներէն, շահերէն եւ իղձերէն, վստահաբար անպատասխան պիտի չմնայ:
Ու պատասխանը, կը վստահեցնենք, պիտի ըլլայ անհամաչափ:
Այս հաստատումը որեւէ մէկու կողմէ թող չընկալուի որպէս սպառնալիք կամ զգուշացում, այլ՝
եղբայրական յորդոր եւ զգաստութեան հրաւէր:

Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցի առիթով, մեր բիւրաւոր նահատակներու կտակին
անսալով, կ’ուխտենք շարունակել մեր պայքարը ի խնդիր Ամբողջական Հայաստանի կերտման ու Հայ
ժողովուրդի պայծառ ու անվտանգ ապագայի ապահովման:

24 Ապրիլ 2021
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹԵԱՆ ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿ

Поделиться
Класс
Send
img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 13563

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9291

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3195

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2316

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1134

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 492

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 486

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 426

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 345

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»