Ասաց՝ «սրանք Ղարաբաղը հանձնում են»». Նաիրի Հոխիկյան

Ասաց՝ «սրանք Ղարաբաղը հանձնում են»». Նաիրի Հոխիկյան

Հասարակական Ipress 2021-04-01 19:23:00 1479
nooo_EkRIi.jpg

iPress.am-Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոմանդոսի հետ ծանոթացա ուսանողական տարիներին՝ ԵՊՀ-ի Սաթենիկ Աբրահամյանի «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի շնորհիվ։

Հաճախ էինք գնում գեներալի մոտ ու զրուցում 90-ականների պատերազմի առանձնահատկությունների, Շուշին ազատագրելու մասին։ Կոմանդոսի հետ մտերմությունը ամրապնդվեց 2012-ից հետո, երբ վավերագրական ֆիլմեր էի նկարում ու հաճախ էի դիմում գեներալին՝ փաստեր ճշտելու համար։ 

2017-ին ֆիլմ էի նկարում Արցախի Կարմիրավան գյուղի զոհված հրամանատար Յաշա Գարայի մասին։ Կոմանդոսի հետ շատ երկար զրուցեցինք Յաշայից, գեներալի աչքերն անընդհատ խոնավանում էին։ Կոմանդոսի հետ վերջին տարիներին հաճախ հանդիպում էի Գուսան Հայկազունի նախաձեռնությամբ։

Նրանք հին ընկերներ էին, հումորով ասում էին, թե տարբեր տարիքային խմբերի փորձի փոխանակում ենք անում։ 2020-ի պատերազմի առաջին օրերին հանդիպեցի Կոմանդոսի հետ։ Տխուր էր, այդ պահին ինձ ոչինչ չասաց, բայց հետո դեսպան Արման Նավասարդյանին ասաց, թե «սրանք Ղարաբաղը հանձնում են, Мы потеряем Карабах, дорогой!»: 

Կոմանդոսի հետ իմ վերջին հանդիպումը 2020-ի նոյեմբերի 9-ի առավոտյան էր։ Մի քանի օր առաջ էինք ջոկատով վերադարձել Արցախից, գեներալին ասացի, որ էլի ենք մեկնելու։ Ասաց՝ հիմա կարևոր է Լիսագոր տանող հատվածը, հետո մտափոխվեց՝ խորհուրդ տալով մեկնել Ծաղկաբերդ, Քաշաթաղ։

Կոմանդոսին հարցրի, թե ինչ լուր կա Շուշիից, սովորության համաձայն, կիսատ պատասխանեց․ «ինչ ա թե մի քանի թուրք կա, մերոնք մաքրում են․․․»։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը