Արտյոմ Սանոսյանը ծնվել էր՝ հայրենիքը կյանքի գնով պաշտպանելու առաքելությամբ. Տեսանյութ

Արտյոմ Սանոսյանը ծնվել էր՝ հայրենիքը կյանքի գնով պաշտպանելու առաքելությամբ. Տեսանյութ

Հասարակական Ipress 2020-10-13 22:49:00 2427
br_HZxB0.png

Tert.am-ը գրում է.

2001 թվականին ծնված Արտյոմ Սանոսյանը Արցախում հակառակորդի դեմ մարտեր մղելիս զոհված զինծառայողներից մեկն է: Կենսուրախ ու ժպտերես Արտյոմ Սանոսյանը բանակ է գնացել ծափ ու ծիծաղով: Հարազատները նշում են՝ հայրենիքին ծառայելը նրա համար ապրելակերպ էր՝ հստակ ու անքննելի:

«Արտյոմիս շատ էին սիրում: Երբ արձակուրդ էր գալիս, հետ գնալիս ընկերները գալիս էին, ծափերով տղայիս ճանապարհում»,-պատմում է Արտյոմի տատը՝ Ռուզան Վարդանյանը:

Արտյոմից վերջին հեռախոսազանգը սեպտեմբերի 30-ին է եղել: Տատն ասում է՝ Արտյոմը գնաց ու ամեն մեկի սրտից մի կտոր պոկեց, տարավ իր հետ:

«Արտյոմը մեր լույսն էր, մեր ամեն ինչն էր: Ամեն զանգից ուրախանում էինք, աշխարհով մեկ էինք լինում: Հիմա չկա, հիմա իր նկարներով ու հիշողություններով պիտի ապրենք: Բայց նա մեզ հետ է ու վերևից տեսնում է, թե ոնց ենք ցավում իր համար»,- ասում է Արտյոմի տատը:

Էդգար Խանոյանը՝ Արտյոմի մանկության ընկերը, ասում է՝ Արտյոմն անձնազոհ տղա էր. եթե կարիքը լինում էր, իրեն չէր խնայում: «Շատ անձնազոհ էր Արտյոմը: Եթե մեկին նվիրվում էր, դա լինում էր մինչև վերջին կաթիլը, մինչև վերջին շունչը: Տպավորություն է, որ հոգումս դատարկություն է: Կյանքիս ամենածանր հարվածն էր: Նույնն է, որ կորցնես մեջքդ, թևերդ» - ասում է Էդգարը:

Ընկերները նշում են՝ հենց այդպես էլ նվիրվեց հայրենիքին ու գնաց մինչև վերջ, մինչև վերջին շունչը: Ըստ նրանց՝ Արտյոմը կյանքում ու կյանքին հաղթելու իր բնորոշումն ուներ. մարզիկին բնորոշ վճռականությամբ պատրաստ էր հաղթել՝ ցանկացած պայքարում:

Ընկերները ժպիտով հիշում են Արտյոմի նեղացկոտությունը: Ասում են՝ նեղանում էր ամեն մանրուքից, բայց դա երբեք երկար չէր տևում. նեղացկոտության հետ մեկտեղ էլ բարությունն Արտյոմի երկրորդ անունն էր:

Արտյոմ Սանոսյանի կարգապահությունն ու կազմակերպվածությունը միշտ օրինակ է եղել շրջապատի համար. մեծից՝ փոքր: Նա ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի առաջին կուրսի ուսանող պիտի լիներ: Ընդունվել էր համալսարան ու միանգամից զորակոչվել բանակ:

Ընկերները կարոտն ու հուզմունքը կոկորդում՝ հիշում են Արտյոմի վերջին զանգն ու խոսքերը, վերջին խնդրանքն ու վերջին սիրո խոստովանությունը:

«Վերջին անգամ զանգեց, ասաց՝ չգիտեմ՝ ինձ հետ ինչ կլինի, բայց մերոնց ու հատկապես եղբորս լավ կնայեք: Մոնիկային էլ կասեք՝ իրեն շատ եմ սիրում: Ասաց ու անջատեց, դրանից հետո էլ չենք խոսել» - պատմում է Նարեկ Մաթևոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը