ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտակարգ դրությունը կերկարաձգվի. նախագիծը պատրաստ է

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտակարգ դրությունը կերկարաձգվի. նախագիծը պատրաստ է

Քաղաքական Ipress 2020-07-06 12:30:00 7770
ashinyan_Vpz8s.jpg

ArmLur.am-ի տեղեկություններով, իշխանությունները ցանկանում են դարձյալ երկարաձգել կորոնավիրուսով պայմանավորված եւ մարտի 14-ից հայտարարված արտակարգ դրության ռեժիմի ժամկետը:

Նկատենք, որ հուլիսի 14-ին ավարտվում է արդեն արտակարգ դրության երկարաձգման երրորդ ժամկետը:

Եվ ահա, մեր տեղեկություններով, այս օրերին կառավարության անդամները զբաղված են եղել նոր նախագծի մշակման աշխատանքներով եւ որոշ տեղեկությունների համաձայն, այն արդեն պատրաստ է:

Հաջորդ երկուշաբթի օրը՝ հուլիսի 13-ին կգումարվի կառավարության արտահերթ նիստ, որի ժամանակ կհաստատվի արտակարգ դրության ժամկետի երկարաձգման վերաբերյալ նախագիծը, ապա նույն օրը՝ ժամեր անց կգումարվի նաեւ Ազգային ժողովի հատուկ նիստ՝ նույն հարցով:

Ավելին, ըստ այդ նույն տեղեկությունների, ընդհանուր առմամբ արտակարգ դրության ժամկետը կարող է այսպես երկարաձգվել մինչեւ դեկտեմբեր: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից այս պահին մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, սակայն օրեր առաջ նա նշել էր, թե վերջնական հստակեցումները կլինեն հուլիսի 12-ին:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը