ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու կարգն ու կիրառվելիք հնարավոր սահմանափակումների ցանկը

Հասարակական Ipress 2020-03-16 12:42:00 7278
l-tosp3hflmh-1_Ymzjn.jpg
Поделиться
Класс
Send

ՀՀ սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին: Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ: Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը: Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն կարող է հայտարարվել նաև արտակարգ իրավիճակների դեպքում:

«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը սահմանում է «արտակարգ իրավիճակ» եզրույթի հասկացությունը, ըստ որի արտակարգ իրավիճակը որոշակի տարածքում կամ օբյեկտում խոշոր վթարի, վտանգավոր բնական երևույթի, տեխնածին, տարերային կամ էկոլոգիական (բնապահպանական) աղետի, համաճարակի, անասնահամաճարակի (էպիզոոտիա), բույսերի և գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդության (էպիֆիտոտիա), զենքի տեսակների կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակ է, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին` զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է  արտակարգ դրության գործողության ժամկետը, ըստ որի Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը: Վերը նշված ժամկետների ավարտից հետո արտակարգ դրությունը դադարում է: Եթե մինչև նշված ժամկետների ավարտը չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` սույն օրենքով արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով և սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները չգերազանցող ժամկետներով:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը սահմանում է  արտակարգ դրության դադարման կարգը, ըստ որի եթե արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները վերացել են մինչև արտակարգ դրության գործողության ժամկետի ավարտը, ապա արտակարգ դրությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որը ենթակա է անհապաղ հրապարակման հանրային հեռուստատեսությամբ, հանրային ռադիոյով, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա զանգվածային լրատվության այլ միջոցներով: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Ազգային ժողովը կարող է «Ազգային ժողողվի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը սահմանում է արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, որոնք ամբողջությամբ կամ մասնակիորեն կարող են կիրառվել.

       «1. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում արտակարգ դրության ընթացքում արտակարգ դրության տարածքում կարող են կիրառվել հետևյալ միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները.

1) անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում, ինչպես նաև նշված տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի սահմանում, ներառյալ` օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց` տվյալ տարածք մուտք գործելու և այնտեղ գտնվելու սահմանափակումները.

2) հասարակական կարգի, պետական պահպանության ենթակա օբյեկտների, ինչպես նաև բնակչության կենսաապահովման և տրանսպորտի օբյեկտների պահպանության ուժեղացում.

3) ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման, ներառյալ` ծառայությունների մատուցման, ապրանքների և ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումներ.

4) սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգի սահմանում.

5) հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակում կամ արգելում.

6) գործադուլների և իրավաբանական անձանց գործունեությունը կասեցնող կամ դադարեցնող այլ միջոցառումների արգելում.

7) տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակում և դրանց զննման իրականացում.

8) վտանգավոր արտադրությունների, պայթուցիկ, ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական վտանգավոր նյութեր օգտագործող կազմակերպությունների գործունեության նկատմամբ հատուկ պետական վերահսկողության սահմանում կամ դրանց գործունեության կասեցում.

9) գործադիր իշխանության հանրապետական մարմինների և տարածքային կառավարման մարմինների լիազորությունների ժամանակավոր սահմանափակում կամ կասեցում.

10) նյութական և մշակութային արժեքների տարահանում, եթե իրական վտանգ կա արտակարգ դրության ժամանակ դրանց ոչնչացման, հափշտակության կամ վնասման համար.

11) պարետային ժամի սահմանում, այսինքն` ամբողջ օրը կամ օրվա որոշակի ժամանակահատվածում առանց անձը հաստատող փաստաթղթերի և (կամ) հատուկ թույլտվության փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելում, ինչպես նաև օրվա որոշակի ժամանակահատվածում փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելում.

12) կարծիքի արտահայտման ազատության սահմանափակում, մասնավորապես զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելում.

13) անձը հաստատող փաստաթղթերի ստուգում, անձնական առարկաների զննում.

14) զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ և թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքի արգելում, հատուկ ռեժիմի սահմանում, թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի, ուժեղ ներգործող նյութեր պարունակող դեղագործական միջոցների և պատրաստուկների, էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմի սահմանում.

15) արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած և տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում` նրանց միջոցների հաշվին, իսկ նման միջոցներ չլինելու դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով.

16) արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով անհրաժեշտության դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի ու այլ միջոցների օգտագործում` օրենսդրությամբ սահմանված կարգով նյութական փոխհատուցմամբ:

2. Արտակարգ դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի կասեցնելու գործադիր իշխանության հանրապետական մարմինների և տարածքային կառավարման մարմինների իրավական ակտերը:

3. Արտակարգ դրության ժամանակ սույն հոդվածով նախատեսված միջոցառումների իրականացումը չի կարող խոչընդոտել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության դատարանների և Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի բնականոն գործունեությունը:

4. Սույն հոդվածի 14-րդ կետով նախատեսված դեպքերում թույլատրվում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից ժամանակավորապես առգրավել օրենքով սահմանված կարգով ձեռք բերված զենք և ռազմամթերք, թունավոր, պայթուցիկ և ռադիոակտիվ նյութեր, մարտական և ուսումնական ռազմական տեխնիկա:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Սույն օրենքի իմաստով տվյալ տարածքի բնակիչ է համարվում տվյալ տարածքում հաշվառում ունեցող, ինչպես նաև հաշվառում չունեցող, սակայն տվյալ տարածքում բնակության որևէ ապացույց ունեցող անձը»:

Տեղեկացնենք նաև, որ ՀՀ սահմանադրության 208-րդ հոդվածի համաձայն արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում:

Поделиться
Класс
Send
br_iDD4A.jpg

Պուտինը գնահատել է իրավիճակը Ղարաբաղում

jjh_-8OE6.jpg

Արտակարգ դեպք Երևանում․ որդին կասկածվում է մոր մահվան մեջ

yp_JaEMy.jpg

Գնալու եմ ամենահեռու տեղում, ամենադժվար դիրքերը պահեմ, լավ ծառայեմ ու գամ՝ ասել էր Վրեժ Ավետիսյանը

too_o_pio.jpg

Արայիկ Հարությունյանը ներկա է Ռիտա Սարգսյանի հոգեհանգստին

iiii_lxdlH.jpg

«Թե չեն կարում հարցը լուծեն, գնանք, Ռուսաստանին դիմենք». անհետ կորած զինծառայողի հայր

ht_JaV5R.jpg

Գաղտնի այցով ՌԴ մեկնած Արցախի նախագահը Հայաստան է վերադարձել 25.000 եվրո արժողությամբ չարտերային թռիչքով

grr_NASLT.jpg

ՊԲ-ն հերոսական դրվագներ է ներկայացրել պատերազմից

gro_c3lwF.jpg

Տարրական դասարանների շուրջ 100 հազար երեխա կստանա սննդի փաթեթներ

iooo_R7Qep.jpg

Մահացել է լեգենդար զինվորական Աստվածատուր Պետրոսյանը

gr_dnK2T.jpg

Ալիև. Թող որեւէ մեկը չանհանգստանա

gi_NxFdM.jpg

«Արծրուն Հովհաննիսյան, որ խնդրեմ, կասե՞ս, այս բլուրը վերադարձնելու համար քանի հայ զինվոր է զոհվել վերջին պատերազմում»

yr_F2JCH.jpg

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

ttt_cCCf4.jpg

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

eeee_dhUKd.jpg

Վիզա չեն տրամադրում նաև պատգամավորներին. «Փաստ»

gggggy_I3bwD.jpg

Մահացել է Զավեն Սարգսյանը

hy_Im6e7.jpg

ՄԱԿ-ի մասնագետները պատրաստ են Ռուսաստանի հետ համատեղ աշխատել Լեռնային Ղարաբաղում

_Ooz_T.jpg

Ողբերգական ավտովթար. վարորդը մահացել է. 4-ամյա երեխայի վիճակը ծանր է

go_YO_bT.jpg

Արփինե Հովհաննիսյանը Լենա Նազարյանին հրավիրել է բանավեճի

geeee_MIgSI.jpg

Մանրամասներ ականի պայթյունի դեպքից. ՖՈՏՈ

to_ZVkv5.jpg

Լույս չի լինի Երևանում և 5 մարզերում

noo_BHAzC.jpg

Թուրքը Բերդաշենից 6-ից 8 կմ ներքեւ է, իմ հողատարածքում էլ 200 մետր խախտում են արել․ Բերդաշեն գյուղի բնակիչ

vvg_xZmFd.jpg

ԱՀ ՊԲ–ն հայտարարություն է տարածել աղմկահարույց տեսանյութի մասին

bgf_BxYxn.jpg

Անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպում են վարչապետի հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

ft_aWioK.jpg

Մատաղիսում ականի պայթյունից զոհվել է ադրբեջանցի գնդապետ, ռուս խաղաղապահն ու արցախցի փրկարարները վիրավոր են

gggd_Cqibe.jpg

ԿԳՄՍ նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանի կենսագրությունը

Հասարակական 105657

Ռիտա Սարգսյանը մահվանից առաջ միայն մի նախադասություն է ասել»

Հասարակական 65430

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանվել Գրիգորյանի հուղարկավորությունը Էջմիածնում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Հասարակական 57948

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գերի ընկած հայ զինվորը ողջ է. Տեղեկացրեք հարազատներին

Հասարակական 51909

Նոր Նորքի Սրբ. Սարգիս եկեղեցում տեղի է ունենում Շուշիի մարտերի ընթացքում նահատակվածների հոգեհանգստյան արարողությունը

Հասարակական 48783

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի զորքերը լքել են Շուշին. Ռուսական մամուլ

Հասարակական 44544

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանվել Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը` ուղիղ միացմամբ

Իրավունք 36957

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մի քիչ խմած ենք եղել». ԱԱԾ-ն հրապարակել է Կառավարություն եւ ԱԺ ներխուժած անձանց ցուցմունքները

Միջազգային 33249

Ալիևն այցելել է Արցախի գրավյալ տարածք և հայտնվել իրանցի դիպուկահարների թիրախում

Բանակ 32103

Շոյգուն խնդրանքով դիմել է ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարարին

Բանակ 24693

Փոխգնդապետ Արթուր Քարամյանի գործողությունների շնորհիվ շրջափակումից դուրս է բերվել 600 զինծառայող

Բանակ 408813

Վազգեն Պետրոսյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին, Արայիկ Հարութունյանին, Դավիթ Տոնոյանին և Օնիկ Գասպարյանին ՖՈՏՈ

Միջազգային 213249

BBC-ի բացահայտումը. ինչպես է տեղի ունեցել հայ գերիների սպանությունը

Իրադարձային 121599

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քոմենթ գրողին գտել են աչքերը հանած, ցուցարարին՝ սպանված. Նոր մանրամասներ ցուցարարներից

Իրադարձային 108501

Արտակարգ դեպք Երևանում. կրակոցներ են արձակել 18–ամյա հղի կնոջ Chrysler-ի ուղղությամբ

Հասարակական 105657

Ռիտա Սարգսյանը մահվանից առաջ միայն մի նախադասություն է ասել»

Հասարակական 65430

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանվել Գրիգորյանի հուղարկավորությունը Էջմիածնում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Հասարակական 57948

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գերի ընկած հայ զինվորը ողջ է. Տեղեկացրեք հարազատներին

Բանակ 54123

Ես հիմա կասեմ՝ դավաճաններն ովքեր են, հող ծախողներն ովքեր են. Արցախի նախագահ

Բանակ 52485

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի ՊԲ-ն ադրբեջանական դիակների կադրեր է հրապարակել. 18+

Հասարակական 51909

Նոր Նորքի Սրբ. Սարգիս եկեղեցում տեղի է ունենում Շուշիի մարտերի ընթացքում նահատակվածների հոգեհանգստյան արարողությունը