Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի շնորհավորական խոսքը Արցախի Հանրապետության ՊԲ-ի կազմավորման օրվա առթիվ

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի շնորհավորական խոսքը Արցախի Հանրապետության ՊԲ-ի կազմավորման օրվա առթիվ

Հասարակական Ipress 2020-05-08 19:09:00 384
vt_Nprtq.jpg

Սամվել Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի շնորհավորական խոսքը Արցախի Հանրապետության ՊԲ-ի կազմավորման օրվա առթիվ

Այս օրը յուրահատուկ է հայ ժողովրդի համար՝ նշում ենք Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում՝ հայերի հաղթանակի 75 ամյակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման տոները:
Արցախի պաշտպանության բանակի ստեղծումը մեր նորագույն պատմության, մեր նորանկախ պետության կարևորագույն էջերից մեկն է: Այն սկիզբ առավ կամավորական նվիրյալ հայորդիների պայքարով և հաղթական ընթացքի մեջ մտավ Շուշիի ազատագրմամբ: Փայլուն մտածված և իրագործված «Հարսանիք լեռներում» օպերացիան բեկումնային դարձավ Արցախյան ազատամարտի ողջ ընթացքի համար. հայ զինվորն ու հրամանատարը, մեջքմեջքի, միասնաբար գործեցին ու ցույց տվեցին, թե ինչ ասել է հայի ոգի ու հայի ուժ, թե ինչի է ընդունակ հայրենի հողի համար կռվի ելած հայ մարտիկը: Միաժամանակ 4 ուղղություններով իրականացված գործողությունները պսակվեցին հաջողությամբ, և մայիսի 9-ի լուսաբացին արդեն կիսավեր, բայց ազատագրված Սբ. Ղազանչեցոց եկեղեցում հնչեց Տերունական աղոթքն ու եկեղեցու գմբեթից ծածանվեց Հայոց հաղթական եռագույնը՝ ճանապարհ հարթելով դեպի երանելի խաղաղություն:
Շնորհավորում եմ Արցախյան ազատամարտի բոլոր մասնակիցներին, Պաշտպանության բանակի ծառայող և զորացրված զինծառայողներին, խոնարհվում եմ զոհված տղաների հիշատակի առաջ, շնորհակալություն եմ հայտնում բոլոր հերոսներին, նրանց հարազատներին այս հաղթանակի համար, որը մեզ հնարավորություն տվեց ազատագրելու Արցախը և կազմավորելու Արցախի պաշտպանության բանակը:
Սա հիրավի համազգային տոն է, հային իր արժանապատվությունը, իր ուժը վերադարձրած տոն, այս օրը բոլորինս է՝ պատերազմի մասնակցից մինչև այսօր սահմանին կանգնած զինվոր, բանվորից մինչև բարձր պաշտոնյա:
Հա´յ ժողովուրդ, շնորհավոր քո հաղթանակների տոնը, թող որ սուրդ միշտ փառքով դնես պատյան:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը