Առողջապահության նախարարի զգուշացումը. ինչ կապ ունի երգիչ Հայկոն

Առողջապահության նախարարի զգուշացումը. ինչ կապ ունի երգիչ Հայկոն

Հասարակական Ipress 2021-09-22 21:50:00 1326
anahit-avanesyan_3EapA.jpg

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հորդորում է զերծ մնալ մարդկանց՝ բժշկական գաղտնիք պարունակող տվյալներ հրապարակելուց: «Հարգելի քաղաքացիներ, բժշկակական կազմակերպությունների և մամուլի ներկայացուցիչներ նորից ու նորից հորդորում եմ զերծ մնալ մարդկանց՝ բժշկական գաղտնիք պարունակող տվյալներ հրապարակելուց։ \

Հիշեցնում եմ, որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքով անձի բժշկական գաղտնիք պարունակող տվյալները կարող են փոխանցվել երրորդ անձանց միմիայն նրա համաձայնությամբ անկախ նրանից ինչպես է այդ տեղեկատվությունը հայտնվել ձեր մոտ։

Ի լրումն նշեմ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 145-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում բժշկական գաղտնիքը փոխանցելու համար: Մասնավորապես' վկայակոչված հոդվածի 1-ին մասի համաձայն' բժշկական գաղտնիք պարունակող տվյալները, օրենքով նախատեսված անձնական տվյալներ մշակողի կողմից առանց անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության, օրենքով չնախատեսված դեպքերում փոխանցելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից չորս տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն' բժշկական գաղտնիք պարունակող տվյալները, օրենքով նախատեսված անձնական տվյալներ մշակողի կողմից առանց անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության, օրենքով չնախատեսված դեպքերում զանգվածային լրատվության միջոցներով հրապարակելը կամ տեղեկատվական հաղորդակցման ցանցերում տեղադրելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով: Ի վերջո սահմաններ կա, որ չի կարելի հատել»,-գրել է նախարարը ֆեյսբուքյան իր էջում:  

ՀԳ. Նկատենք, որ այսօր հրապարակվել են նյութեր, որոնցում խախտվել է երգիչ Հայկոյի առողջական գաղտնիքի իրավունքը:
 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը