«Արի դուս, հլը». Երեւանի ավագանու նիստում քաշքշոց տեղի ունեցավ

«Արի դուս, հլը». Երեւանի ավագանու նիստում քաշքշոց տեղի ունեցավ

Քաղաքական Ipress 2021-03-16 18:35:00 2742
kasksoc_8cGn1.png

iPress.amՆիկոլ Փաշինյանը բոլորիս խաբել է, ասաց՝ առանց ժողովրդի կարծիքի չեմ գնա պայմանավորվածության, գիշերով գնաց պայմանավորվեց, կարող ա՞ ես եմ հայրենիքս տվել ուրիշին: Այս մասին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը: «Ո՞նց կարելի է ապրել մի ընտանիքում, որտեղ հայրը դավաճանել է իր երեխաներին եւ ընտանիքի անդամներին; խոսքերով է դավաճանել: Ինչ լավ բան է արել, որ պաշտպանում եք, ինչ տեղ ունի պաշտպանելու»,-ասաց նա:

Տեղից արձագանքեց «Լույս» խմբակցության անդամ, Անի Խաչատրյանը. «Ձեր իդիոտը (նկատի ունի Վազգեն Մանուկյանին-խմբ) պաշտպանելու տեղ ունի՞, որ առաջադրել եք վարչապետի թեկնածու, հանել եք մեյդան, քաղաքական դիակին: Ես չեմ ասել, Սերժ Սարգսյանն է այդ անունը դրել»: Արմեն Ներսիսյանը շրունակեց. «Իմ ճակատը պարզ է, ես հանգիստ եմ քնում, մնում է դուք ձեր երեխաներին պատասխան տաք ձեր արած սխալների համար»:

Տեղից ինչ-որ մեկը բան ասաց, որից հետո Արմեն Ներսիսյանը տեղից իջավ եւ առաջացավ դեպի դահլիճի կողմը: Ավագանու անդամները սկսեցին բղավել իրար վրա, քաշքշոց սկսվեց: Մի քանիսն էլ բաժանում էին, որ ծեծկռտուք չլինի: Ավգանու անդամներից մեկը մյուսին դուրս էր հրավիրում հաշիվներ պարզելու: «Արի դուս, հլը», հայտարարեց ԲՀԿ-ականներից մեկը «Իմ քայլի» անդամին:

Հայկ Մարությանը հայտարարեց. «Ոչ մեկ ոչ մի տեղ դուրս չի գալիս. 15 րոպե ընդմիջում»: Նրա խոսքից հետո հենց քշքշոցի պահին անջատվեց ուղիղ միացումը, որն ապահովում է քաղաքապետարանը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը