Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա ապրիլի 23-ին

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա ապրիլի 23-ին

Հասարակական Ipress 2021-03-22 22:02:00 492
ndgg_vr9mV.jpg

iPress.am-Թուրքագետ Նաիրի Հոխիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա ապրիլի 23-ին․

Ըստ քաղաքական մի քանի ուժերի պայմանավորվածության՝ ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունը տեղի կունենա հունիսի 20-ին։ Սահմանադրագետների հետ խորհրդակցելով՝ հետհաշվարկ ենք անում և հասնում մինչև ապրիլի 20-ից 30։ Հենց այդ օրերին Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ պետք է հայտարարի իր հրաժարականի մասին, որպեսզի հետագա 14 օրվա ընթացքում երկու անգամ ձևական փորձ արվի վարչապետ ընտրել, չստացվելու դեպքում արձակել ԱԺ-ն։

Դա կլինի մոտավորապես մայիսի 10-ից 20-ի մեջտեղում։ Ու քանի որ ԸՕ-ն սահմանում է 30-40 օր արտահերթ ընտրություն անցկացնելու համար, ապա հունիսի 20-ը լրիվ տեղավորվում է։

Նախընտրական քարոզարշավը, թվում է, թե առաջին հերթին սկսել է հենց վարչապետը։ Նա այցելում է մարզեր ու հանդիպումներ ունենում տեղացիների հետ, նկարվում ու հպարտանում ջերմ ընդունելությամբ։ Շատ անկեղծ որ լինեմ, Նիկոլ Փաշինյանի այս օրերի հանդիպումների լուսանկարները ինձ հիշեցնում են Սերժ Սարգսյանի նախագահության տարիների նմանատիպ հանդիպումները՝ քծնող ու լայն ժպտացող չինովնիկներ, երեխաներին դպրոցներից բերած տնօրեններ ու ուսուցիչներ, վարչապետի (նախագահի) ամեն խոսքից հետո ծափահարողներ ու «այոոոոո» գոռացողներ, որոնք նույնիսկ չեն լսել, թե ինչ է ասել այդ բանախոսը։ Կարևորը, ինչպես կասեր վարչապետի հիմնական դոնորներից մեկը, գլխաքանակն է։

Մեծ ու փոքր մի շարք կուսակցություններ ևս քարոզարշավի ճանապարհն են բռնել՝ հայտարարելով իրենց մասնակցության ու ստանալիք խորհրդարանական մանդատների մասին։

Հունիսի 20-ին ընդառաջ նախընտրական մրցավազքին պատրաստվողները, սակայն, վստա՞հ են, որ այդ օրը կլինի ընտրություն։

Ես վստահ չեմ։

Մինչև ապրիլի 20-30-ը ավելի քան 1 ամիս կա, իսկ այդ ընթացքում բազմաթիվ տարածաշրջանային պայմանավորվածություններ ու ստորագրություններ կարող են լինել, չեն բացառվում նաև անվտանգության երաշխիքները կամ այլ բանակցություններ։

Գուցե Նիկոլ Փաշինյանը մարզային հանդիպումների արդյունքում գա եզրակացության, որ «ժողովուրդը իրեն չի արտոնել հրաժարական տալ, չկա հանրային պահանջ»։ Նման պարագայում մինչև ապրիլի վերջ Նիկոլ Փաշինյանը կշահի ոչ միայն ժամանակ, այլև զգալի կթուլանա հանրային դժգոհությունը նրա նկատմամբ։

Facebook-ի ակտիվության ալգորիթմը աշխատում է մշտական հետևողականության սկզբուքնով։ Եթե պարբերաբար հրապարակումներ ես անում, ակտիվ ես, ապա Ցուկերբերգի ստեղծած արհեստական բանականությունը քեզ պահում է ամենավերևում, բավական է մեկ ամիս պասիվանաս, և քո մասին կմոռանան բոլորը։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը կամ նրա քաղտեխնոլոգիական թիմը կիրառում է հենց այդպիսի ալգորիթմ՝ հանրային դժգոհության ալիքը սառեցնել 1 ամիս անց հրաժարական տալու խոստումով։ Մեկ ամիս հետո վարչապետը կարող է հերթական անգամ հրաժարվել իր տված խոսքից, իսկ այդ դեպքում ընդդիմության համար մարդկանց փողոց հանելը շատ ավելի դժվար կլինի, նաև գյուղատնտեսական ակտիվ սեզոն է սկսվելու, մարդիկ կհոգնեն նույն փակ շրջանից ու կգնան տուն։

2018-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց ապրիլի 23-ին։ Այնուամենայնիվ, գուցե Նիկոլ Փաշինյանն էլ այդ օրը նվեր մատուցի հայոց պետականությանը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը