Արծրունը 44 օր մասնակցում էր ընտանիքապետության բեմադրած մասկի շոուին. Արփինե Հովհաննիսյան

Արծրունը 44 օր մասնակցում էր ընտանիքապետության բեմադրած մասկի շոուին. Արփինե Հովհաննիսյան

Հասարակական Ipress 2020-11-12 22:51:00 2319
gbl_KSBaR.jpg

Արծրուն Հովհաննիսյանը 44 օր մասնակցում էր ընտանիքապետության բեմադրած մասկի շոուին, ու խաբում էր մի ողջ ազգ, ու ում այդ ազգը անվերապահ հավատում էր ու ինչ:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Չէի ուզում անդրադառնալ Արծրուն Հովհաննիսյանին, բայց տեղ չթողեց..

Դեպքեր կան, որ հրաման կատարողի ու տվողի մեղքը հավասարվում է....

Այսքանից հետո ինձ իսկապես հետաքրքիր է, ինչպես է իրեն զգում Արծրուն Հովհաննիսյանը: Որպես սպա, որպես տղամարդ, որպես պաշտոնյա, պետական ծառայող, որպես սիգար ծխող, որպես տիկին վարչապետի քարոզչական գործիք: Այս ամենից հետո ինչպես է նա:

Նա ուսադիրի տակ գտնվող սպա է, որը զգետնել է իր ուսադիրը, զգետնել է հազարավոր զոհերի ապագան, զգետնել նրանց ծնողների հույսերը, զգետնել մեր պատիվը: Կասե՞ք զինվորին ուժ էր տալիս, ես կասեմ չէ: 44 օր մասնակցում էր ընտանիքապետության բեմադրած մասկի շոուին, ու խաբում էր մի ողջ ազգ, ու ում այդ ազգը անվերապահ հավատում էր ու ինչ:

Արծրունի ամեն ստատուսից հետո ես սկսել եմ կասկածել այն տեղեկություններին, որ ստանում էի, մինչեւ անհերքելի ապացույցներ։ Ու զարմանում... լավ բա սենց ոնց կլինի։ Տղերք բա ճիշտը ե՞րբ եք ասելու: Չէ որ այդ սուտը քանդեց մեր տունը....

Ամեն մի զգետնված բայրաքթար զգետնել է բազմաթիվ կյանքեր, որոնց մասին նրա բառերը եղել են հետևյալը` «տակտիկական նահանջը դեռ տարածքի կորուստ չէ», «մենք զոհերը չենք թաքցնում, ճշտում ենք ասում են»: Լու՞րջ: Արայիկ Հարությունյանը գիտեր, որ օրը միջինում հարյուր զոհ ենք ունեցել, ՊՆ ու ԳՇ , որոնց տեղեկագրերից նա ինֆորմացիա էիր ստանում չգիտե՞ր:

Իսկ գու՞ցե, որ ճիշտը ասեր, մի քանի հարյուր կամ հազարի կյանք ավելի շուտ փրկվեր, մեր ժողովրդի հոգեվիճակը ու քայլերը այլ լինե՞ին: Նա չգիտե՞ր երբ ու ինչպես է ընկել Զաբրայիլը, չգիտե՞ր, երբ է ընկել Զանգելանը, չգիտե՞ր երբ է ընկել Շուշին, գիտեր, գիտեր նաև թե ինչ տարբերակներ են եղել սեղանին դրված: Բայց ավաղ... Նա ժամանակ ուներ իշխանության ձեռք բերած զենքերի մասին հեքիաթ պատմել ու ֆբ-ում կռվել: Ստել: Այսքանից հետո նա սերունդ է կրթելու:

Նախ` բեռ է պետք վերցնել նախորդ սերնդի կոտորածի համար, հետո մտածել ինչ ես սովորեցնելու, հետո, ապաշխարհել, հետո փորձել ապրել այդ բեռով: Փորձել, թե կարող ես»,- գրել  է նա:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը