Արծրուն Հովհաննիսյանը մեկնել է ԱՄՆ

Արծրուն Հովհաննիսյանը մեկնել է ԱՄՆ

Քաղաքական Ipress 2021-02-24 21:50:00 813
her_hK-_I.jpg

NEWS.am–ի տեղեկություններով՝ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը օրեր առաջ մեկնել է ԱՄՆ։ Հովհաննիսյանը ԱՄՆ է ժամանել Կատար–Լոս Անջելես չվերթով։ Տելեգրամյան ալիքներից մեկի փոխանցմամբ՝ օդանավում գտնվող հայրենակիցներից ոմանք ճանաչել են նրան և անպատվել։

Աղբյուրի տեղեկություններով՝ Հովհաննիսյանը հյուրընկալվել է Կալիֆոռնիայի հայաբնակ Գլենդեյլում բնակվող իր ընկերոջը և հանդիպումներ ունեցել պատերազմի ժամանակ բանակին աջակցություն ցուցաբերած  որոշ ամերիկահայերի հետ։ Թեև Հովհաննիսյանն ընկերական շրջապատում հայտարարել է, որ ԱՄՆ է մեկնում բուժման նպատակով, սակայն ըստ լուրերի՝ այս օրերին նա Կալիֆոռնիայում հանդիպումներ է ունենում իր նոր ծրագրի համար ֆինանսավորում հայթայթելու նպատակով։ Ավելին, այս շաբաթ Գլենդեյլում նախատեսվում է Հովհաննիսյանի գրքի շնորհանդեսը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9–ի կապիտուլացիոն համաձայնագրի ստորագրումից հետո շատերը պաշտպանության նախարարության ներկայացուցչին մեղադրեցին հանրությանը 44  օր կեղծ լուրերով մանիպուլացնելու և ռազմաճակատում տիրող իրական վիճակը չներկայացնելու մեջ։ Արծրուն Հովհաննիսյանը փետրվարի 1–ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում արդարացել է, որ ինքը 44 օրվա ընթացքում տեղեկությունները ստացել է բացառապես ՊՆ-ից, գլխավոր շտաբի օպերատիվ վարչությունից եւ ՊԲ-ից։

«Ես որեւէ կեղծ ինֆորմացիա չեմ տրամադրել: Որեւէ բառ հիշո՞ւմ եք, որ ասել եմ՝ հաղթում ենք»,–ասել է նա։

Հովհաննիսյանը, որը 600 հազարից ավելի հետևորդ ունի «ֆեյսբուք» սոցիալական կայքում և պատերազմական լուրերը հայտնում էր հենց այդ հարթակից, կապիտուլացիոն ակտից հետո հազվադեպ է գրառումներ անում՝ հավանաբար խուսափելով հանրային պարսավանքի թիրախ դառնալուց։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը