«Իր հանգիստը ՀՀ-ից դուրս վայելող այս անձին պետք է պատժել քրեական օրենքով». Գևորգ Պետրոսյան

«Իր հանգիստը ՀՀ-ից դուրս վայելող այս անձին պետք է պատժել քրեական օրենքով». Գևորգ Պետրոսյան

Քաղաքական Ipress 2021-04-30 11:55:00 519
arcrrun-hovhannisyanin-petq-e-patjel_MnLin.jpg

iPress.am-Այսօր՝ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ նախագծի հեղինակ Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, որ քաղաքացին իրավունք ունի պետությունից ստանալ ճիշտ տեղեկատվություն: «Քաղաքացին ունի ճիշտ կառավարվելու իրավունք և դրա կարևոր տարր է հանդիսանում իշխանությունից ճիշտ տեղեկատվություն ստանալու հնարավորությունը»,- ասաց Գևորգ Պետրոսյանը՝ որպես օրինակ բերելով պատերազմական իրավիճակում ՀՀ քաղաքացիներին գիտակցված կեղծ տեղեկատվության մատուցելու քաղաքականությունը:

«Պաշտպանության նախարարության լիազորված անձը, որն այսօր, ըստ շրջանառվող լուրերի, արդեն իսկ իր հանգիստը վայելում է Հայաստանից դուրս, 43 օր ասում էր՝ մենք պատերազմը հաղթելու ենք, 43 օր ապատեղեկատվություն ա մատուցում ամենաբարձր մակադակով և միայն 44-րդ օրը պարզվում ա, որ մենք պատերազմը պարտվել ենք ամենախայտառակ ձևով: Էս նախագիծը չունի որևէ անձի դեմ ուղղվածություն:

Սրա իմաստն էն ա, որ պետական ծառայողը զսպվածություն ունենա, պատասխանատվության զգացում ունենա, և էն ինֆորմացիան, որն իսկապես ունի հանրային նշանակություն, որ դրան սպասում է ողջ ազգաբնակչությունը, մի քիչ զսպաշապիկ ունենա, իմանա՝ ինչ է հայտարարում...: Խոսքս Արծրուն Հովհաննիսյանի մասին է: Նա չի եղել, ասենք, ճաշարանի գլխավոր խոհարարը, նա եղել է լիազորված անձ, և հասարակությունը նրանից և՛ բարոյական, և՛ իրավական իրավունք ուներ՝ ստանալու ճիշտ տեղեկատվություն...:

Հելնել 43 օր ասել՝ «մենք հաղթելու ենք», «ես որ համոզված չլինեմ, չեմ ասի», «էս են ենք գրավում, էն ենք գրավում», բայց վերջում պարզվի, որ մենք էսքան զոհ ունենք, էսքան հաշմանդամ, էսքան տարածքի կորուստ: Ես գտնում եմ, որ սա քրեական օրենքով պատժելու ենթակա արարք է: Սա է նախագծի նպատակը»,- ասաց Պետրոսյանը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը