ՖՈՏՈ. Արցախյան պատերազմում զոհվել է պատանիների ՀՀ բազմակի չեմպիոն Մելքոն Հովհաննիսյանը

ՖՈՏՈ. Արցախյան պատերազմում զոհվել է պատանիների ՀՀ բազմակի չեմպիոն Մելքոն Հովհաննիսյանը

Հասարակական Ipress 2021-01-09 20:58:00 3051
llm_typgo.jpg

Փոքր ռակետի Հայաստանի հեռանկարային ու շնորհալի մարզիկ, 2002թ մայիսի 5-ին Երևանում ծնված ՄԵԼՔՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ մեկ անգամ չէ, որ բարձր էր պահել ՀՀ մարզական պատիվը միջազգային տարբեր պատանեկան մրցաշարերում:

Սեղանի թենիսի ՀՀ պատանեկան ընտրանու ավագ մարզիչ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԻ ղեկավարությամբ 6 տարեկանից մարզված Մելքոնը պատանիների ՀՀ բազմակի չեմպիոնն է, միջազգային բազմաթիվ մրցաշարերի մրցանակակիր, Եվրոպայի պատանեկան առաջնությունների մասնակից: 

Այս տարվա փետրվարին՝ դեռ 17 տարեկան հասակում, սպորտի վարպետ Մ. Հովհաննիսյանը մեծահասակների 2020թ ՀՀ առաջնությունում տղամարդկանց մենախաղի միայն եզրափակչում զիջելով ՀՀ եռակի ու գործող չեմպիոն, բազմափորձ, արցախցի, 31-ամյա ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ, դարձել էր ՀՀ փոխչեմպիոն, արժանացել էր արծաթե մեդալի ու ընդգրկվել էր մեծահասակների ՀՀ ազգային հավաքականուն:

Իսկ նույն մրցաշարի զուգախաղում ընկերակցելով հենց ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ Մելքոնը հռչակվել էր ՀՀ չեմպիոն: Մելքոնը սովորում էր Երևանի ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 1-ին կուրսում: 2020թ հուլիսի 29-ին Հովհաննիսյանը զորակոչվել էր ՀՀ ազգային բանակ, ու ծառայության էր անցել Արցախում «Մարտունի- 2» զորամասում, թեպետ պիտի ծառայեր սպորտային վաշում:

Երբ սեպտեմբերի 27-ին սկսվեց արցախյան հերոսամարտը, շնորհաշատ երիտասարդ մարզիկը Արցախում էր ու մասնակցեց կատաղի ու ծանր մարտերին:

Հոկտեմբերի 15-ին Հադրութում մղված անհավասար մարտերի ժամանակ քաջաբար զոհվել ու անմահների շարքը համալրեց նաև Մելքոնը, ով մեծ սպորտում դեռ բաղձալի բարձունքների հասնելու նպատակներ ու երազանքներ ուներ: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը