Արցախում զոհված Հովիկը չվայելեց հայր դառնալու երջանկությունը, դուստրը ծնվեց նրա մահից 7 ամիս անց

Արցախում զոհված Հովիկը չվայելեց հայր դառնալու երջանկությունը, դուստրը ծնվեց նրա մահից 7 ամիս անց

Հասարակական Ipress 2021-04-29 23:13:00 3057
Հետևեք մեզ՝ Telegram-ում
aq_2xGvg.jpg

Արցախյան առաջին պատերազմը տիկին Աննայից խլեց ամուսնուն՝ Լյովա Խաչատրյանին, Արցախյան երկրորդ պատերազմը՝ 30-ամյա որդուն՝ Հովիկին։

«Մի տարի երեք ամսական էր, երբ հայրը զոհվեց Ոսկեպարում՝ 1991 թվականի մայիսի 6-ին։ Իգնատ Մամյանը գիրք ունի հեղինակած՝ «Եղերական լուսաբաց», Ոսկեպարի 13 միլիցիոներներն են, մեկ էլ Լյովան ու իր ընկերը՝ Գեղամը Եղվարդից․․․»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Հովիկ Խաչատրյանի մայրը՝ Աննա Խաչատրյանը։

  

Աշխույժ ու ժպտերես տղա էր Հովիկը,  դպրոցական տարիքից զբաղվում էր սպորտով՝ ֆուտբոլի խմբակ էր հաճախում, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ մարզչամանկավարժական ֆակուլտետի ֆուտբոլի բաժին, բազմաթիվ հաջողությունների էր հասել սպորտում։ Ինստիտուտն ավարտելուց հետո մեկնել էր ծառայության, իսկ զորացրվելուց հետո որոշել էր իրեն նվիրել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին և որպես պայմանագրային զինծառայող՝ աշխատանքի էր անցել ՀՀ Զինված ուժերի զորամասերից մեկում։

 

 

«Զորամասում աշխատելուց 6 ամիս հետո հրամանատարը զեկուցագիր խնդրեց, որ եթե ուզում ես կոչում ստանալ՝ պարտադիր պետք է վերապատրաստում անցնես Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Զեկուցագրից հետո 2015 թվականին 6 ամիս վերապատրաստվեց ռազմական համալսարանում, ստացավ լեյտենանտի կոչում, այնուհետև Պաշտպանության նախարարի հրամանով գործի անցավ Արարատի զորամասում»,- պատմեց տիկին Աննան։

Արարատի, Կապանի, այնուհետև սեփական դիմումի համաձայն՝ Քարվաճառի զորամասերից մեկն էր տեղափոխվել և մինչև 2018 թվականը՝ պայմանագրի ժամկետի լրանալը, ծառայել է Քարվաճառում։ Որոշ  դադարից հետո զինվորականի գործով հրապուրված Հովիկը ևս մեկ դիմում ուղարկեց Պաշտպանության նախարարություն, որպեսզի շարունակի ծառայությունը ՀՀ Զինված ուժերում։ 2020 թվականի սեպտեմբերի 14-ին հրամանը եկել էր, սեպտեմբերի 24-ին կրկին վերադարձավ Քարվաճառի նույն զորամաս, արդեն կոչումը պետք է բարձրացնեին՝ ավագ լեյտենանտ։ Պատերազմը երբ սկսվեց, Հովիկը դիրքերում էր:  Պաշտպանության նախարարության հրապարակած զոհերի  առաջին ցուցակում էր նաև Հովիկի անունը:

«Հեռուստացույցով լսեցինք, ահավոր էր, սարսափելի էր, ոնց որ պատմությունը կրկնվեց․․․»,- արցունքն աչքերին հիշեց զոհված սպայի մայրը։

Հովիկի մարմինը պատերազմի դաշտից Սասունիկ էր հասել սեպտեմբերի 29-ին՝ ավագ եղբոր ծննդյան օրը, սեպտեմբերի 30-ին նրան հուղարկավորել են Սասունիկի զինվորական պանթեոնում՝ հոր կողքին․․․

Երկու տարի առաջ էր ամուսնացել Հովիկը, գիտեր, որ մի քանի ամսից ծնվելու է իրենց առաջնեկը, բայց ցավոք՝ չհասցրեց վայելել հայր դառնալու երջանկությունը․․․  Տիկին Աննան մեզ ուրախությամբ հայտնեց, որ 2021 թվականի մարտի 13-ին լույս աշխարհ է եկել Հովիկի դուստրը՝ Մարիան․

  

«Շատ էր սպասում, շատ-շատ, երազում էր, անընդհատ մտածում էր, որ տղա լինի՝ հոր անունը՝ Լյովա կդնի։ Կնոջն ասել էր, եթե տղա լինի՝ ես եմ որոշողը, եթե աղջիկ լինի՝ դու ես որոշողը․․․ Բոլոր երեխեքին, աշխարհին խաղաղություն լինի, անհոգ, երջանիկ մեծանան, թող մանուկների աշխարհում միշտ խինդ լինի, ժպիտ լինի, ծիծաղ լինի, թող խաղաղությունը հարատևի, խաղաղ երկնքի տակ ապրեն մեր երեխեքը»։

Поделиться
Класс
Send
goroskop_1E5hj.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 7-ի համար

jranjatum_iJuJ7.jpg

Պատրաստվեք․ 14 ժամ ջուր չի լինելու

luys-chi-linelu_QiYoH.jpg

Վաղը Երևանում և մարզերում լույս չի լինելու

gazanjatum-1_o4-0d.jpg

36 ժամ գազ չի լինելու. Գազպրոմ Արմենիա

evelina-shahiryan_0F3uk.jpg

Էվելինա Շահիրյանը հղի է. Անչափ հուզիչ տեսանյութ

voghbergakan-depq_lmB-O.jpg

Ով է այսօր մահացած հայտնաբերված 35-ամյա տղամարդը. ՖՈՏՈ

meri-grigoryan_5PCS5.jpg

Սխալ բուժման հետևանքով 20-ամյա ծննդկանն ու չծնված 6 ամսական երեխան մահացել են

dolar-rubli-1_LWsif.jpg

Դոլարի և ռուբլու փոխարժեքները թանկացան․ ԿԲ

iran_I1q2n.jpg

Իրանի Յասուջ քաղաքում ձուկ է տեղացել․ Տեսանյութ

hayk-ghazaryan_JoMp3.jpg

Երեխան ուզել է փողոցն անցնել մյուս մայթը, որ խանութ գնա, այդ պահին մեքենան չի նկատել ու դեպքը եղել է

hovhannisyan_K6uOQ.jpg

Որտեղ են ձեր դրամահավաքները տեղի ունենում, թե՞ ուղիղ փոխանցում են կամ ծրարներով տալիս․ Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

xoshor-avtovtar_yiv9O.jpg

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Կան մեծ թվով վիրավորներ

Life 121641

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Life 94548

Իսկական տղամարդու կարիք եմ զգում.Արփի Գաբրիելյանը անկեղծացել է

Հասարակական 85968

Ապրիլի 15-ից 16-ը գազ չի լինելու․ Հասցեներ

Իրադարձային 49689

Ինչ է պատմում Խաչիկի մայրը, ում որդին կjանքից qրկել էր քենուն և վերջ sվել իր կjանքին

Հասարակական 41160

Եթե ձեր ազգանունը փոխել եք ձեր ամուսնու ազգանունով, ապա իմացեք

Հասարակական 39876

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Իրադարձային 32727

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Իրադարձային 30981

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի

Իրադարձային 29715

Արագածոտնում 70-ամյա տղամարդուն սպանել են․ Մանրամասներ են հայտնի

Իրադարձային 29463

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից