«Արցախն իրականացնում է իր ինքնապաշտպանական իրավունքը, Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս»

«Արցախն իրականացնում է իր ինքնապաշտպանական իրավունքը, Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս»

Հասարակական Ipress 2020-10-11 11:17:00 282
fe_ZkIp7.jpg

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը քիչ առաջ տեղի ունեցած ճեպազրույցում շնորհակալություն հայտնեց ՌԴ իշխանություններին և նախագահ Վլադիմիր Պուտինին հումանիտար հրադադար հայտատարելու կոչ անելու համար։

-Արցախն իրականացնում է իր ինքնապաշտպանական իրավունքը, Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս, -հատարարեց Արայիկ Հարությունյանը։

Վերջինս հայտնեց, որ առավոտվա դրությամբ համեմատաբար ավելի հանգիստ է իրավիճակը, բնակավայրերի վրա հրիթռահրետակոծություն չի կատարվում, առաջնագծում հրաձգություններով փոքր պայքար լինում է։ Բայց իրավիճակը կարող է րոպեների ընթացքում փոխվել։

Նախագահն իր խոսքում նշեց, որ Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակչության դեմ շարունակում է օգտագործել Սմերչ, Պոլոնեզ, ԱԹՍ-ներ, ևեթե առաջիկա օրերին Ադրբեջանը չգնա խաղաղ ճանապարհով բանակցությունների, Արցախի նախագահը դիմելու է Հայաստանի իշխանություններին և մարդու իրավունքները հարգող երկրների իշխանություններին` ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը։

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն միջազգային կառույցներին, երկրներին, որոնք ևս տարբեր ձևաչափերով տարբեր շրջաններում խաղաղություն ու կայունություն հաստատելու առումով քայլեր են ձեռնարկել:

Հայաստանի իշխանությունների հետ աշխատանքի մասին նա նշել է, որ այս փուլում արդեն ոչ թե ներդաշնակ են աշխատում, այլ միասին են իրականացնում կառավարման ու մարտական ամբողջ գործընթացը։
-Կարեւորում եմ վարչապետի դերակատարումը, առնվազն ժամը մեկ կապի մեջ ենք։ ՀՀ իշխանությունները ողջ պրոցեսից տեղեկացված են։ Այս համախմբվածությունը պետք է շարունակել, դա է լինելու մեր հաղթանակի գրավականը,- ասաց Արցախի նախագահը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը