Օտարերկրյա քաղաքացիների՝ Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու նորացված ընթացակարգը․ ԱՀ ԱԳՆ

Օտարերկրյա քաղաքացիների՝ Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու նորացված ընթացակարգը․ ԱՀ ԱԳՆ

Հասարակական Ipress 2021-02-08 21:06:00 270
nbk_kD5f2.jpg

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հետպատերազմյան պայմաններում գործում է օտարերկրյա քաղաքացիների՝ Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու նորացված ընթացակարգ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։

«Արցախի Հանրապետություն այցելել ցանկացող օտարերկրյա պետությունների քաղաքացիները նախապես պետք է դիմեն Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ Արցախ մուտք գործելու թույլտվություն ստանալու համար: Այս ընթացակարգը տարածվում է ինչպես այն օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք մուտքի վիզա ստանալու կարիք ունեն, այնպես էլ՝ այն պետությունների քաղաքացիների համար, որոնց համար գործում է առանց վիզայի ռեժիմ:

Դիմումների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է նաև ՌԴ խաղաղապահ ուժերին` հաշվի առնելով անվտանգության նկատառումները։

Հայտերի հաստատումից հետո այդ մասին տեղեկացվում են դիմում ներկայացրած օտարերկրյա քաղաքացիները, որոնք համապատասխան մուտքի արտոնագրերը ստանում են Երևանում՝ Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում, որից հետո կարող են ժամանել Արցախ։

Ինչ վերաբերում է ժամկետներին՝ համապատասխան աշխատանքներ են տարվում մեխանիզմի կատարելագործման ուղղությամբ։ Մուտքի թույլտվությունը կտրամադրվի 3-4 աշխատանքային օրերի ընթացքում. իհարկե` երբեմն գործընթացը կարող է ավելի երկար տևել, որի մասին դիմում ներկայացրած օտարերկրյա պետության քաղաքացին կտեղեկացվի։

Մեխանիզմը գտնվում է ներդրման փուլում։ Վերջին օրերի ընթացքում Արցախի Հանրապետություն նշված ընթացակարգով մուտք են գործել մի շարք օտարերկրյա լրատվամիջոցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը