Արցախի նախագահն առաջիկայում գաղտնի հանդիպում է ունենալու. Միքայել Մինասյան

Արցախի նախագահն առաջիկայում գաղտնի հանդիպում է ունենալու. Միքայել Մինասյան

Հասարակական Ipress 2021-02-18 22:05:00 531
ntp_nJ0qn.jpg

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր Տելեգրամ–ալիքում գրել է, որ առաջիկա օրերին Ադրբեջանի հետ շփման գծում` Մատաղիսից ոչ հեռու, նախատեսվում է գաղտնի հանդիպում, որին մասնակցելու են Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովը և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության նախագահ Ալի Նագիևը:

Ըստ Մինասյանի` այդ հանդիպման պայմանավորվածությունը ձեռք է բերվել Արմեն Աբազյանի մոսկովյան այցի ժամանակ:

«Աբազյանը, Հարությունյանը և Նագիևը նախատեսում են քննարկել «ենթակառուցվածքային խնդիրները», իսկ ըստ էության` Արցախի մնացորդները Ադրբեջանին ինտեգրացնելու քայլերը: Մենք պետք է հասկանանք, որ սա պարզապես հերթական հանդիպում չէ. սա հայկական պետականության ոչնչացման ծրագրի իրականացումն է, հանուն որի Նիկոլը մնում է իշխանության: Ինքն իրեն նվաստացնելու Հայաստանի պատրաստակամությունը խթանում է միայն Թուրքիայի և Ադրբեջանի` Նիկոլից ավելի շատ տարածքներ, զիջումներ, երաշխիքներ ճզմելու ցանկությունը: Մեկ անձը չի կարող և չպետք է անպատիժ ու դաժանորեն նվաստացնի սեփական հայրենիքը և ժողովրդին»,- գրել է նա:

Նշենք նաև, որ այդ այցից հետո Միքայել Մինասյանը գրել էր, թե Աբազյանը Մոսկվայում թանկարժեք նվերներ է տվել Ադրբեջանի ներկայացուցչին՝ նշելով, որ դիվանագիտական լեզվով նվերների հանձնումը բարիդրացիական և բարեկամական վերաբերմունքի նշան է՝ աղուհացի այլընտրանքային դրսևորում:


 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը