Արցախի Հանրապետությունում՝ Մեսրոպ Մաշտոց Համալսարանում մեկնարկել է Սոցիալական աշխատանքի մագիստրոսական ծրագիրը

Արցախի Հանրապետությունում՝ Մեսրոպ Մաշտոց Համալսարանում մեկնարկել է Սոցիալական աշխատանքի մագիստրոսական ծրագիրը

Հասարակական Ipress 2021-09-16 21:45:00 354
2412607541904615365098914166478630283306274n_M-6v2.jpg

iPress.am Արցախի Հանրապետությունում սոցիալական պաշտպանության համակարգի տեսանկյունից սեպտեմբերի 14-ը պատմական օր էր։ Արցախի Մեսրոպ Մաշտոց Համալսարանում պաշտոնապես մեկնարկեց սոցիալական աշխատողների ուսուցման մագիստրոսական ծրագիրը։

Արցախում սոցիալական աշխատողների անհրաժեշտությունն առավել ակնառու դարձավ հատկապես պատերազմից հետո, երբ ի թիվս այլ խնդիրների նաև սրացան սոցիալական հիմնախնդիրները։ Ըստ այդմ, սա շատ կարևոր քայլ է Արցախում դեպի պրոֆեսիոնալ սոցիալական ծառությունների ձևավորումը։

Արդեն 1,5 տարի անց, Արցախում սոցիալական ոլորտ մուտք կգործեն սոցիալական աշխատողի կրթությամբ առաջին մասնագետներ, ովքեր նշանակալի ներդրում կբերեն Արցախում սոցիալական պաշտպանության ոլորտի քաղաքականության մշակման, սոցիալական ծառայությունների կառավարման, նոր ծառայությունների ձևավորման տեսանկյունից։

Ծրագրի մեկնարկի արարողությանը մասնակցում էին ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանը, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը, Հայ կրթական հիմնարկության ներկայացուցիչ Վաչե Վարդանյանը, Մեսրոպ Մաշտող համալսարանի ներկայացուցիչներ և իհարկե սոցիալական աշխատանք մասնագիտությամբ մագիստրոսական ծրագրի ուսանողների առաջին խումբը։

ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը շնորհավորեց սոցիալական աշխատանք մասնագիտությամբ մագիստրոսական ծրագրի ուսանողների առաջին խմբին և իր ողջույնի խոսքում նշեց․ «Այս Ծրագրի շնորհիվ Դուք կկարողանաք ոչ միայն սոցիալական աշխատանք իրականացնել, այլ նաև դառնալ քաղաքականություն մշակողներ։

Շնորհակալ եմ բոլոր կողմերին, հատկապես տիկին Անտոնյանին և իր գլխավորությամբ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցացիային այս նախաձեռնության և այն առաջ մղելու համար, ինչպես նաև շնորհակալ ենք Մեսրոպ Մաշտոց համալասարանի ղեկավարությանը»։

«Մեր հասարակությունում ցանկացած մեկի մասնակցությունը շատ կարևոր է, որպեսզի կարողանանք առաջացած հետպատերազմյան խնդիրներին ճիշտ լուծումներ տանք։ Դուք պետք է հոգի դնեք, միայն հոգի դնելով կկարողանաք խնդիրը ամբողջությամբ հասկանալ և ճիշտ լուծումներ առաջարկել, ուստի այս բարդ աշխատանքում ձեզ հաջողություն ենք մաղթում և շնորհակալություն, որ ստանձնեցիք այս բարդ գործը»,- իր շնորհակալական խոսքում նշեց ԱՀ Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանը։

« Այսօր մեր պետությունը կանգնած է բարդ քաղաքական և սոցիալական վիճակում, բայց ես ուզում եմ նշել կրթության կարևորագույն դերը այս իրավիճակից դուրս գալու գործում և ես կոչ եմ անում ուսանողներին ամենայն լրջությամբ վերաբերել այս հնարավորությանը։»,- իր խոսքում նշեց ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանը։

«Հայ կրթական հիմնարկությունը պատերազմից առաջ և պատերազմից հետո ավելի մեծ ուժերով Արցախի կողքին է ու նաև կուզեմ, որ ցանկացած ուսանող իմանա, որ այն կրթաթոշակները, որոնք որ հատկացնում ենք շատ դժվարությամբ ենք ձեռք բերել և սա շեշտում եմ, որպեսզի էլ ավելի պատասխանատու լինեք ձեր աշխատանքում»,- կրկին շնորհավորելով ուսանողներին ելույթ ունեցավ Հայ կրթական հիմնարկության Արցախի ներկայացուցիչ Վաչե Վարդանյանը։ Եզրափակելով և ամփոփելով մեկնարկը Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը նշեց․ « Արցախի Հանրապետությունում սոցիալական աշխատանքի հիմնարար կրթություն ունենալու գաղափարը շատ ավելի վաղ էր մեզ մոտ ծագել և հենց այստեղ սոցիալական ինստիտուտները պետք է զարգանան, պետք է կայանան։

Ուզում եմ հպարտանանք, որ ունենք այս հնարավորությունը, ամեն տարի ունենանք նոր ուսանողներ և մեր երկիրը ունենա պրոֆեսիոնալ մասնագետներ»։ Միջոցառման ավարտին Մեսրոպ Մաշտոց համալսարան ընդունված 20 ուսանողներ ստացան ուսանողական տոմսեր և ստուգման գրքույկներ։

No description available.

No description available.

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն