Առաջին մարդը, որ Մեղրին ուզում էր տալ Լաչինի դիմաց, Քոչարյան Ռոբերտն էր․ Գրիգոր Հարությունյան

Առաջին մարդը, որ Մեղրին ուզում էր տալ Լաչինի դիմաց, Քոչարյան Ռոբերտն էր․ Գրիգոր Հարությունյան

Քաղաքական Ipress 2021-04-23 19:26:00 1089
mhhb_62feG.jpg

iPress.am-«Այս պահին Մեղրիում խաղաղ է, հանգիստ վիճակ է, ոչ մի լարվածություն չկա, այդ լարվածությունն արհեստական էր։ Սարքեցին մեր ժողովրդի գլխին, խայտառակ արին մեզ։ Մեղրեցուն հարիր չէր էդ տիպի հայհոյանքները, Մեղրիի ժողովրդի ինտելեկտը ուրիշ է, սա չգիտեմ՝ ինչ սերունդ է սենց դաստիարակվել, մեծացել, պատրաստվել․ ամոթ բան էր»,- Civic.am-ի հետ զրույցում, խոսելով ապրիլի 21-ին վարչապետի այցը խոչընդոտելու միջադեպի մասին, ասաց ՀԺԿ անդամ, Մեղրիում բնակվող Գրիգոր Հարությունյանը։

Նա նշեց, որ ինքը լուրջ հարցեր ուներ վարչապետին՝ կապված ջրամբարի, գազաֆիկացման, հյուսիս-հարավի հետ։ Այնուհետև նա նշեց, որ Մեղրիում առողջապահություն գոյություն չունի, ոչ էլ բժիշկ կա։  

«Ես կառավարության որոշում էի նախապատրաստել, դեռ 2000 թվին էր, անցկացրեցինք, որ տարեկան Բժշկական համալսարանում Մեղրիին տեղեր հատկացվեին։ Կառավարության որոշումն ընդունվեց, էսքան տարի է գնացել, սովորել են, ո՞ւր են էդ բժիշկները, ո՞ւմ էրեխեքն են գնացել, ի՞նչ է եղել, ինչո՞ւ Մեղրիում բժիշկ չկա։ Էս վիճակն է կոնկրետ։ Էս ամենը նաև իրենց թուլության արդյունքն է, բաց են թողել։ Մեղրին ի՞նչ իրավունք ուներ գար, էսպիսի վիճակի հասներ, ի՞նչ է նշանակում էս ձևի բանդա ձևավորվի, Քաջարանից, Երևանից գան էստեղ բաներ կազմակերպեն։ Խեղճուկրակ երեխեք էլ կան։ Ափսոսում եմ՝ ընկել են էդ հոսանքի տակ, էդ պրոպագանդայի տակ, չգիտեմ էդ փողի դիմաց․ ընտանիքներ ունեն չէ՞, փոքր տեղ է, բոլորն իրար ճանաչում են, էս ընտանիքներին խառնել են իրար։ Եվ ասեմ, որ ժողովուրդը ցավով է տանում այս ամենը և գտնում է, որ երկրում օրենք պետք է գործի, մարդիկ վախենում են խոսեն»,-ասաց Գրիգոր Հարությունյանը։  

Այնուհետև նա ասաց, որ մեղրեցիների շրջանում լուրեր են շրջանառում, որ Մեղրին տալու են, բայց Գրիգոր Հարությունյանի խոսքով՝ Մեղրին տվողը Քոչարյանն է, նա էր, որ ուզում էր Մեղրին փոխեր Լաչինի հետ, իսկ այդ երիտասարդները չեն հասկանում։

«Առաջին մարդը, որ Մեղրին ուզում էր տար Լաչինի դիմաց, 2000 թվականին, Քոչարյան Ռոբերտն էր։ Էդ հարցը ԱԺ-ի Պետաիրավական հանձնաժողովում ես ու Վիկտոր Դալլաքյանը կազմակերպեցինք, քննարկում եղավ, Վարդան Օսկանյանն էլ եկավ քննարկմանը մասնակցեց։ Լրագրողների ու բոլորի ներկայությամբ Վարդան Օսկանյանը տարբերակներ էր ասում, թե ինչ են քննարկել․ Արաքսի ափով 1,5 կմ լայնությամբ, էստակադայի տարբերակ, Մեղրիի փոխանակում ու այս սենց բաներ էին դուրս տալիս, մենք կանգնեցրել ենք էդ պրոցեսը, իրենք ռիսկ չարեցին, որ ավելի խորը գնային։  

Իսկ Քոչարյան Ռոբերտը, որի ամբողջ գործունեությունը իր ղեկավարման տարիների ընթացքում ես ուսումնասիրել եմ, ամեն ինչ արել է, որպեսզի Հայաստանը կործանվի, սկսած քրեաօլիգարխիկ համակարգի ստեղծում, իր էդ կեղտոտ ընտրություններով՝ արտագաղթի նպաստում, բիզնեսների խլում․ բոլոր ռազմավարական ձեռնարկությունները սեփականաշնորհվել են Քոչարյան Ռոբերտի ժամանակ։

Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ մասնավորեցվել է մինչև 35 աշխատատեղ ունեցող ձեռնարկություններ, կաֆեներ, վարսավիրանոցներ, այ էս տիպի բաներ։ Իսկ ծանր արդյունաբերությունը, կոմունիկացիաները, տրանսպորտը, ատոմակայանը՝ ֆինանսական կառավարում, «Արմենտել»-ը, մյուսը-մյուսը․ էդ բոլորը արելա Քոչարյան Ռոբերտը։

Ինքը խնդիր էր դրել Հայաստանը կործանելու և այդ ուղղությամբ էլ տանում է, կիսատ է մնացել, ուզում է շարունակի, իսկ ջահելները չեն հասկանում։ Բա ի՞նչ եք ուզում, Քաջարանի կոմբինատը տարեկան 200 000 միլիոն շահույթ է բերում, բա ուր են գնում այդ փողերը։ Ռուսների անունն են գցել մեջտեղ, իբրև թե ռուսներն են։ Սուտ է, մի երկու հոգի ռուս էլ կան մեջները, նույնը Քաջարանի կոմբինատը, բոլորը գիտեն, որ Սերժը լուրջ մասնակցություն ունի էնտեղ։ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը մի բելազի գնով վաճառվել է,  Իշխանություններն էլ լռվել են, չգիտեմ ինչ են անում, թավիշ են անում»,-ասաց Գրիգոր Հարությունյանը։

Նա նաև նշեց, որ ինքը Նիկոլ Փաշինյանի պաշտպանը չի, իրեն ավելի լուրջ հարցեր են հետաքրքրում։ Մեր զրուցակիցը մտավախություն ունի, որ եթե լուրջ քայլեր չարվեն ու չկանգնեցնեն այս պրոցեսը, ուրեմն Սյունիքում ընտրություն չի լինելու։ Նա տեղեկացրեց, որ ապրիլի 21-ին Մեղրիում տրամադրությունն այնպիսին էր, որ բոլորն էլ ուզում էին վարչապետին հանդիպել։ Ժողովրդին նախօրոք չէին ասել, որ վարչապետը գալիս է, տեղյակ չէին, իսկ միջադեպի մասնակիցներն ինֆորմացիա ունեին և արագ, մի 20-25 հոգով կազմակերպել էին, թռնում էին «ախրանայի ավտոների վրա»։  

«Եթե դրանց բոլորին չհավաքեն, Սյունիքում ընտրություն չի լինելու, ոչ թե ժողովուրդը չի ընտրելու, այլ դեբոշներ են սարքելու, լցոնումներ են անելու, բողոքելու են, ուղարկելու են դատարաններ, դատարաններն էլ հեչ են անելու։

Հիմնականում չեն գնալու ընտրության, գնացածի ձայներն էլ կեղծելու են ամենակոպիտ ձևերով, լցոնում են անելու։ Քոչարյան Ռոբերտի ժամանակ մենք տեսել ենք, 1998 թվականի Կարեն Դեմիրճյանի կամ 2003 թվականի ընտրությունները մոռացե՞լ ենք։ Ասում է՝ ես կրելու եմ։  

Իրա հույսը տենց քրեական աշխարհի վրա է։ Իսկ համայնքապետերին թող լավ ուսումնասիրեն, Մեղրու մանկապարտեզը Կառավարության կողմից ֆինանսավորվել է քանի տարի է, բայց մի տարի է ստից-մտից գործ են արել, կիսատ թողել են, փոխանակ համայնքն էսպիսի գործերով զբաղվի, քաղաքականության մեջ են մտել։ Իմ ամբողջ խնդիրն այն է, որ էն հները հետ չգան։ Ժողովուրդը հներին չի ուզում, էդ միանշանակ։ Իսկ այստեղ ինտենսիվ տարածում են, որ Մեղրին տալիս են թուրքերին»,-եզրափակեց Գրիգոր Հարությունյանը։
 


 

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն