ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շանթ Նավոյանի ուղղությամբ եկող առաջին արկն իր վրա է վերցրել նռնենին, բայց երկրորդ անգամ փրկվել չի հաջողվել

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շանթ Նավոյանի ուղղությամբ եկող առաջին արկն իր վրա է վերցրել նռնենին, բայց երկրորդ անգամ փրկվել չի հաջողվել

Հասարակական Ipress 2020-11-06 22:59:00 1479
fp_v7KeB.jpg

Tert.am-ը գրում է.

Հայաստանի ֆրանսիական համալսարանի մարքեթինգի ֆակուլտետի ուսանող Շանթ Նավոյանը զոհվել է Արցախի Մեխակավան համայնքում (Ջաբրայիլ) հայրենիքի սահմանները պաշտպանելիս:

18-ամյա երիտասարդը ռեժիսուրայով զբաղվելու նպատակ է ունեցել: Հասցրել է տեսանյութեր պատրաստել, դրանք մոնտաժել, սցենարներ գրել և առօրյայում իրեն տպավորած ցանկացած երևույթի վերաբերյալ իր զգացածի մասին գրառումներ անել: Սովորությունը չի մոռացել նաև ռազմի դաշտում. պատերազմական օրերի իր ապրումներն ու մտքերը տղան նույնպես թղթին է հանձնել: Պատմել է, որ իր ուղղությամբ եկող առաջին արկն իր վրա է վերցրել նռնենին:

Շրջել է Երևանի փողոցներում ու որսացել քաղաքի շարժն ու տրամադրությունը, որ «Օրակարգ» անունով  մոտ 3 րոպե տևողությամբ իր ֆիլմը պատրաստեր: Ավարտին պատգամել է՝ հարկավոր է՝ անկանոն ուրախանալ, առանց ժամին նայելու՝ փորձել հասցնել առավելագույնը մինչև քուն մտնելը: Քուն մտնելու մասին Շանթը խոսել է նաև մոր հետ վերջին հեռախոսազանգի ընթացքում, որից մեկ օր հետո ընկել է հերոսի մահով:

Զգացմունքային ու ռոմանտիկ տղան հասցրել է սիրել ու ունենալ սիրո այնպիսի գեղեցիկ պատմություն, որ շատերի համար ամբողջ կյանքում այդպես էլ հասանելի չի լինում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը