«Առաջին ալիքը» կեղծո՞ւմ է «Դիմակահանդես» մրցույթի արդյունքները. (տեսանյութ)

«Առաջին ալիքը» կեղծո՞ւմ է «Դիմակահանդես» մրցույթի արդյունքները. (տեսանյութ)

Հասարակական Ipress 2021-12-23 11:18:00 2535
dimakahandes_Xil4e.png

Starnews.am-«Դիմակահանդես» հաղորդման հերթական թողարկումը մինչ օրս համացանցում բուռն քննարկվում է: Նախագծից դուրս էին մնացել Արեւն ու Լուսինը, ովքեր պարզվել էին, որ Արփի  Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանն էին:

Սակայն օգտարերերից շատերը զայրացած էին՝ պնդելով, որ նրանց խաբել են, քանի որ Միհրանը ավելի վաղ արդեն դուրս էր մնացել նախագծից, իսկ նախագծում եղել էր դրվագ, երբ Ցուլը և Լուսինը, որոնց մարմնավորում էր Միհրանը մի պահ միասին էին բեմում:

Ստորև ներկայացնում ենք ֆեյսբուքյան օգտատերերից՝ Բեթղեհեմ Արաբյանի գրառումը.

«Առաջին ալիք ֊ը անգամ շոուներում է խաբո՞ւմ հանդիսատեսին։

Անկարևոր է էս իրականության մեջ,բայց 《Առաջին ալիքը》֊ը ցուցադրում է 《Դիմակահանդես》 նախագիծը ու մի քանի օր առաջ մի կերպարում` Ցուլ,որը հեռացվեց նախագծից,Միհրան Ծառուկյանն է եղել,պարզվեց։Էսօր,Արևն ու Լուսինը հեռացվեցին,Լուսնի դիմակի տակ էլի Միհրան Ծառուկյանն էր։

Ուրեմն,մի քանի թողարկում առաջ միաժամանակ բեմի վրա են եղել Ցլի ու Լուսնի կերպարները,այսինքն երկու Միհրան Ծառուկյան։)))Ցլի կերպարը այդ օրը լքում է նախագիծը,այսինքն Միհրանը։

Հարց. իսկ եթե էդ օրը այդ պահի քվեարկության արդյունքով նախագիծը լքեին Լուսինն ու Արևը,իսկ Միհրանը Ցլի կերպարի շորերովն էր,ո՞վ էր Լուսինը։

Բայց եթե էստեղ Առաջին ալիքը կասի`Լուսնի կերպանում ուղղակի այլ մարդ էր կանգնել,առաջանում է հաջորդ հարցը` այսինքն դուք կեղծում եք քվեարկությունը ու վստահ էիք,որ այդ օրը Լուսինն ու Արևը չեն լքի նախագիծը։)))

Ինձ պետք չի պարապ մնալ,ինչ խոսք,բայց դուք անգամ մանր շոուներում մեծ հարցեր եք առաջացնում)))))))

Թե բա` դիմակահանդես)))))իսկ նախագծի հեղինակները գիտե՞ն,թե դուք ինչ եք անում»:

Նշենք, որ «Առաջին ալիքը» հանդես է եկել պարզաբանմամբ՝ պատասխանել այս գրառմանը:

«Հարգելի Բեթղեհեմ, ցանկանում ենք նախ նշել, որ Առաջին ալիքը «Դիմակահանդես» նախագծի իրականացման հեղինակային իրավունքը ձեռք է բերել Fremantle ընկերությունից և շոուի հետաքրքրության տեսանկյունից մեր միջազգային գործընկերները խրախուսում են, երբ մեկ անձը ներկայանում է երկու կերպարով: Նման նախադեպեր էլի են եղել այլ երկրներում:

Ինչ վերաբերում է միաժամանակ Ցուլի և Լուսնի բեմում լինելուն, ապա ցանկանում ենք հիշեցնել, որ հեռուստատեսությունն ունի հզոր զենք, որը կոչվում է մոնտաժ: Ինչպես գիտեք, «Դիմակահանդեսն» ուղիղ եթերում չի ցուցադրվում, հետևաբար, երբ հայտնի է դառնում, թե ով է լքելու նախագիծը, հնչում է ռեժիսորի ՍՏՈՊ հրահանգը և մասնակիցը նախապատրաստվում է իր դիմակը հանելուն:

Շնորհակալ ենք մեր նախագծի հանդեպ նման ուշադրություն ցուցաբերելու համար»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը