Արա Այվազյանը՝ հայ ռազմագերիների վերադարձի մասին. Տեսանյութ

Արա Այվազյանը՝ հայ ռազմագերիների վերադարձի մասին. Տեսանյութ

Հասարակական Ipress 2021-05-26 19:03:00 318
bhkkkk_JCAVo.jpeg

iPress.am- Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ Ադրբեջանն անտեսում է միջազգային հանրության կոչերը ռազմագերիների առումով:

«Ինչպես են մեր միջազգային գործընկերները պատկերացնում մեր հետագա քայլերը Ադրբեջանին հնարավորինս կառուցողական դաշտ վերադարձնելու տեսնակյունից, քանի որ այս պահվածքը ամբողջությամբ խարխլում է տարածաշրջանի անվտանգությունը և խնդիրներ ստեղծում»,-ասաց պատգամավորը:

Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը նշեց, որ վերջին օրերի իրավիճակի սրումը կարծես թե տպավորություն կարող է ստեղծել, որ ռազմագերիների հարցը մնացել է ստվերում: «Ես ուզում եմ վստահեցնել որ մշտական սկզբունքով բարձրաձայնում ենք այդ հարցը և նշում ենք, որ Ադրբեջանը պետք է կատարի նոյեմբերի 9-ին իր կողմից ստանձնած պարտավորությունները, և անհապաղ հայրենադարձնի մեր ռազմագերիներին: Միջազգային ճնշումն օրեցօր աճում է, կարծես թե կա միջազգային կոնսեսուս այս հարցի վերաբերյալ: Ես կարծում եմ, որ պահը կգա, երբ Ադրբեջանը չի կարողանա հերքել այս միջազգային աճող ճնշումը տարբեր հարցերի կապակցությամբ՝ սկսած մարդասիրական բնույթից, մինչև Հայաստանի իքննիշխան տարածք ներթափանցելու իր փորձը: Հակառակ պարագայում կարող է Ադրբեջանը առկաճատվի շատ ավելի լուրջ հետևանքների»,-ասաց նա։

Արա Այվազյանը նշեց, որ միջազգային արձագանքը շատ խոսուն է, և մեր տարածքաշրջանի գործընկերները իրենց սկզբունքային դիրքորոշումը հայտնել են: «Իրանը նույնպես մտահոգված է Ադրբեջանի այս սադրիչ գործողությունների հետևանքով տարածարշրջանային կայունության և անվտանգության հարցով»,-ասաց նա և նշեց, որ ունեցել են շատ բազմաբովանդակ զրույց Իրանի մեր գրոծընկերոջ հետ և կարծում են, որ մենք նույն ծիրի մեջ ենք:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը