«Հայաստանի վարչապետի աթոռին հայտնված ապուշը նոր ռեկորդներ է սահմանում». Միհրան Հակոբյան

«Հայաստանի վարչապետի աթոռին հայտնված ապուշը նոր ռեկորդներ է սահմանում». Միհրան Հակոբյան

Հասարակական Ipress 2020-06-17 22:20:00 4683
bs_1blmP.jpg

ՀՀԿ խորհրդի անդամ,պատգամավոր Միհրան Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երբեք չեմ բացառել, որ եթե Ադրբեջանի գործող վերնախավի հետ երկխոսությունը չստացվի, խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ՝ պարզ, անկեղծ. այս հնարավորությունը մեր օրակարգում միշտ կա»: Այս մտքի հեղինակը վարչապետի պաշտոնում հայտնված ապուշն է, ով Մինսկի խմբի եռանախագահողների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ այնպես է հարամել հարաբերություններն ու արցախյան բանակցությունները տանուլ տվել, որ մնացել է սոցցանցերով Ադրբեջանի ժողովրդի հետ «պարզ, անկեղծ» խոսելու հույսին: Պատկերացնու՞մ եք՝ ու՞ր ենք հասել։

Պարոն Փաշինյան, ո՞նց ես պատկերացնում Ադրբեջանի ժողովրդի հետ «պարզ, անկեղծ» խոսելը: Ադրբեջաներենով ֆեյսբուքում գրառու՞մ ես անելու, որ Ադրբեջանի ժողովուրդը գա գրառմանդ տակ մեկնաբանություններ անի, «պարզ, անկեղծ» խոսե՞ք գրառման տակ: Երևի այդ ընթացքում էլ Ադրբեջանի վերնախավը անկյունում կանգնած նյարդայնացած պետք է ծխի ու եղունգները կրծի՞: Խնդրելու՞ ես, որ 10 միլիոնով հավաքվեն մի տեղ, ասենք՝ Լենքորանի տափաստաններում ու գնաս հետները հանդիպե՞ս: Միտինգ ես անելու՞, թե՞ կլոր-սեղան քննարկում: Իսկ միգուցե «դուխով» կեպկան գլխիդ դրած՝ Ադրբեջանի բնակավայրերում քարոզարշավ անցկացնե՞ս, հանդիպես տեղի «պողոսների» հետ ու գլուխներն արդուկե՞ս:

Ինչ խոսք, վարչապետ աշխատող այս մարդը օրեցօր վտանգավոր է դառնում: Նման ապուշ մտքերով Հայաստանի միջազգային հեղինակությունը իջացրել է շրիշակի մակարդակի: Սրա ձեռքը մենք արդեն անեկդոտի ենք վերածվել: Սա այն օրի է հասցրել, որ չեմ զարմանա, եթե առաջիկայում արցախյան հակամարտության կարգավորման միջազգային բանակցությունները տարվեն առանց հայկական կողմի մասնակցության: Ո՞վ կբանակցի խելագարի հետ, ու՞մ է պետք երկխոսել ապուշի հետ, որ խոսելուց առաջ մտածելու սովորություն չունի:

Ինչևէ, օղորմի ԱԳ նախարարությանը, որ այս ապուշի ղեկավարման ներքո դիվանագետներն ամեն օր աշխատանքի են գնում և առավոտյան սուրճի հետ փորձում են վերծանել նման ապուշ մտքերը: Պատկերացրեք X երկրում մեր դեսպանին հրավիրում են ԱԳՆ և խնդրում պարզաբանել օրինակ՝ այսօրվա հայտարարությունը: Պատկերացնու՞մ եք դեսպանի վիճակը, պատկերացնու՞մ եք՝ քանի տակ պետք է ծալվի ու դեմքի գույնը փոխի, որ կարողանա ինչ-որ բացատրություններ տալ: Խեղճ դիվանագետներ...

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը